«Ես ուրախ եմ, որ Ադրբեջանը հաղթեց ու վերադարձրեց իր հողերը» Ադրբեջանում ՄԱԿ-ի նախկին ներկայացուցիչը՝ Caliber.Az-ի համար
Caliber.Az-ի հարցազրույցը՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի նախկին ներկայացուցիչ (1992-1995 թթ), եգիպտոսցի դիվանագետ Մահմուդ Էլ Սաիդի հետ։
—Միստեր Էլ Սաիդ, շնորհակալություն, որ համաձայնվեցիք հարցազրույց տալու։ Կկարողանաիք արդյո՞ք մանրամասն պատմել Ադրբեջանում Ձեր նշանակման մասին։ Ձես համար դա եղել է արդյո՞ք անսպասելի։
— Դա տեղի ունեցավ 1992 թվականի աշնանը։ Ես այդ ժամանակ աշխատում էի Նյու Յորքում, անձամբ ծանոթ էի ՄԱԿ-ի այդ ժամանակվա գլխավոր քարտուղար Բուտրոս Գալիի հետ։ Հատկապես նա՝ Ադրբեջանում իմ նշանակման մասին որոշում ընդունեց, քանզի նրան հայտնի էր, որ ես մահմեդական եմ։
Խոստովանեմ, ես զարմացած էի այդ նշանակմամբ, քանզի Ադրբեջանի մասին ոչ մի տեղեկություն չունեի։ Ճիշտն ասած, Ադրբեջանի մասին ինձ միայն հայտնի էր լուրերի տեսությունից։ Ինչպես հիմա հիշում եմ, Ադրբեջանում իմ նշանակման լուրը ինձ հասավ Ժնևում, ուրբաթ օրն էր, աշխատանքային շաբաթի վերջը։ Արդեն երկուշաբթի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը իր առանձնասենյակում հանդիպեց ինձ և սկսեց ինձ համոզել իմ առաքելության կարևորության մեջ, պատմեց Ադրբեջանի գեղեցկությունների մասին, Բաքվում իմ նշանակման վերաբերյալ սպասումների մասին։ Ինձ համար նախապատրաստվել էր զեկույց, որտեղից ես իմացա, որ Ադրբեջանը հանդիսանում է ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով անկախություն ստացած երիտասարդ երկիր։
Բնական է, ես իմ նշանակման մասին պատմեցի տիկնոջս, և խորհրդակցելով նրան և իմ երկու տարեկան երեխային ինձ հետ վերցնելու որոշում ընդունեցի։ Այսպիսով, 1992 թվականի նոյեմբերին ես հայտնվեցի Ադրբեջանում։
—Առաջին հայացքից ինչպե՞ս թվաց Ձեզ Բաքուն։
—Անկեղծ ասած քաղաքը ինձ թվաց աղքատ։ Ինձ օդանավակայանում հանդիպեցին և տարան հյուրանոց, որը ուղղակի զզվելի էր։ Ես չգիտեի ինչ անել այդ իրավիճակում։ Կինս սարսափի մեջ էր։ Բարեբախտաբար ինձ իմ ընտանիքի հետ տեղափոխեցին «Ադրբեջան» հյուրանոցը, բայց այնտեղ սենյակը փոքր էր և մաքուր չէր։ Աղջիկս ինձ հարցրեց «Պապա, սա մեր նո՞ր տունն է»։ Ես այնքան ընկճված էի, որ որոշեցի հաջորդ օրը վերադառնալ Նյու Յորք, հրաժարվել այդ նշանակումից։ Եվ այստեղ ինձ զանգահարում է տեղացի պաշտոնյան և հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը պատրաստ է ինձ ընդունել։ Մենք տարբեր թեմաների շուրջ շատ երկար զրուցեցինք։
Երբ վերադարձա հյուրանոց, տեսա որ մեր սենյակը արդեն հավաքել և կարգի են բերել։ Այն դարձել էր մաքուր, հարման, վայելչատես և դրանից հետո ես որոշեցի մնալ Ադրբեջանում և շարունակել կատարել իմ առաքելությունը։
—1992 թվական։ Ղարաբաղում պատերազմի թեժ ժամանակ։ Ձեզ այդ ժամանակ ի՞նչ էր հայտնի պատերազմի մասին։ ՄԱԿ-ը ինչպիսի՞ դիրքորոշում էր ընդունել ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ։
—Նախքան իմ նշանակումը ես այնքան էլ տեղյակ չէի Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մասին։ Պարզապես լսել էի, որ երկրները պատերազմում են միմյանց հետ։ Երբ ինձ նշանակեցին Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ, սկսեցի ուշադրությամբ և խորապես ուսումնասիրել այդ երկրի նրբությունները, կարդալ համապատասխան գրականություն, հայ-ադրբեջանական հակամարտության նախապատմությունը։
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա այդ պահին նա հստակ դիրքորշում չուներ ղարաբաղյան հարցի հետ կապված։ ՄԱԿ-ի նպատակը կայանում էր ղարաբաղյան պատերազմի դադարեցման մեջ, նա չգիտեր այդ հակամարտության ճշմարիտ դրդապատճառները։ Չէ որ պետք է հասկանալ, որ 1992 թվականն էր, ԽՍՀՄ-ը միայն վերջերս էր փլուզվել։
—Ադրբեջանում Ձեզ ամենից շատ ի՞նչը դուր եկավ։
—Երբ եկա Ադրբեջան, գիտեի, որ այն մահմեդական երկիր է։ Ձգտում էի Ադրբեջանի նախագահին բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում ՄԱԿ-ը, Ազգային Ասսամբլեան։ Ամենից շատ ինձ դուր եկան ադրբեջանական սովորույթները և մարդիկ, ես սիրեցի այդ երկիրը։ Այդ երկիրը ինձ զմայլեց իր գեղեցկությամբ, բայց այդ ժամանակ կենսամակարդակը ցածր էր։ Ես առիթ ունեցա լինել նաև Թուրքիայում, բայց ամենից շատ ինձ դուր եկավ Ադրբեջանը։
—Դուք ե՞րբ լքեցիք Ադրբեջանը։ Ձեր առաքելության ավարտից հետ այցելել եք արդյո՞ք այդ երկիր։
—Ադրբեջանում իմ առաքելությունը ավարտվեց 1995 թվականի նոյեմբերին։ Դրանից հետո ես երկու անգամ այցելել եմ Բաքու։ Եվ յուրաքանչյուր անգամ նկատել եմ, թե ինչպես է սրընթաց փոխվում քաղաքի պատկերը, այն դառնում է ավելի գեղեցիկ ու ժամանակակից։ Քաղաքի հմայիչ, ջերմ մթնոլորտը ինձ դուր եկավ։
—Հետևում էիք արդյո՞ք Ադրբեջանի մասին հետագա տեղեկատվությանը։ Ինչպե՞ս արձագանքեցիք Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակին։
—Ես ուրախ եմ, որ Ադրբեջանը հաղթեց և վերադարձրեց իր հողերը։ Ադրբեջանը լավ նախապատրաստվել էր, նա դարձել է ուժեղ պետություն և նպատակաուղղված էր իր հինավուրց հողերի վերադարձման հետ կապված։
—Ի՞նչ կարծիքի եք Հարավային Կովկասի ապագայի մասին։
—Տարածաշրջանը ունի լավ հեռանկարներ, այդ թվում նաև Ադրբեջանը, քանզի նա հարուստ է նավթով ու գազով։ Նրան լավ ապագա է սպասում։