twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Թեհրանի համար կարևոր է պահապանել լարվածությունը Հարավային Կովկասում» Միխաել Բորոդկինը՝ Caliber.Az- կայքում

29 Մարտի 2023 12:00

Իրանի իշխանությունները բացահայտ հեռու են Հարավային Կովկասում խաղաղության մասին մտքից։ Թեհրանը, ամեն դեպքում, շարունակում է փորձարկել Բաքվի համբերությունը՝ պարբերաբար հանդես գալով թշնամական հայտարարություններով նրա հասցեին, իսկ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ անմիջապես սահմանին։ Դրանով հանդերձ, Իսլամական Հանրապետությունը, հասկանալով, որ կարող է վերջնականապես հայտնվել իր նկատմամբ ոչ բարեկամ երկրների շրջանակում, խորամանկ է՝ փորձելով ընդհանուր լեզու գտնել Արեւմուտքի ուժային կենտրոնների հետ։ Այսպիսով, իրանցիները սկսել են նորից համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ բոլորին ու ամեն ինչին ցուցադրելով, որ աշխատում են բացառապես «խաղաղ ատոմի» ուղղությամբ։

Թեհրանի քաղաքականության մեջ ինտրիգներ ու հնարքներ անշուշտ շատ են։ Բաքվին ինչպես մեկնաբանել իր հարավային հարևանի վարքագիծը, որտեղից են գալիս Թեհրանի վախերը, արժե արդյոք վախենալ Իրանի սպառնալիքներից և, Աստված մի արասցե, սկսել նախապատրաստվել պատերազմի՝ Caliber.Az-ի այս և այլ հարցերին պատասխանում է՝ իսրայելցի լրագրող, հետազոտող-իրանագետ Միխաել Բորոդկինը։

- Իրանի իշխանությունների կողմից Ադրբեջանի հասցեին ռազմատենչ հայտարարությունների և նրա սահմանին ռազմական զորավարժությունների ֆոնին՝ մեծ է արդյո՞ք՝ Ձեր կարծիքով մեր երկրների միջև լարվածության սրման հավանականությունը, և փաստորեն ինչի՞ է փորձում հասնել մոլլայի ռեժիմը։

- Ես հակված եմ Իրանի նոր զորավարժությունները դիտարկել որպես Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու փորձերի շարունակություն և ստիպել նրան հրաժարվել, կամ գոնե հետաձգել Զանգեզուրի միջանցքի ստեղծման ծրագրերը, այո և իր օկուպացված տարածքները վերջնականապես ազատագրելու նպատակով ցանկացած գործողությունները։ Հնարավոր է նաեւ, որ Իրանի ղեկավարությունը իսկապես հավատում է, որ Իսրայելը շուտով կսկսի Ադրբեջանի տարածքից հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Ուստի Թեհրանը փորձում է ցույց տալ նման հարձակումը հետ մղելու և նման գործողության մեջ Թել Ավիվին օգնելու համար Բաքվին «պատժելու» իր պատրաստակամությունը։

Այստեղ կարևոր է հասկանալ խաղի էությունը. Իրանի վարչակարգի համար ավելի կարևոր է Հարավային Կովկասում լարվածության պահպանումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական սառեցված կամ ծխող հակամարտության իրավիճակի երկարացումը, քան տարանցիկ միջանցքում մասնակցությունից հնարավոր օգուտը։ Կայսրությունը միշտ նախընտրում է հարևաններին միմյանց դեմ հանել և իրեն ներկայացնել, որպես «պատասխանատու չափահաս», այլ ոչ թե թույլ տալ նրանց ինքնուրույն պայմանավորվել և համագործակցություն հաստատել: Բացի այդ էլ Իրանը վստահ է, որ միջանցքը Թուրքիայի համար կծառայի որպես Կենտրոնական Ասիայում իր ազդեցությունը մեծացնելու և տարածաշրջանի թուրքական պետությունների դաշինքն ամրապնդելու միջոց։ Իսկ մոլլայի ռեժիմը այս ամենում սպառնալիք է տեսնում իր համար։ Թեհրանը վաղուց թուրքական իշխանություններին մեղադրում է «անջատողականներին» աջակցելու մեջ և չի կարող հանգիստ հետևել, թե ինչպես է Անկարան ուժեղացնում իր դիրքերը։

Թեհրանը պնդում է նաև, որ Զանգեզուրի միջանցքը իրեն կկտրի և՛ Ռուսաստանից, և՛ Եվրոպայից և կստեղծի հարմար տարանցիկ երթուղի Կենտրոնական Ասիայի և Արևմուտքի համար՝ շրջանցելով ինչպես Իրանին, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությանը, այսինքն վտանգի տակ կդնի երկրի տնտեսությունը։ Հասկանալի է, որ հնարավոր բացասական հետեւանքները նվազագույնի հասցնելու համար բավական է հրաժարվել կայսերական արտաքին քաղաքականությունից, բայց դա անհնար է առանց ռեժիմի փոփոխության։

- Իսրաելի համար ի՞նչ է նշանակում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերականգնումը։ Իսկ Թեհրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության վերսկսումը և Արևմուտքի հետ կապեր հաստատելու ջանքերը՝ խաղ է, թե՞ իր այսօրվա դրությամբ բացասական քաղաքական նկարագիրը վերաբեռնելու ցանկություն։

- Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերականգնումը առայժմ դեռ ոչինչ չի նշանակում, բացի ֆորմալ քայլից։ Ինձ թվում է, որ սա առաջին հերթին ԱՄՆ-ի և Իրանից դաշնակիցներին պաշտպանելու իրենց կարողության նկատմամբ Էր Ռիադի խորը անվստահության ցուցադրումն է: Ամերիկա- Սաուդյան Արաբիայի հարաբերությունները Բայդենի օրոք շատ վատ ստացվեցին, և Էր Ռիադն աստիճանաբար խաղադրույք է կատարում Չինաստանի վրա, որպես անվտանգության երաշխավոր, բայց որքանով է այդ խաղաղդրույքը արդարացված՝ ցույց կտա միայն ժամանակը։ Եթե իրանական ռեժիմը չփոխվի, իսկ նա առայժմ չի փոխվի և չի պատրաստվում դա անել, ապա նրա զավթողամոլական քաղաքականությունը կշարունակվի։ Այսինքն՝ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես հիմա է, միայն թե դրանով հանդերձ Թեհրանում կլինի Սաուդյան Արաբիայի դեսպան։ Եվ սա փորձություն է Չինաստանի համար՝ նա կարող է արդյո՞ք զսպել իրանական հավակնությունները իր հարևանների նկատմամբ:

Հարկ է նշել, որ բուն Իրանում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Շատերը, իհարկե, ցնծում են և ասում, որ Իրանը «բոլորին գերազանցել է», առաջին հերթին Իսրայելին, որն ինքն է անցկացնում արաբական երկրների հետ կապեր հաստատելու քաղաքականություն և հույս ունի հարաբերություններ հաստատել Էր-Ռիադի հետ։ Բայց կան նաև պահպանողական շրջանակներ, որոնք պնդում են, որ սաուդցիներին չի կարելի ոչ մի զիջումներ անել և ընդգծում են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իրեն անազատ չի համարի այդ համաձայնագրերով։

Իսկ ՄԱԳԱՏԷ-ի հետ շփումները ես գնահատում եմ որպես ժամանակ շահելու և միջուկային ծրագրի իրագործումը շարունակելու փորձ, որի նպատակն է՝ կարճ ժամանակահատվածում միջուկային զենք ստեղծելու հնարավորություն ունենալ։ Այս նպատակից Իրանի կառավարությունը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվի:

-Փաշինյանի հրավերով այժմ Հայաստանում է գտնվում ԵՄ-ի ոստիկանական առաքելությունը։ Դրանով հանդերձ Իրանը Ադրբեջանին մեղադրում է իսլամի թշնամիների՝ իսրայելցիների հետ համագործակցելու մեջ։ Ինչու՞մն է Թեհրանի նման երեսպաշտ քաղաքականության էությունը, ո՞ւմ համար է այն ընդհանրապես նախատեսված։

- Ադրբեջանի հասցեին հնչող մեղադրանքները՝ տիպիկ կայսերական դիրքորոշում են։ Իբր, Ադրբեջանի կառավարությունը ինքնուրույն չէ և այդպիսին չի կարող լինել, ըստ սահմանման միայն գործիք է Իսրայելի, Մեծ Բրիտանիայի համար, և այնուհետև ըստ ցուցակի: Իրանական կայսրության համար, իսկ այդ երկիրը, չնայած կեղծ հանրապետական համակարգին՝ հատկապես կայսերական է՝ Ադրբեջանը երբեք չի լինի ինքնիշխան պետություն և միջազգային քաղաքականության սուբյեկտ, ինչպես նաև շատ այլ հարևան երկրները։

- Իսրայելում բացվում է Ադրբեջանի դեսպանատուն, և մենք պարզորոշ զգում ենք, թե ինչպես է Թեհրանը բարձրացնում լարվածության աստիճանը։ Արդյո՞ք չի կարղ պատահել, որ Իրանը այդ օրը սահմանին սադրանքներ կամ էլ ինչ-որ միջադեպեր կազմակերպի։

- Ամեն ինչ հնարավոր է, իմ կարծիքով։ Դեսպանատան բացման պահին սադրանքները միանգամայն հնարավոր են, ընդ որում ոչ միայն ադրբեջանական սահմանին, այլ նաև հենց Իսրայելում։ Օրինակ, լիբանանյան «Հեզբոլլահի» կամ պաղեստինյան «Իսլամական ջիհադի» ահաբեկիչների օգնությամբ։

- ԱՄՆ-նում հայտարարել են, որ հարկավոր է Ադրբեջանին պաշտպանել Իրանի ճնշումներից և սպառնալիքներից։ Ինչի՞ մասին է սա խոսում, արդյո՞ք ոչ այն մասին, որ Վաշինգտոնը համոզված է մեր երկրի վրա ԻԻՀ-ի հարձակման մեջ։ Ինչպե՞ս, Ձեր կարծիքով, կվարվի Իսրայելը Ադրբեջանի նկատմամբ Իրանի ագրեսիայի դեպքում։

- Ինձ մոտ չկան ամերիկյան հետախուզության տվյալներ, և ես չեմ կարող ասել, թե ինչ տեղեկությունների են նրանք տիրապետում, բայց Ադրբեջանի դեմ իրանական հռետորաբանությունը չի կարող անհանգստություն չառաջացնել։ Իրանի ղեկավարությունը, ցավոք սրտի, ի վիճակի է ենթադրել, որ հիմա արկածախնդրությունների լավ ժամանակն է, քանի որ Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիան երկրաշարժի հետևանքների պատճառով հայտնվել է ծանր իրավիճակում, Իսրայելում ներքաղաքական ճգնաժամ է, իսկ Արեւմուտքը զբաղված է Ուկրաինայով։ Բայց արդյոք մոտ ժամանակում Թեհրանը իրոք կդիմի ուղիղ առճակատման, «հատուկ ռազմական օպերացիա» կստեղծի՝ ես չգիտեմ, հավասարապես և չեմ կարող պնդել, թե ինչպիսի աջակցություն կցուցաբերի Իսրայելը նման պատերազմի դեպքում։ Բայց Ադրբեջանին օգնություն կտրամադրվի անպայման, դա միանգամայն պարզ է։ Զենքի մատակարարում, հետախուզական տեղեկությունների տրամադրում՝ առնվազն։

Caliber.Az
Դիտումներ: 266

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

113
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

103
20 Դեկտեմբերի 2024 20:09
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

87
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

75
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

72
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

69
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

64
20 Դեկտեմբերի 2024 12:08
10

Ծովափնյա ազգային զբոսայգին պատրաստվում է Ամանորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

61
19 Դեկտեմբերի 2024 10:49
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading