twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանի միջուկային պատրանքներին սպասում է հերթական ձախողում Caliber.Az-ի ակնարկը

19 0Հոկտեմբերի 2022 19:40

Ֆինանսատնտեսական լուրջ խնդիրներ ունեցող Հայաստանում փնտրում են քաղաքակրթական փակուղուց ելքի ուղղիներ, հնարելով տարբեր բնույթի անիրագործելի նախագծեր՝ այս անգամ էլեկտրաէներգիայի ոլորտում։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի վերջերս Հայաստան կատարած այցից հետո, երկրի կառավարությունը կրկին բարձրացրել է նոր ԱԷԿ-ի կառուցման բավականին հին և գեշեֆտների թեման, որոնք դրանից կարող է ստանալ հանրապետությունը։ Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ Երեւանն անգամ գումարներ չունի հզորությամբ երկրորդ Հրազդանի ՋԷԿ-ի վերակառուցման կամ Իրանի ուղղությամբ հաղորդման ենթակառուցվածքի ընդլայնման համար։ Դե, իսկ այս աութսայդեր հանրապետության միջուկային հավակնությունները բնավ փակուղային են, ինչպես ֆինանսական անվճարունակության, այնպես էլ էլեկտրաէներգիայի արտահանման չքվող հեռանկարների պատճառով։

Հայաստանի էլեկտրաէներգետիկայում համակարգային խնդիրները արդեն կուտակվում են ավելի քան մեկ տասնամյակ, սակայն երկու տարի առաջ պարտված պատերազմը և Ադրբեջանը կողմից իր սեփական տարածքների վրա վերահսկողության վերականգնումը, այստեղ «կանաչ» գեներացիոն հզորություններով, արտահանման համար նախատեսված ենթակայաններով և էլեկտրահաղորդման գծերով էներգետիկ հանգույցի ձևավորումը՝ հեռանկարում հայկական էներգետիկան զրկում է ապագայի որևէ նկատելի հեռանկարներից։

Հայաստանի արտադրող կայանների և հաղորդման ցանցերի մեծ մասը ստեղծվել է անցյալ դարի 60-80-ական թվականներին և, հազվադեպ բացառություններով, մինչ օրս շարունակում է գործել առանց լուրջ արդիականացման։ Այդ բացասականությունը առավել հստակ զգացվում է միջուկային էներգետիկայում. 70-ական թվականներին կառուցված Մեծամորի ԱԷԿ-ում ռադիացիոն արտահոսքի, կամ նույնիսկ խոշոր վթարի սպառնալիքը բազմիցս քննարկվել է համաշխարհային ամենաբարձր մակարդակով, էլ չասած Եվրահանձնաժողովի, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից այս ատոմակայանի փակման հրատապ անհրաժեշտության վերաբերյալ պահանջներ մասին։

1969-ից մինչև 1977 թվականը, Երկրագնդի սեյսմիկ ամենավտանգավոր վայրերից մեկում կառուցված Մեծամորի ատոմակայանը արդեն վաղուց սպառել է բոլոր հնարավոր թուլատրելի թերաչափսերը և, ըստ ՄԱԳԱՏԷ-ի գնահատումների՝ պատկանում է վթարային ռիսկերին առավել հակված օբյեկտների թվին։ 2014 թվականին Եվրամիությունը այս օբյեկտը որակել է, որպես «վտանգ ողջ տարածաշրջանի համար» և նույնիսկ պատրաստ է եղել 200 միլիոն եվրո նվիրաբերել Մեծամորը փակելու համար, սակայն Հայաստանը մերժել է այս առաջարկը։

Իրավիճակը ինչ-որ կերպ շտկելու Հայաստանի կառավարության հետագա բոլոր փորձերը անհաջող են եղել ֆինանսավորման սղության և հին ու նոր իշխանությունների կազմակերպչական ձախողումների պատճառով։ Մեծամորի ատոմակայանի վերակառուցման աշխատանքները նույնպես չստացվեցին. չնայած 2016 թվականին Ռուսաստանի հետ 270 մլն դոլարի (+30 մլն դոլար դրամաշնորհ) վարկային համաձայնագրի ստորագրմանը, երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները, փաստորեն չեն անցկացվել, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ընդհանրապես ոչ մի աշխատանք չի տարվել։ Հրաժարվելով ատոմակայանի լայնածավալ արդիականացումից՝ «թավշյա» իշխանությունները 2021 թվականի երկրորդ կեսին չորսուկես ամիսների ընթացքում կայանում անցկացրել են գործող երկրորդ էներգաբլոկի վերանորոգման աշխատանքներ, ինչի շնորհիվ նրա ծառայության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը, որից հետո պետք է իրականացվի միջուկային ռեակտորի կորպուսի լրացուցիչ հսկողություն։ Այսօր գործող Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը ունի 440 ՄՎտ հզորություն և ապահովում է հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 36-40 տոկոսը։ Երևանը հուսով է, որ ռեակտորային կորպուսի ամրապնդման աշխատանքները ՄԱԳԱՏԷ-ն բավարար կճանաչի, և ատոմակայանը կստանա մինչև 2036 թվականը հետագա շահագործման հավաստագիրը։ Այսօր դժվար է ենթադրել նման ակնկալիքների իրագործելիություն, մանավանդ որ համաշխարհային հանրությունը տրամադրված չէ աջակցել հին տեխնոլոգիաների հիման վրա կառուցված և պաշտպանիչ պատյան չունեցող մաշված ատոմակայանի շահագործման հաջորդ տասնհինգ տարիների երկարաձգմանը։

Ըստ երևույթին, ՄԱԿ-ի փորձագետները պատրանքներ չունեն Մեծոմորի ապագա վթարային օբյեկտի վերաբերյալ. վերջերս Երևան կատարած այցի ժամանակ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին նույնպես ուշադրությունը կենտրոնացրել է հանրապետությունում փոքր մոդուլային ռեակտորների կառուցման հեռանկարների վրա: Գլխավոր տնօրենի այցը նկատելիորեն աշխուժացրել է Հայաստանի դեգրադացիայի ենթարկվող ատոմային էներգետիկայի նկատմամբ պարբերաբար մարող հետաքրքրությունը, որը վերջերս ակտիվորեն քննարկվում էր այդ երկրի լրատվական տարածքում։

Ավաղ, սա նոր թեմա չէ, 2012-2013 թվականներին դիտարկվող 1000-1200 ՄՎտ հզորությամբ նոր ատոմակայանի կառուցման հարցը հաջողությամբ չպսակվեց՝ 7-8 միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավելու անհնարինության պատճառով։ Նույնիսկ չնայած 2022 թվականի հունիսին «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի և «Ռուսատոմ Օվերսիզ» ԲԲԸ-ի՝ «Ռոսատոմ» կոնցեռնի կառույցի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, այս ուղղությամբ որևէ իրական քայլեր չեն նկատվում: Երեւանը փող չունի նաև ավելի փոքր՝ 500-600 ՄՎտ հզորությամբ ատոմակայանի կառուցման համար։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվում նաև փոքր մոդուլային ռեակտորների տարբերակի շուրջ։

«Այնուամենայնիվ, վերջին ժամանակներում հանրապետությունում ակտիվորեն շրջանառվում է նոր ԱԷԿ-ի կառուցման թեման, այդ թվում նաև 1200 ՄՎտ հզորությամբ ռուսական նախագծի շուրջ։ Սակայն դա ներկա պայմաններում ոչ միայն տնտեսապես նպատակահարմար չէ Հայաստանի համար, այլև հակասում է էներգետիկ անվտանգության միջազգային կանոնակարգերին»,- ենթադրում է 90-ական թվականներին Հայաստանի էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած, փորձագետ Էդվարդ Արզումանյանը։

Փորձագետը հիշեցրել է, որ միջուկային անվտանգության միջազգային օրենսդրության համաձայն, մեկ էներգաբլոկի հզորությունը չի կարող գերազանցել երկրում էլեկտրաէներգիայի առավելագույն սպառման 45-50 տոկոսը։ Իսկ Հայաստանում այդ առավելագույնը 1200 ՄՎտ է, դրանով հանդերձ, լավագույն դեպքում, այստեղ հնարավոր է կառուցել 500-600 ՄՎտ-ից ոչ ավել հզորությամբ ատոմային էներգաբլոկ։ Առավել ևս, ենթադրում է Արզումանյանը՝ Հայաստանը նույնիսկ նման ծավալների արտադրության համար չունի սպառման մեծ շուկա, մինչդեռ առկա ներքին պահանջարկը շուտով կարող է կրճատվել, իսկ արտահանման ուղիները առաջիկա տարիներին վերջնականապես կկորչեն։

Հայաստանը էլեկտրաէներգիա արտահանող երկիր մնալու ոչ մի շանս չունի, պնդում է նույն Արզումանյանը՝ հիշեցնելով, որ Իրանի հետ «Գազը էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունվարին։ Իրանը որևէ պատճառ չունի երկարաձգելու համաձայնագիրը՝ հաշվի առնելով երկու նոր միջուկային էներգաբլոկների շահագործման հանձնումը իրանական Բուշեր նահանգում հենց 2026 թվականին։ Բուշերի ատոմակայանում արտադրությունը կավելանա տարեկան 15 մլրդ կՎտ/ժ-ով, իսկ դա 10 անգամ գերազանցում է 2017-2018 թվականներին Հայաստանից ներկրվող 1,5 մլրդ կիլովատտից։ Իրանա-հայկական էներգետիկ համագործակցության մոտալուտ սահմանափակման մասին անուղղակիորեն վկայում են նաև այլ փաստեր։ Այսպես, Իրանի -Հայաստանի 400 կՎտ հզորությամբ նոր էլեկտրահաղորդման գծի անցկացման նախագիծը, որը պետք է ֆինանսավորեր Իրանը (107,9 մլն եվրո), նախատեսվում էր ավարտել դեռ 2018 թվականին, սակայն դրա իրականացման հեռանկարները մինչև հիմա պարզ չեն։

Վրաստանը, որը նախկինում Հայաստանից էլեկտրաէներգիա էր գնում բարտերով, 2019 թվականից հրաժարվել է նման ներմուծումից, քանի որ պարզվել է, որ հայկական էլեկտրաէներգիան 40%-ով թանկ է իր՝ վրացականից։ Բացի դրանից, Վրաստանը սեփական հիդրոէլեկտրակայանների հզորությունների աճի շնորհիվ պիկի ժամանակահատվածներում էներգիայի մի մասն արտահանում է Թուրքիա, իսկ ջրային ռեսուրսների սակավության դեպքում այն ներմուծում է Ադրբեջանից։ Այսինքն՝ Հարավային Կովկասում Հայաստանի էներգետիկ արդյունաբերությունը բոլորովին գործերից դուրս է։

Ռուսական էներգակիրների շուկան Հայաստանի համար աշխարհագրորեն անհասանելի է, մինչև դիվանագիտական հարաբերությունների նորմալացմանը Թուրքիա, առավել ևս Ադրբեջան մատակարարումների մասին խոսք լինել չի կարող։ Բացի այդ, Թուրքիան Ռուսաստանի աջակցությամբ կառուցում է 4 էներգաբլոկով՝ 4800 ՄՎտ ընդհանուր հզորությամբ «Աքքույու» ԱԷԿ-ը։ Առաջինը կգործարկվի 2023 թվականին, իսկ վերջինը՝ 2026 թվականին, որից հետո Թուրքիան ինքը կվերածվի տարածաշրջանային խոշորագույն արտահանողի։

Հատկանշական է, որ դեռ 2016 թվականին Հայաստանի նախորդ կառավարությունը նախատեսում էր կառուցել կանադական 600 ՄՎտ հզորությամբ կամ չինական 500 մՎտ հզորությամբ ատոմային բլոկներով մոդուլային ԱԷԿ։ Սակայն, առանց էլեկտրաէներգիայի արտահանման հուսալի հեռանկարների, աղքատ Հայաստանը պարզապես ի վիճակի չէ Կանադային և Չինաստանին վերադարձնել բազմամիլիարդանոց վարկեր, և այդ նախագծերը կրկին մնացին դատարկության մեջ։

Դե, իսկ ներկայիս աննախանձելի իրավիճակը Երևանին զրկում է էներգակիրների տարածաշրջանային արտահանման հեռանկարի նույնիսկ ակնարկից։ Առավել ևս, որ էներգիայի արտադրության ողջ հումքը՝ ԱԷԿ-ի և ՋԷԿ-երի համար վառելիքը, որոնք գազն ու ուրանն են, գալիս են Ռուսաստանից։ Հաշվի առնելով լոգիստիկան՝ ներմուծումը թանկ է նստում, ինչպես նաև բարձրացնում է արտադրության ինքնարժեքը:

Այդ դեպքում ինչո՞ւ «քարերի երկրի» կառավարությունում նորից թռվռել են միջուկային հավակնությունները, և այստեղ նախատեսում են ավելացնել բյուջեի համար անհավանական ծախսեր, կամ ավելացնել պետական պարտքը՝ միլիարդներ ներդնելով նոր ԱԷԿ-ի կառուցման մեջ։

Հարցը հռետորական է, առավել ևս, որ, ըստ փորձագիտական հանրության կարծիքի, այսօր Հայաստանին ընդհանրապես պետք չէ որևէ հզորության նոր միջուկային օբյեկտ։ Բանը նրանում է, որ խորհրդային տարիներին ԱԷԿ-ի կառուցումը բացատրվում էր էժան էլեկտրաէներգիայի անհրաժեշտությամբ՝ առաջին հերթին Հայաստանի լեռնահանքային համալիրի և գունավոր մետալուրգիայի ձեռնարկությունների կարիքների համար։ Սակայն Ղարաբաղում պարտված պատերազմից հետո այս ամբողջ ոլորտը գտնվում է խորը ճգնաժամի մեջ։ Դեռևս երկրորդ պատերազմի պարտությունից առաջ Ալավերդիի պղնձաձուլարանը փակվել էր, իսկ Քելբեջարի, Զանգիլանի, Լաչինի և Գուբադլիի շրջանների ազատագրումից հետո, Հայաստանի լեռնահանքային կոմբինատները մնացին առանց հումքի, ինչը վերջին 30 տարիների ընթացքում ապօրինի արդյունահանվում և արտահանվում էին Ադրբեջանի տարածքից։ Այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Սոթքի ձեռնարկությունը կտրուկ կրճատել են արտադրությունը, քանի որ հանրապետությունում մնացել է հանքավայրերի ընդամենը մի փոքր մասը, իսկ հանքահումքն այստեղ զգալի չափով սպառվել է։ Ողջ էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը մասը սպառող մետաղագործության և լեռնահանքային ձեռնարկությունների արտադրության անկումը խորացել է ընդհանուր տնտեսական ճգնաժամի պատճառով. Հայաստանում արտադրությունը մի շարք ոլորտներում կրճատվում կամ ամբողջությամբ փակվում է, վերջին տարիներին աճել է բնակչության արտահոսքը , և այս ամենը միասին վերցրած նոր արտադրող հզորությունների գործարկումը դարձնում է չպահանջված։

Հաշվի առնելով վերը նշվածը, Հայաստանը կարող է լիովին սահմանափակվել ավանդական ջերմային և «կանաչ» էներգետիկայի զարգացմամբ, մանավանդ, որ հանրապետության խոշոր և փոքր հիդրոէլեկտրակայանները ապահովում են էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 34%-ը, իսկ ևս 30%-ը տալիս են ՋԷԿ-երը։ Կամ, ասենք, արժեր արդիականացնել նախկինում հզորությամբ երկրորդ (467 ՄՎտ) Հրազդանի ՋԷԿ-ում երկար ժամանակ չաշխատող գազատուրբինային բլոկները։ Ավաղ, այս ոլորտում ձեռնարկումները դեռ նույնքան անհույս են, որքան աուտսայդեր երկրի մնացած ոլորտներում. նախկինում «Գազպրոմ-Արմենիա» դուստր ՓԲԸ-ին պատկանող Հրազդանի ՋԷԿ-ում ներդրված ներդրումների վերադարձի հարցերը մինչև հիմա կարգավորված չեն, և կայանի ցածր եկամտաբերության պատճառով դրա արդիականացման նկատմամբ հետաքրքրությունը այսօր ևս չի նկատվում։

Caliber.Az
Դիտումներ: 335

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

ԹՊԿ-ի ամրապնդում. միասնական թուրքական ընտանիք՝ աշխարհաքաղաքական իրականություն Բիշքեկի գագաթնաժողովի արդյունքները՝ Caliber.Az-կայքում

104
07 Նոյեմբերի 2024 16:10
2

Մեծ վերադարձ. Ջաբրայիլ է ուղևորվել ևս 30 ընտանիք

100
07 Նոյեմբերի 2024 09:59
3

Ադրբեջանի հաղթանակը որոշեց ապագան Սիտնիկովն ու Կալիևը՝ Caliber.Az-կայքում

73
08 Նոյեմբերի 2024 18:30
4

Վատ զինվորին խանգարում է շերամի որդը «Հին աշխարհի հիստերիկները»

72
08 Նոյեմբերի 2024 17:38
5

Փաշազադեն կրոնական առաջնորդներին կոչ է արել աշխարհին հասցնել Ղարաբաղի իրողությունները

66
07 Նոյեմբերի 2024 18:52
6

Ադրբեջանից օղուզների նախնիների հաղթարշավները Մերձավոր Արևելքում «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

65
07 Նոյեմբերի 2024 09:35
7

Այսօր իրականանում է մեր ամենանվիրական երազանքը. Ջաբրայիլի բնակիչ

62
07 Նոյեմբերի 2024 11:56
8

«Սա ոչ միայն Հայաստանի, այլև նրա թիկունքում կանգնածների պարտությունն է» Ալիևը՝ Հաղթանակի մասին

62
08 Նոյեմբերի 2024 13:23
9

«Euronews». Բաքուն հերքում է «կանաչ կամուֆլյաժում» մեղադրանքները Հիքմեթ Հաջիևի հոդվածը

57
08 Նոյեմբերի 2024 16:20
10

Փաշազադեն բացահայտել է հոգևոր առաջնորդների գագաթնաժողովում Գարեգին Բ-ի բացակայության պատճառը

54
08 Նոյեմբերի 2024 11:26
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading