twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Հատկապես Ղարաբաղում պատերազմն է բերել աշխարհում ԱԹՍ-ների հանրաճանաչության աճին Գրում է « Forbes»-ի վերլուծաբան Փոլ Իդդոնը

25 Մայիսի 2022 17:50

«Forbes» ամասագրի տեսաբան և վերլուծաբան Փոլ Իդդոնը գրել է անօդաչու թռչող սարքերի նկատմամբ աշխարհում աճող հետաքրքրության մասին, որը ծագել է 2020 թվականի աշնանը Ղարաբաղի 44-օրյա պատերազմում ադրբեջանական բանակի կողմից հաջող կիրառումից հետո։ Հոդվածի հեղինակը ընդգծում է, որ հատկապես Ադրբեջանի կողմից կիրառված իսրայելական Harop-ի և թուրքական TB2 համակեցությունը կարող է մահաբեր լինի ցանկացած բանակի զինանոցում։

«Իրանի կողմից, մայիսի 17-ին Տաջիկստանում ԱԹՍ-ների արտադրության գործարանի բացումը հանդիսանում է նրա հերթական օրինակը, թե ինչպես են ԱԹՍ-ների մերձարևելյան առաջատար արտադրողները ընդլայնում մյուս երկրներում դրանց արտադրությունը և տարածումը։

Տաջիկստանի մայրաքաղաքում գործարանի բացման արարողության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Թեհրանն այժմ կարող է ռազմական տեխնիկա արտահանել դաշնակից և բարեկամ երկրներ, որպեսզի նրանց օգնել բարելավել անվտանգությունը և ստեղծել կայուն խաղաղություն։ Դուշանբեի գործարանը կարտադրի իրանական «HESA Ababil-2» անօդաչու թռչող սարքի կրկնօրինակները, որոնք կարող են գործել որպես հսկող անօդաչու թռչող սարք, կամ որպես կամիկաձե-դրոն: Եմենում հութիների կողմից տեղում հավաքված «Աբաբիլ-2», «Քասեֆ-1» և «Քասեֆ-2K» տարբերակները հաճախ օգտագործվում էին Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների ժամանակ: Իրանական անօդաչու թռչող սարքերը Դուշանբեին կտրամադրեն ավելի էժան այլընտրանքի կառավարվող ինքնաթիռներով (Տաջիկստանի ռազմաօդային ուժերն անարդյունավետ են, չունեն ռեակտիվ ինքնաթիռներ) կամ շուկայում առկա ավելի թանկ անօդաչու թռչող սարքեր: Դա կնպաստի նաև Կենտրոնական Ասիայում զինված անօդաչու թռչող սարքերի աննախադեպ տարածմանը»,- գրում է Իդդոնը։

Հեղինակը նշում է, որ Դուշանբեում «Աբաբիլ-2» գործարանի բացումը կայացել է մեկ տարուց էլ քիչ, այն բանից հետո, երբ Տաջիկստանի հետ հարևան Ղրղզստանը, որին նույնպես չունի արդյունավետ օդուժ, պատվիրել է իրեն լավ դրսևորած մի շարք թուրքական «Bayraktar TB2» անօդաչու սարքեր: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք անօդաչու սարքերի այս գնումները կարող են սպառազինությունների մրցավազք հրահրել երկու երկրների միջև, որոնք 2021 թվականի սկզբին մտել են կարճաժամկետ սահմանային հակամարտության մեջ:

«Այն, ինչը արժե նաև նշել, դա այն է, որ Դուշանբեյում գործարան բացելուց ընդամենը մի շաբաթ անց, Turkish Aerospace Industries-ը (TAI) (Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերությունը) մայիսի 11-ին հայտարարել է, որ «Kazakhstan Engineering»-ի հետ՝ Ղազախստանի տարածքում «TAI Anka» անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրել: Գործարքը ներառում է սպասարկման և վերանորոգման ծառայություններ TAI-ից և տեխնոլոգիաների փոխանցում: Ղազախստանը՝ Թուրքիայի սահմաններից դուրս առաջին երկիրն է, որտեղ կհավաքվեն «Anka» անօդաչու թռչող սարքեր»,- գրում է հեղինակը։

Իդդոնը հատուկ նշում է, որ Ղազախստանը՝ առաջին երկիրը չէ, որի հետ Թուրքիան ձգտել է իր անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությանը։ Անկարան Հարավային Կովկասում իր մերձավոր դաշնակից Ադրբեջանին վաճառել է «Bayraktar TB2» անօդաչու սարքեր, որոնք Բաքուն 2020 թվականին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հաջողությամբ օգտագործեց հայկական զորքերի դեմ։ Այդ պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը փորձեցին ընդլայնել իրենց պաշտպանական բնույթի հարաբերությունները՝ 2021 թվականի հունիսին ստորագրելով Շուշայի հռչակագիրը։ Այն ժամանակ հաղորդված նախագծերից մեկը Ադրբեջանում թուրքական անօդաչու թռչող սարքերի, հավանաբար «TB2»-ի արտադրության գործարանի կառուցումն էր։ Այս նախագծի ներկայիս կարգավիճակը պարզ չէ:

«Եվս մի երկիրը, որի հետ Թուրքիան պատրաստվում էր արտադրել իր անօդաչու սարքերը, Ուկրաինան էր։ Սկսած 2019 թվականից Կիևը ձեռք է բերել «Bayraktar TB2-ի» զգալի շարժապահեստ և շատ գոհ է մնացել դրա ձեռքբերումից։ Իսկապես, փետրվարի 24-ի ներխուժումից հետո, ռուսական գրոհայինների դեմ «TB2»-ի հաջող ելքերը չհիասթափեցրեց ուկրաինացիներին:

Անցյալ տարվա հոկտեմբերին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարեց, որ Կիևը իր տարածքումկ կառուցի թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան։

«Հողամասը, որի վրա կառուցվելու է գործարանը, արդեն ընտրված է»,- մամուլի ասուլիսում ասել է նա։

Չնայած Ռուսաստանի հետագա ներխուժումը, անկասկած, ազդեց այս ծրագրերի վրա, այն, հնարավոր է, դրանք չի ոչնչացրել, որը չափազանց հավանական էր թվում հակամարտության առաջին օրերին: Վերջի վերջո, Թուրքիան շարունակում է Ուկրաինային մատակարարել «TB2»-ներ, միաժամանակ պնդելով, որ մատակարարումները իրականացնում է մասնավոր ընկերությունը՝ «Բայքար»-ը։ Անկարան, ամենայն հավանականությամբ, իր դերը կխաղա՝ օգնելու Ուկրաինային պատերազմից հետո նրա պաշտպանական արդյունաբերությունը վերականգնելու մեջ, և Կիևը, անկասկած, կցանկանա ավելի շատ թուրքական սարքավորումներ ձեռք բերել, հատկապես հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմում «TB2»-ի տպավորիչ բնութագրերը»,- իր հոդվածում գրում է վերլուծաբանը։

Նրա խոսքով, Ուկրաինայի օրինակը վերջին պատերազմն է, որում «TB2»-ն իրեն դրսևորել է մարտերում։

Դրանով հանդերձ նա հատուկ ընդգծում է, որ հենց 2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից այդ անօդաչու թռչող սարքերի ավելի վաղ վճռական օգտագործումն էր, որ կտրուկ մեծացրեց հետաքրքրությունը դրանց նկատմամբ։

«Մեկ այլ անօդաչու թռչող սարքը, որն ապացուցեց իր հմտությունը այդ պատերազմի մարտերում, եղել է «Israel Aerospace Industries» (IAI) ընկերության կողմից կառուցված «Harop»-ը: Ի տարբերություն «TB2»-ի, «Harop»-ը նախատեսված է առաջին հերթին թշնամու հակաօդային պաշտպանությունը ճնշելու / ՀՕՊ (SEAD / DEAD) ոչնչացնելու համար: Ադրբեջանցիները Ղարաբաղյան պատերազմի ժամանակ «Harop մոդելները օգտագործեցին հայկական «С-300» զենիթահրթիռային համակարգերի դեմ։

Անցյալ աշնանը հաղորդվել է, որ Իսրայելը և Մարոկկոն գտնվում էին կամիկաձե անօդաչու թռչող սարքի համատեղ արտադրության գործարքի կնքման եզրին, հավանաբար՝ «Harop»-ի: Իսրայելական մամուլը նաև հաղորդել է, որ «IAI»-ն այդ տարի Մարոկկոյից ստացել է 22 միլիոն դոլար, ինչը ծնել է խոսակցություններն այն մասին, որ դա եղել է անօդաչու թռչող սարքերի գործարքի մասը: Մարոկկոն պատվիրել է նաև «TB2»: «Harop»-ի և «TB2»-ի համադրությունը, որը կարող է մահացու լինել ցանկացած բանակի զինանոցում, ինչը Ադրբեջանը հաջողությամբ ցույց տվեց գրեթե երկու տարի առաջ»,- ամփոփել է Իդդոնը:

Caliber.Az
Դիտումներ: 325

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Արկածախնդիրներ Հայաստանը նետում են հնոցի մեջ

119
08 Հունվարի 2025 14:01
2

Ալիևի հաղթանակը և Ադրբեջանի թշնամիների ֆիասկոն Նախագահի ծրագրային հարցազրույցի հետքերով

107
08 Հունվարի 2025 13:33
3

Ինքնիշխան ուժի խոսքեր Caliber.Az-ը վերլուծում է նախագահ Ալիեւի հարցազրույցը

101
09 Հունվարի 2025 14:20
4

Ի.Ալիևի զգուշացումները և հիստերիան Հայաստանում Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

95
09 Հունվարի 2025 10:03
5

«Աղջիկ մարզպետի» անփառունակ վախճանը Երեւանը կորցնում է դաշնակցին

90
09 Հունվարի 2025 23:29
6

Ամին Մամեդովը պատասխանել է Կարասյովին

90
08 Հունվարի 2025 09:13
7

Ադրբեջանի նախագահ. Զանգեզուրի միջանցքը պետք է և բաց կլինի

86
08 Հունվարի 2025 09:31
8

Լիկբեզ Այխան Հաջիզադեից՝ Արարատ Միրզոյանի համար

78
09 Հունվարի 2025 14:12
9

Ի.Ալիև. Եթե Հայաստանին պետք չէ խաղաղ պայմանագիր, ապա դա պետք չէ նաև մեզ

76
08 Հունվարի 2025 11:06
10

Էրդողանը Ալիևին. Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի կողքին

70
09 Հունվարի 2025 10:43
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading