twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Մենք Հայաստանին տարածքային պահանջներ չենք ներկայացնում։ Մենք վերադառնում ենք մեր հայրենիք Հարցազրույց՝ Ուլվիյա Զուլֆուգարի հետ

11 Ապրիլի 2023 15:38

Caliber.Az-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում՝ Օրխան Ամաշովի հարցազրույցը՝ Արևմտյան Ադրբեջանի Համայնքի մամուլի քարտուղար Ուլվիյա Զուլֆուգարի հետ։

- Բարեւ Ձեզ։ Հայաստանից 20-րդ դարում, այդ թվում նաև ուշ 1980-ականներին բռնագաղթված մարդկանց ճակատագիրը միշտ եղել է ադրբեջանական պատմագրության և հավաքական ազգային հիշողության կենտրոնում։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո, այս թեման տեսական դաշտից տեղափոխվեց գործնական իրականություն։ Եվ այսօր ես պատրաստվում եմ այս հարցը քննարկել Արևմտյան Ադրբեջանի համայնքի մամուլի քարտուղար Ուլվիյա Զուլֆուգարի հետ։ Շատ շնորհակալ ենք մեզ հետ լինելու համար։

- Շատ շնորհակալ եմ, ինձ հրավիրելու համար։

- Ե՞րբ եք նշանակվել այս պաշտոնում։

- Անցյալ տարվա հոկտեմբերին:

- Շնորհավորում եմ, մաղթում եմ ամենայն բարիք ձեր աշխատանքում։

- Շնորհակալություն։

- Ուրեմն, ես կցանկանայի համոզվել տերմինաբանության ճշգրտության մեջ: Երբ մենք ասում ենք Արեւմտյան Ադրբեջան, ապա նկատի ունենք ժամանակակից Հայաստանի աշխարհագրական տարածքը, որտեղ նախկինում ադրբեջանական բնակչությունը մեծամասնություն էր կազմում, սակայն այն վտարվել և արտաքսվել է։ Արեւմտյան Ադրբեջանի համայնքը պայքարում է նրա խաղաղ ու արժանապատիվ վերադարձի համար։ Դուք կարո՞ղ եք մեզ բացատրել վերադարձի այդ նույն հայեցակարգը և պատմել, թե ինչպես է Արևմտյան Ադրբեջանի համայնքը տեսնում այն գործնական դժվարությունների լուծումը, որոնք ներկայումս խոչընդոտում են վերադարձի գործընթացին:

- Շնորհակալություն Ձեր հարցի և հրավերի համար։ Վերադարձի հայեցակարգը բացատրելու համար, ես պետք է խնդրին տամ հակիրճ սահմանում։ Արեւմտյան Ադրբեջանի համայնքը անցյալ տարի չէ, որ հիմնադրվել է։ Այն անվանափոխվել էր, այն եղել է մի համայնք, որը հիմնադրվել էր վերջին տեղահանումների ժամանակ՝ 1989 թվականին։ Դա Ադրբեջանի փախստականների միությունն էր։ Նա էլ անցյալ տարի վերանվանվել է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի: Մեր համայնքը զբաղվում է փախստականների խնդիրներով, նրանց հայրենիք վերադառնալու իրավունքով։ Վերջին երկու հարյուրամյակների ընթացքում ադրբեջանցիները մեծապես տուժել են ցեղասպանություններից ու ջարդերից։ Անցած հարյուրամյակի ընթացքում իրականացվել է ադրբեջանցիների 4 տեղահանություն։ Առաջինը՝ 1905 թվականին, երկրորդը՝ 1918 թվականին (այդ ժամանակ տեղահանվել է իմ պապը), երրորդը՝ 1948-1953-թվականներին, Ստալինի հրամանով, իսկ վերջինը՝ 1987-1991 թվականներին։ Առաջին երկու տեղահանությունները ուղեկցվեցին կոտորածի ու ցեղասպանության տարրերով, մեծ թվով մարդիկ սպանվեցին, նրանցից շատերը նույնիսկ չեին տեղահանվել, նրանք ուղղակի փախան այն տարածքից, որը հիմա կոչվում է Հայաստան։ Երրորդ տեղահանությունը անցկացվել է Ստալինի հրամանով, ավելի քան 144 հազար մարդ լեռնային տարածքներից տեղահանվել է հարթավայրեր, որոնցից շատերը մահացել են նման պայմանների պատճառով։ 1987-1991 թվականներին տեղի ունեցած վերջին տեղահանության ժամանակ արտաքսվել է ավելի քան 300 հազար ադրբեջանցի, և սպանվել է շուրջ 216 մարդ։ Այս վերջին տեղահանությունից հետո Հայաստանը դարձել է մոնոէթնիկ երկիր։ Հիմա մենք ցանկանում ենք վերադառնալ: Այս գաղափարը մեզ միավորել է, երբ մենք ընդամենը համայնք էինք: Բայց 44-օրյա պատերազմում տարած հաղթանակից հետո, տարածաշրջանում խաղաղության համար պայմաններ ստեղծվեցին։ Երբ մենք վերադառնանք հայրենիք, ապա այդ խաղաղությունը կլինի ավելի կայուն, և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում լուծել այս խնդիրը։ Մենք ուզում ենք հասնել անվտանգ և արժանապատիվ վերադարձի։ Մենք ուզում ենք գոյակցել, պատրաստ ենք ապրել հայերի հետ կողք կողքի։ Դա մեր պատմական հողն է։ Եվ մենք պատրաստ ենք կողք կողքի ապրել այն հայերի հետ, ովքեր այս տարածքում վերաբնակվել են այլ երկրներից։ Մենք ընկալում ենք այն փաստը, որ Հայաստանը՝ պետություն է։ Մենք նույնպես ուզում ենք միջազգային առաքելություն, մենք գիտենք, որ վերապրել ենք ջարդը և գիտենք, որ մեզ սպասում է ընդհարվել անվտանգության խնդիրներին։ Դրանք լուծելու համար մենք կցանկանայինք տեսնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր, որը կերաշխավորի անվտանգության ու վերահսկողության մեխանիզմները։ Միջազգային առաքելությունը նույնպես պետք է ներկա լինի վերադարձի գործընթացը իրականացնելու ժամանակ։ Եվ այդ առաքելությունը պետք է բաղկացած լինի այն պետություններից, որոնց Ադրբեջանը վստահում է։

- Ես կցանկանայի Ձեզ հարցնել այն մասին, թե միջազգային ինչպիսի՞ մեխանիզմներ եք դուք դիտարկում, ինչպես կարելի է կարգավորել այս խնդիրը, ինչպես նաև միջպետական պայմանագրի մասին։ Որքան հասկանում եմ, դուք համարում եք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս հարցի հետ կապված պետք է ստորագրվի միջպետական պայմանագիր՝ բոլոր միջազգային երաշխիքներով։ Դուք հիշեցեցիք նաև առաքելության մասին, դա քիչ թե շատ պարզ է։ Դուք, իհարկե, որոշ թվեր ներկայացրեցիք, բայց որքան մարդ կա Արևմտյան Ադրբեջանի Համայնքում։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ հետևանքներ կունենա մոնոէթնիկ Հայաստանի համար, եթե բոլոր արևմտյան ադրբեջանցիները որոշեն վերադառնալ իրենց նախնիների հողեր։

-Արևմտյան Ադրբեջանի համայնքը իր մեջ միավորում է արևմտյան ադրբեջանցիներին, այլ ոչ միայն նրանց, ովքեր արտաքսվել են վերջին վտարումների ընթացքում։ Այստեղ նկատի է առնվում բոլոր տեղահանությունները։ Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս ապրում են միլիոնավոր արևմտյան ադրբեջանցիներ։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը միավորում է բոլոր արևմտյան ադրբեջանցիներին, ովքեր տներ են ունեցել Հայաստանում, ովքեր արմատներ ունեն այնտեղ, օրինակ՝ ես։ Պապս արտաքսվել է 1918 թվականին՝ դարասկզբին։ Երբ նա եղել է չորս տարեկան, նրա ողջ ընտանիքը սպանվել է, միայն նա, նրա քույրը և ավագ եղբայրները կարողացել են ողջ մնալ: Թիվը՝ զգալի է։ Միլիոնավոր արևմտյան ադրբեջանցիներ։

Ինչ վերաբերում է ժողովրդագրական խնդիրներին, եթե խոսենք Հայաստանի մասին, ապա դա նրա համար նույնպես օգտակար կլինի, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից։ Նախ, քաղաքական տեսակետից Հայաստանը հիմա հանդիսանում է մոնոէթնիկ երկիր, ինչը անընդունելի է 21-րդ դարում։ Խոսքը բազմազգ երկրների, հանդուրժողականության մասին է։ Իսկ երբ մենք վերադառնանք Հայաստան, այն կկարողանա մոնոէթնիկ երկրից վերածվել բազմազգի, ինչը կբարձրացնի պետության քաղաքական իմիջը։ Տնտեսական առումով, շատ գյուղեր, որոնք մենք լքեցինք 1987-1991 թվականներին՝ ամայացված ու լքված են։ Իհարկե, բոլորը կցանկանան վերադառնալ իրենց տներ, ոչ միայն որոշակի մարզ: Խոսքս միայն ամայացած գյուղերի մասին չէ։ Ադրբեջանցիներն այնտեղ կաշխատեն, հողը կմշակեն, և դա օգտակար կլինի Հայաստանի տնտեսության համար։ Ժողովրդագրական տեսանկյունից, մենք գիտենք, որ շատ հայեր Հայաստանը լքում են տնտեսական խնդիրների պատճառով։ Նրանք հետ կվերադառնան, և դա ձեռնտու կլինի երկրի ժողովրդագրության համար։

- Ձեր պարզաբանումները հասկանալի են, բայց ես կցանկանայի կենտրոնանալ մի հարցի վրա, որը քննարկվել է Հայաստանում և ձևակերպվել է որոշ օտարերկրյա փորձագետների կողմից։ Նրանք ասում են, որ իբր Ադրբեջանի համար Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգն այնքան էլ կարևոր չէ, դա պարզապես քաղաքական քայլ է։ Իբր, սա մի տեսակ արդյունավետ հակափաստարկ է հայերի պնդումների դեմ այն մասին, որ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանին պետք է տրվի հատուկ կարգավիճակ։ Դուք ինչպե՞ս եք ընկալում տվյալ պնդումը։

- Ես կարծում եմ, որ սա ավելի մոտ է հայկական թեզերին, հայերը ընդամենը փորձում են խուսափել պարտավորություններից։ Մենք՝ Արևմտյան Ադրբեջանի Համայնքն ենք և մեր խնդիրը՝ մարդասիրական իրավունքներին հասնելն է: Մենք տարածքային պահանջներ չենք ներկայացնում։ Մենք վերադառնում ենք մեր հայրենիք։ Մենք պատրաստ ենք համակեցության, և առանձին հանրապետություն չենք ստեղծում։ Մենք բանակ չունենք։ Մենք ինքնիշխան պետության որոշակի տարածք չենք անվանում հանրապետություն։ Մենք պատրաստ ենք վերաինտեգրվել հայ հասարակության մեջ։ Սա նույնպես նշված է մեր վերադարձի հայեցակարգում: Մենք պարզապես ուզում ենք վերադառնալ հայրենիք, տեսնել մեր հարազատների շիրիմները, պահպանել սրբավայրերը, հուշարձանները, եթե դրանք պահպանվել են։ Եվ այստեղ Հայաստանը պետք է բացատրի, թե ինչու է նա Ադրբեջանի որոշակի տարածաշրջանը անվանում «արցախի հանրապետություն»։ Ղարաբաղի հայերը հրաժարվում են վերաինտեգրվել ադրբեջանական հասարակությունում։ Ակնհայտ է, որ մենք տարածքային պահանջներ չենք ներկայացնում։ Այո, մենք նամակ ենք հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մենք նրան հրավիրել ենք համայնքի հետ երկխոսության։ Մենք փուլ առ փուլ վերադարձ ենք պլանավորում։ Առաջին փուլը ներառում էր Հայաստանին երկխոսության կոչ անելը։ Բայց, ցավոք, Հայաստանի վարչապետը փորձեց մեր վերադարձի իրավունքը ներկայացնել որպես պահանջ։ Ես վստահ եմ նրանում, որ ինքն էլ գիտի, որ դրանք տարածքային պահանջներ չեն։ Նա պարզապես ցանկանում է խուսափել պարտավորությունից և ձգձգել մեր վերադարձի գործընթացը: Բայց վերադարձի իրավունքը քննարկմանը ենթակա չէ։ Սա հանդիսանում է միջազգային իրավունքի տարր, որը ներառում է նաև փախստականների վերադարձի իրավունքները։

- Շատ շնորհակալություն։ Իրոք, այստեղ տարածքային պահանջներ չկան։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը ժամանակակից Հայաստանը ճանաչում է որպես քաղաքական և իրավական իրողություն։ Խոսքը վերադարձի իրավունքի մասին է, որը բխում է միջազգային իրավունքից։ Վերադառնանք վերադարձի հայեցակարգին։ Եթե հիշողությունս չի դավաճանում, վերջերս այն ՄԱԿ-ի քարտուղարության կողմից տարածվել է, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Գլխավոր ասամբլեայի և Տնտեսական ու սոցիալական խորհրդի պաշտոնական փաստաթուղթ: Դուք կարո՞ղ եք բացատրել կատարվածի նշանակությունը և մեզ ասել, թե իրականում ի՞նչ է նշանակում «տարածվել որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ»։

-Նախորդ հարցում մենք խոսեցինք տարածքային պահանջների մասին։ Եթե վերադարձի հայեցակարգում ներառված լինեին տարածքային պահանջներ, ապա ամենահուսալի կազմակերպությունը՝ ՄԱԿ-ը, չէր տարածի պաշտոնական փաստաթուղթ։ Այս փաստաթուղթը տարածվել է ՄԱԿ-ի բոլոր լեզուներով, այնպիսի վերնագրերով, ինչպիսին են «Էթնիկ զտումների կանխարգելում», «Պատերազմի կանխարգելում», «Մարդու իրավունքների պաշտպանություն», «Փախստականների իրավունքների պաշտպանություն»։ Սա նշանակում է, որ մեր առաքելությունը մարդասիրական է։ Կրկնում եմ, խոսքը տարածքային պահանջների մասին չէ։ Մենք Հայաստանը ընկալում ենք որպես իրավական և քաղաքական իրականություն։ Մենք վերադառնում ենք Հայաստան։ Մենք պատրաստվում ենք վերաինտեգրվել այս հասարակությանը և ապրել հայերի հետ կողք կողքի։ Նախ, ՄԱԿ-ում շրջանառվող փաստաթղթի նշանակությունն այն է, որ վերադարձի հայեցակարգը հիմնված է միջազգային իրավունքի, տարածաշրջանային իրավունքի և որոշ պատմական փաստերի վրա։ Այս փաստաթուղթը հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Երկրորդը, ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներն այժմ տեղյակ են այս խնդրի մասին։ Անդամ պետությունների ներկայացուցիչներն իրենց ձեռքն առան այս փաստաթուղթը, կարդացին այն, և այժմ նրանք գիտեն այս խնդրի մասին։ Ավելի քան 190 անդամ երկրներ այժմ գիտեն այս խնդրի մասին, Արևմտյան Ադրբեջանի համայնքի մասին, արևմտյան ադրբեջանցիների և նրանց վերադարձի իրավունքի մասին։

- Նշանակում է դուք դա ընկալում եք որպես հավանություն Արևմտյան Ադրբեջանի համայնքի գործին։ Դուք ՄԱԿ-ից բացի, արդյո՞ք ձեռնարկում եք միջոցներ՝ միջազգային այլ կազմակերպություններում իրազեկության բարձրացման համար:

- Մենք նամակներ ենք ուղարկել ԵՄ-ում Շառլ Միշելին և Եվրախորհրդարանին։ Մենք նրանց տեղեկացրել ենք մեր խնդրի, մեր պահանջների և վերադառնալու մեր իրավունքի մասին։ Մենք նրանց խնդրել ենք նաև մեզ օգնել այս խնդրի լուծման հարցում։ Շառլ Միշելից օգնություն ենք խնդրել Երեւանում ԵՄ-ի ներկայացուցչության միջոցով։ Նամակ ենք ուղարկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեյին։ Մենք ևս մեկ անգամ տեղեկացրել ենք, նորից եմ ասում, որովհետև կրկնեցինք ադրբեջանական հասարակության կոչը, որն արվել էր մի քանի տարի առաջ՝ նպատակ ունենալով Հայաստան առաքելություն ուղարկել՝ պատմամշակութային հուշարձանների վիճակը ստուգելու համար։ Դրանցից շատերը ավերված են, իսկ նրանք, որոնք մնացել են՝ ներկայացվում են որպես երրորդ երկրների ժառանգություն։ Օրինակ Կապույտ մզկիթը, որը այժմ ներկայացվում է որպես պարսկական ժառանգություն։ Մենք խնդրեցինք ուղարկել փաստահավաք առաքելություն։ Չէ որ կա նաև աշուղական արվեստ, չարժե մոռանալ այդ մասին։ Նա նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում։ Աշուղ Ալյեսկերի գերեզմանը ավերված է։ Մենք տեղեկացրել են նաև այդ մասին և պատրաստվում ենք շարունակել նման ջանքեր գործադրել։

- Եվ ինչպիսի՞ն էր նրանց արձագանքը։

- Կարծում եմ, որ նրանք դեռ կարձագանքեն։ ՄԱԿ-ից արձագանքն արդեն ստացել ենք։ Որոշ ազդանշաններ ենք ստացել նաև ԵՄ-ից։ Կարծում եմ, որ դեռ վաղ է, քանի որ ընդամենը մեկ շաբաթ առաջ ենք նամակներ ուղարկել։ Հուսով եմ, որ նրանք կարձագանքեն:

- Մենք հասկանում ենք, որ Արևմտյան Ադրբեջան, կամ ժամանակակից Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը ադրբեջանական հասարակությունում միշտ քննարկվել է որպես ազգային դիսկուրսի մաս։ Հիմա մենք դրա մասին այլ կերպ ենք խոսում, անհետաձգելիության զգացումով, ինչը միանգամայն հասկանալի է։ Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացիկ խաղաղ գործընթացը և կողմերի միջև բարդ բանակցությունները, Դուք արդյո՞ք կարծում եք, որ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը կարո՞ղ է ներառվել խաղաղության պայմանագրի վերջնական տարբերակում։

- Մենք կցանկանայինք, որ այս հարցը ներառվեր խաղաղության պայմանագրի մեջ, քանի որ, ինչպես արդեն ասել եմ, տարածաշրջանում ստեղծվել են խաղաղության պայմաններ։ Կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղությանը։ Խոսքը խաղաղության պայմանագրի մասին է։ Իհարկե, եթե մեր հարցը ներառվի խաղաղության պայմանագրի մեջ, ապա այն, այսինքն՝ պայմանագիրը, կդառնա ավելի կայուն և ամուր։

Մեր վերադարձի հայեցակարգում մենք խոսում ենք քայլ առ քայլ գործընթացի մասին։ Մենք հիմա կենտրոնացած ենք դրա վրա: Մենք երկխոսության կոչ ենք արել հայկական կողմին, Հայաստանի վարչապետին, թեև դրական պատասխան չստացանք։ Բայց մենք դա արեցինք։ Ադրբեջանի կառավարությունը ղարաբաղցի հայերին հրավիրել է բանակցությունների և հայտարարել, որ պատրաստ է հայերի վերաինտեգրմանը ադրբեջանական հասարակությունում։ Ցավում եմ, որ հայկական կողմից մենք նույն արձագանքը չստացանք։

- Ադրբեջանցիների հայ հասարակությանը վերաինտեգրման մասի՞ն։

-Այո, եւ երկխոսության կոչը։

- Ակնհայտ է, որ այս գործընթացը հաջողությամբ իրականացնելու համար Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է լինի որոշակի փոխըմբռնում։ Իմ վերջին հարցը։ Կարծում եմ, դուք փաստորեն արդեն պատասխանել եք այդ հարցին, որը ես հիմա պատրաստվում եմ տալ: Դուք կարո՞ղ եք ինձ նկարագրել այն ապագան, որին ցանկանում եք հասնել և բացատրել, թե ինչպիսի՞ ապագա է դա: Եվ որքա՞ն հեռու է։ 2030 թվակա՞նը, 2040 թվակա՞նը։ Իհարկե, ժամանակակից Հայաստան արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի ապահովման շրջանակներում։

- Վերադարձի գործընթացը կամավոր է։ Նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, կարող են դա անել։ Բայց մեր համայնքում ոչ միայն փախստականները, այլեւ նրանց ժառանգները ցանկանում են վերադառնալ: Ամեն օր 200-ից ավելի մարդ է գալիս մեր համայնքի շենքը, որպեսզի միանան մարդահամարի գործընթացին, նրանք ուզում են հետ վերադառնալ։ Մենք վերադարձի գործընթացում խաղաղ կյանք ենք տեսնում։ Այդպես եղել է տեղահանություններից առաջ, այդպես է եղել մինչև վերջին տեղահանությունը։ Մենք ուզում ենք ապրել մեր տներում, տեսնել հարազատների գերեզմանները, այցելել պատմական հուշարձաններ։ Մինչ պատերազմը մենք խաղաղ էինք ապրում։

- Որքան հասկանում եմ, դուք տեսնում եք ապագա, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված են խաղաղ հարաբերություններ, որտեղ ադրբեջանցիները Հայաստանի ներսում խաղաղ գոյակցում են հայերի հետ, և Հայաստանը վերածվում է բազմազգ երկրի։ Եվ դա, հնարավոր է, այն ապագան է, որին ցանկանում եք հասնել:

-Այո: Ապրել այնպես, ինչպես դա եղել է նախքան վերջին տեղահանությունը, բայց առանց արմատական տարրերի։ Հայերը պետք է դադարեցնեն ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ խտրականությունը։ Նրանք պետք է դադարեն նման քաղաքականություն վարել մեր նկատմամբ։ Կարծում եմ, որ եթե նրանք դա դադարեցնեն, ապա մենք կկարողանանք ապրել հայերի հետ։ Բայց այս գործընթացը հեշտ չի լինի։ Նախ ստիպված կլինենք անցնել միջազգային առաքելության միջով և ստորագրել պայմանագիր, և միայն հետո մենք կկարողանանք հասնել խաղաղության։

- Ինչպես երևում է, մենք երկար ճանապարհ ունենք անցնելու:

- Այո:

-Լավագույն մաղթանքներ Ձեզ։ Շնորհակալություն մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար։

 

Caliber.Az
Դիտումներ: 225

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հետաքննության նախնական արդյունքները. AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից Բացառիկ տվյալներ Caliber.Az-ից

434
26 Դեկտեմբերի 2024 17:32
2

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

176
26 Դեկտեմբերի 2024 17:34
3

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

167
24 Դեկտեմբերի 2024 18:35
4

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

135
24 Դեկտեմբերի 2024 11:09
5

Պուտինը զանգահարել է Ալիևին

109
24 Դեկտեմբերի 2024 13:48
6

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

89
24 Դեկտեմբերի 2024 09:21
7

AZAL-ի չվերթը. կյանքի ու մահվան միջև «Embraer 190»-ի կործանման պատճառները հետաքննվում են

78
26 Դեկտեմբերի 2024 16:58
8

Հեքիաթագիրներն ընդդեմ հեքիաթների «Հին աշխարհի հիստերիկներ»

71
24 Դեկտեմբերի 2024 14:27
9

Հիքմեթ Հաջիև. նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանը վերածեց հզոր պետության ԼՈՒՍԱՆԿԱՐ

70
24 Դեկտեմբերի 2024 12:11
10

Շաֆիև. Սահմանային գոտում երրորդ ուժեր չպետք է լինեն

68
24 Դեկտեմբերի 2024 14:20
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading