twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Պատերազմը հնարավոր է։ Երեւանը Փարիզի թելադրանքով կարող է դիմել սադրանքի Խրամչիխինի կանխատեսումը

28 Փետրվարի 2024 13:44

Հայաստանը շարունակում է Հարավային Կովկասի ռազմականացման քաղաքականությունը՝ Փարիզից և Նյու Դելիից ակտիվորեն գնելով սպառազինություն, որպեսզի լրացնի 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո բավականին աղքատացած իր ռազմական զինանոցը։ Այս ամսվա սկզբին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ֆրանսիան և Հնդկաստանը դարձել են Երևանի հիմնական ռազմատեխնիկական գործընկերներ և պարծենում էր նրանով, որ «սպառազինության ձեռք բերման դիվերսիֆիկացման հարցում զգալի առաջընթաց կա»։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նույնպես հաստատել էր, որ Երևանը գտնվում է՝ ռազմատեխնիկական համագործակցություն հաստատելու համար երկրներ փնտրելու մեջ և հենվում է այն փաստին, որ Երևանը չի կարող շարունակել՝ Ռուսաստանի հետ Հայաստանի զինված ուժերի բարեփոխման հայեցակարգի իրականացումը։ «Նախկինում պաշտպանության ոլորտում մեր հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի Դաշնության հետ էր, հիմա դա չի կարող լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով»,- ասել է Փաշինյանը։

Ըստ ամենայնի, վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանին սպառազինության գլխավոր մատակարարը դարձել է Հնդկաստանը։ Մասնավորապես, Երևանը Նյու Դելիից գնել է «Ակաշ» զենիթահռթիռային համակարգ, «Պինակա» հրթիռային կայաններ, ռուսական արտոնագրով արտադրված «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համակարգեր, 80 միլիմետրանց և 155 միլիմետրանոց հաուբիցներ և այլ սպառազինություն։

Հարկ է նշել, որ հնդկական սպառազինության Հայաստան մատակարարումները արդարացի դժգոհություն է առաջացնում Բաքվում։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը դեռ անցյալ տարվա դեկտեմբերին ճեպազրույցում հայտարարել է, որ, Հնդկաստանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ նրա Հայաստանին զենքի մատակարարումները կապված չեն այն փաստի հետ, որ Ադրբեջանը բարեկամություն է անում Թուրքիայի և Պակիստանի հետ։ «Բայց Բաքուն չի կարող դա դիտարկել որպես զուտ առևտուր, քանի որ նրա հողերը 30 տարի գտնվում էին օկուպացիայի տակ։ Նրանք հայտարարում են, որ դա դիտարկում են որպես առևտուր և ոչ թե վնասարարություն Ադրբեջանին: Այսպիսին է նրանց պաշտոնական դիրքորոշումը։ Իսկ մենք գիտենք, որ Հայաստանում ռեւանշիստական տրամադրությունները դեռևս ուժեղ են, և զենքի նման մատակարարումները էլ ավելի են ուժեղացնում դրանք»,- ասել է Բայրամովը։

Եվ այստեղ տեղին է նշել հետեւյալ փաստը։ Հնդկաստանում «Ուսանաս» հիմնադրամին կից գործող վերլուծական կենտրոնի ղեկավար Աբհինավ Պանդյայի կարծիքով, որը նա արտահայտել է «ETV Bharat» հեռուստաալիքին տված հարցազրույցում, «Հնդկաստանը պետք է դիմակայի Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան առանցքին, քանի որ Պակիստանը՝ մեր վաղեմի թշնամին է։ Հատկապես այդ պատճառով է Հնդկաստանը զինտեխնիկա է մատակարարում Հայաստանին»։ Այսինքն, հնդիկ վերլուծաբանը հաստատել է Հնդկաստանի աշխարհաքաղաքական շահագռգռվածությունը՝ Երևանին ռազմական մատակարարումների հարցում, ինչը հիանալի հասկանում են Բաքվում։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին ֆրանսիական ռազմական մատակարարումներին, ապա հայտնի է, որ դրանք ներկայացված են «Bastion» զրահամեքենաներով, «Thales Group» ընկերության երեք Ground Master 200» միջին հեռահարության ռադարներով, «MBDA» ընկերության կողմից «Միստրալ» զենիթահրթիռային համակարգերով։ Ֆրանսիայի պաշտպանության նախար Սեբաստիան Լեկորնուն իր հայ գործընկեր Պապիկյանի հետ վերջերս Երեւանում կայացած համատեղ ճեպազրույցում հայտարարել է, որ «եթե Հայաստանին անհրաժեշտ լինեն փոքր և միջին հեռահարության հրթիռներ, դրանք կմատակարարվեն»։

Այն, որ տարածաշրջանի ռազմականացումը բխում է Ֆրանսիայի շահերից՝ ակնհայտ փաստ է, ինչպես նաև այն, որ Հայաստանը պատրաստ է կուրորեն հետևել Փարիզի կարգադրությանը։ Դատելով նրանից, թե ինչպես է Հայաստանը այս պահին ինտենսիվ զինվում, Երեւանում ու Փարիզում պատրաստվում են զինված սադրանքների։ Դրանով հանդերձ, դրանք սկսելը քույրերի տանդեմը նախատեսում է Ադրբեջանին մեղադրելով։ Ահա, թե որտեղից են գալիս բավականին երկար շարւնակվող մեր երկրի մասին ստեր տարածելու այս ամբողջ տեղեկատվական արշավը, և ահա թե ինչու է Հայաստանը այդքան շտապ վերազինվում։ Այս քարոզարշավի հիմնական՝ «Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա» կարգախոսն արդեն հնչում է ամենուր։

Այս կապակցությամբ ուշագրավ է ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի մեկնաբանությունը, ում կարծիքով, նույնիսկ դրանով հանդերձ, որ Հնդկաստանն ու Ֆրանսիան զինում են Երևանին՝ հայերին ոչինչ չի օգնի։

«Հայաստանի ներկայիս ռազմական զինանոցի մասին լրջամիտ չէ խոսել։ Երեւանի եւ Բաքվի ռազմական զինանոցներն անհամեմատելի են»,- ասել է Ա. Խրամչիխինը այս տողերի հեղինակի հետ զրույցում։

Եզրափակելով նշենք, որ Ֆրանսիան և Հնդկաստանը, զինելով Հայաստանին, գործում են սեփական շահերից ելնելով։ Նրանց համար չափազանց կարևոր է հրահրել նոր պատերազմ Հարավային Կովկասում։ Այստեղ բանը նույնիսկ ոչ թե առևտրական, այլ աշխարհաքաղաքական շահի մեջ է՝ Ֆրանսիան դրանով իսկ երազում է ամրապնդվել տարածաշրջանում, իսկ Հնդկաստանը՝ ուզում է ինչ-որ կերպ վնասել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի դաշինքին։ Դժվար թե Երևանում չեն հասկանում դա, բայց այնտեղ մոլագար համառությամբ նվագակցում են Ֆրանսիայի և Հնդկաստանի հավակնություններին՝ դրանով հանդերձ լուրջ վտանգի տակ դնելով սեփական անվտանգությունը։

Caliber.Az
Դիտումներ: 174

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

142
23 Դեկտեմբերի 2024 17:26
2

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

128
23 Դեկտեմբերի 2024 15:59
3

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

78
23 Դեկտեմբերի 2024 17:03
4

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

64
24 Դեկտեմբերի 2024 18:35
5

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

64
23 Դեկտեմբերի 2024 12:45
6

Պուտինը զանգահարել է Ալիևին

61
24 Դեկտեմբերի 2024 13:48
7

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտների մասին

58
23 Դեկտեմբերի 2024 18:31
8

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

57
24 Դեկտեմբերի 2024 09:21
9

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

55
23 Դեկտեմբերի 2024 14:58
10

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

55
24 Դեկտեմբերի 2024 11:09
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading