Տարածաշրջան
A+
A-
Սիմոնյանի գրասենյակ. Չի բացառվում, որ Ադրբեջանի և Հայաստանի խոսնակները կհանդիպեն Շվեյցարիայում
07 Փետրվարի 2024 13:31
Հայկական կողմը հնարավոր է համարում մարտին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հանդիպումը։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայկական լրատվամիջոցներին հայտնել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրասենյակից։
Փետրվարի սկզբին Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար (IPU) Մարտին Չունգոնգը հայտարարել էր, որ մարտին կայանալիք միության հաջորդ վեհաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը։
ԱԺ խոսնակի գրասենյակից հայտնել են, որ մարտի 23-27-ը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների նախատեսվող հանդիպման մասին հստակ առաջարկ դեռ չեն ստացել, սակայն նման հնարավորությունը չեն բացառում։
«Նման ձևաչափի հանդիպում ունենալը մեզ համար քննարկելի է»,– ասել են մամուլի ծառայությունից։
Caliber.Az
Դիտումներ: 150