Քննարկվել են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր ԼՈՒՍԱՆԿԱՐ
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը սեպտեմբերի 28-ին այցելել է այդ երկրի Պաշտպանության ուժերի հրամանատարություն։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, նախ կայացել է դիմավորման պաշտոնական արարողությունը։
Այնուհետև գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գեորգի Մատիաշվիլիի հետ։
Գործնական մթնոլորտում անցած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման հարցեր, ինչպես նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տնտեսական նախագծերի անվտանգության ապահովման, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման շուրջ։