twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Միրզոյանի հայտարարություններին

21 Մարտի 2023 11:27

Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի սուտ և զրպարտիչ արտահայտությունները, որոնք նա հնչեցրել է 2023 թվականի մարտի 20-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման և մամուլի ասուլիսի ժամանակ:

Այս մասին Caliber.Az-ին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Հայաստանը, որը հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների, ամբողջությամբ դուրս չի բերում իր զինված ուժերը Ադրբեջանի ինքնիշխան տարածքներից, դրանով չբավարարվելով՝ ապօրինի կերպով իր զինվորականներին տեղափոխում է Ադրբեջանի տարածք, մշտապես ռազմական սադրանքների է դիմում Ադրբեջանի դեմ, բացառապես հումանիտար նպատակների համար նախատեսված Լաչինի ճանապարհն օգտագործում է Ադրբեջանի բնական ռեսուրսների արտահանման և Ադրբեջանի տարածքների ականապատման համար, վերջին ժամանակներում կեղծավորությամբ և անհիմն կերպով Ադրբեջանին մեղադրում է Եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես նաև խաղաղության գործընթացը խախտելու մեջ՝ հաճախ հղում անելով վերոնշյալ փաստաթղթին։

Այն, որ ադրբեջանցիների նկատմամբ զանգվածային էթնիկ զտումների քաղաքականություն վարած, ցեղասպանության ակտեր իրականացրած Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին իբր Լաչինի ճանապարհը «փակելու», իբր «էթնիկ զտումներ» և «ցեղասպանություն» իրականացնելու մեջ՝ ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթական սուտ:

Անընդունելի է, որ չնայած Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության օրակարգը առաջ մղելու ջանքերին՝ Հայաստանը, այս գործընթացը ձախողելու նպատակով խաբում է միջազգային հանրությանը` փորձելով ստվեր գցել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների Լաչինի ճանապարհին անցկացրած օրինական բողոքի ակցիայի վրա, խուսափում է իր պարտավորություններից, այդ թվում՝ ինչպես տեսանք մարտի 20-ին, Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության գտնվելու ընթացքում պարբերաբար սադրանքների է դիմում։

Ընդհանրապես, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ ճեպազրույցի ժամանակ արած հայտարարությունները՝ լի անհիմն տարածքային պահանջներով, ցույց է տալիս, որ Հայաստանը դասեր չի քաղել պատմությունից և չի լսել Ադրբեջանի ԱԳՆ-ի մարտի 19-ի պատասխան հայտարարությունը։

Caliber.Az
Դիտումներ: 155

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը Դավոսի հարթակում. երկխոսության ոգին Թեյմուր Աթաևի ակնարկը

199
20 Հունվարի 2026 22:57
2

Սև հունվար. ամեն ինչ հիշում ենք, ոչինչ չենք մոռանա Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

130
20 Հունվարի 2026 14:04
3

«Խաղաղության խորհուրդ». Բաքուն ընդունում է Թրամփի հրավերը

125
21 Հունվարի 2026 11:14
4

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հունվարի 20-ի ողբերգության կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

124
20 Հունվարի 2026 11:09
5

Մեծ վերադարձ. նախկին ներքին տեղահանվածների առաջին խումբը մեկնել է Խանքենդի

117
21 Հունվարի 2026 13:23
6

Այսօր լրանում է Հունվարի 20-ի ողբերգության 36-րդ տարելիցը

113
20 Հունվարի 2026 09:10
7

Այժմ Հայաստանն էլ է էներգետիկ ռեսուրսներ ներմուծում Ադրբեջանից. Ալիև

107
21 Հունվարի 2026 12:55
8

Զանգեզուրի միջանցք. առճակատումից մինչև փոխզիջում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

105
20 Հունվարի 2026 09:42
9

Դավոս 2026-ը և Ադրբեջանը համաշխարհային քաղաքականության կենտրոնում «Euronews»-ից մինչև պանելային ելույթներ

96
21 Հունվարի 2026 20:13
10

Դավոս 2026-ը և Ադրբեջանը համաշխարհային քաղաքականության կենտրոնում «Euronews»-ից մինչև պանելային ելույթներ

93
21 Հունվարի 2026 20:07
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading