Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանն աշխարհում խուրմա արտադրող և արտահանող երեք երկրներից մեկն է
14 Օգոստոսի 2023 11:50
Ադրբեջանը եզրափակում է աշխարհի խոշորագույն խուրմա արտադրողների եռյակը՝ 192,4 հազար մետրիկ տոննա ցուցանիշով։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հաղորդագրության մեջ։
Համաձայն տեղեկատվության՝ համաշխարհային շուկայում խուրմայի հիմնական մատակարարներն են Չինաստանը (3 մլն 429,4 հազար մետրիկ տոննա), Հարավային Կորեան (200,6 հազար մետրիկ տոննա), Ադրբեջանը (192,4 հազար մետրիկ տոննա), Ճապոնիան (187,9 հազար մետրիկ տոննա) և Բրազիլիան (170,2 հազ. մետրիկ տոննա):
Caliber.Az
Դիտումներ: 160