Տնտեսություն
A+
A-
Սիյարտոն հայտնել է, որ Հունգարիան սկսել է ադրբեջանական գազ ստանալ
04 Սեպտեմբերի 2023 17:57
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտնել է, որ Բուդապեշտում հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, տեղեկացնում է Caliber.Az-ը։
«Ես կրկին կողջունեմ իմ գործընկեր Բայրամովին Բուդապեշտում՝ նշելով, որ գազի հոսքն արդեն սկսվել է Ադրբեջանի և Հունգարիայի միջև»,- ասվում է հրապարակման մեջ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այց է կատարում Հունգարիա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը Հունգարիային գազ կսկսի մատակարարել 2023 թվականի չորրորդ եռամսյակում (ծավալը՝ 100 մլն խմ)։ Բացի այդ, Հունգարիան կգնի 50 մլն խմ մ՝ գազի պահեստների համար։
Caliber.Az
Դիտումներ: 145