Իսրայելական ընկերությունները կներգրավվեն Ղարաբաղում նախագծերում
Կարևոր է իսրայելական ընկերությունների ներգրավումը Ադրբեջանի ազատագրված տարածքներում իրականացվող վերաինտեգրման նախագծերում։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ տնտեսության նախարարությանը հղումով, այս մասին ասել է տնտեսության նախարարի առաջին տեղակալ Էլնուր Ալիևը՝ Կնեսետում ադրբեջանա-իսրայելական միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբի անդամների հետ հանդիպմանը։
Է.Ալիևը նշել է, որ կշարունակվեն համատեղ աշխատանքները՝ լայն կապեր ունեցող երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով։
Կնեսետում ադրբեջանա-իսրայելական միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբի անդամ Եվգենի Սովան նշել է՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը, հայտնել է իսրայելական ընկերությունների շահագրգռվածությունը՝ տարբեր նախագծերին մասնակցելու և Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման հարցում։