twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Գյոզալ Մոսիյան. Ադրբեջանցիները մաքուր հայերենով առաջարկեցին մեզ մնալ Խոջալիում Հայաստանում ուրախ չեն մեզ տեսնել

30 Նոյեմբերի 2023 11:07

Հայկական Oragir News յութուբյան ալիքը հարցազրույց է վերցրել Խոջալու քաղաքից ինքնակամ Հայաստան տեղափոխված 75-ամյա Գյոզալ Մոսիյանից, ով անկեղծորեն խոսել է այն մասին, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ ադրբեջանցի զինվորականները հայ բնակչության նկատմամբ որևէ ագրեսիա չեն դրսևորել, այլ ընդհակառակը, նրանց առաջարկվել է մնալ և ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն։ Մոսիյանը նաև պատմել է, որ Հայաստանում այնքան էլ ուրախ չեն տեսնել Ղարաբաղից եկած հայերին։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցից մի քանի հատված:

Մոսիյանի խոսքով, իրավիճակը ծանր է եղել, կրակոցներ ու ճիչեր են լսվել։

«Տպավորություն կար, որ ադրբեջանցիներն արդեն մտել են Խոջալու։ Իջանք նկուղ, չնայած հիմա այնպիսի զենքեր կան, որ ոչ մի տեղ ապահով չես զգում։ Հետո տեղեկացանք, որ ադրբեջանցիներն արդեն քաղաքի կենտրոնում են։ Մենք չգիտեինք՝ ինչ անենք։ Բայց ամեն դեպքում մնացինք այնտեղ։ Մտածեցինք՝ ինչ կլինի, թող լինի։ Ուրեմն սա է մեր ճակատագիրն է»,- պատմել է Մոսիյանը։

Նա հատուկ ընդգծել է, որ ռադիոյով ադրբեջանցիները մաքուր հայերենով դիմում էին հայ բնակչությանը և առաջարկում մնալ։

«Այո, նրանք մաքուր հայերեն էին խոսում։ Ադրբեջանցիները հայտարարեցին, որ մենք ոչ մի տեղ չպետք է գնանք, որ մեզ հետ լավ կվերաբերվեն, որ մենք քաղաքացիություն ենք ստանալու և կունենանք նույն իրավունքներն ու արտոնությունները, ինչ ադրբեջանցիները։ Մենք վախեցած էինք, այրեցինք բոլոր զինվորական համազգեստները, որ ունեինք տանը, մեր հարազատների բոլոր նկարները, որոնցում նրանք զինվորական համազգեստով էին. տղաներս զոհվել են առաջին պատերազմում։ Իսկ հետո ավտոբուսներ եկան ու սկսեցին մարդկանց տանել։ Ի՞նչ պիտի անեինք։ Թոռնիկս զանգեց ու ասաց, որ պետք է դուրս գանք։ Հարսս ուզում էր տունը հրկիզել, բայց ամուսինս թույլ չտվեց։ Ասաց՝ եթե տունը վառենք, ադրբեջանցիները ճանապարհը կփակեն»,- ասում է կինը։

Հետո նա սկսում է դժգոհել, որ Հայաստանում ուրախ չեն տեսնել ղարաբաղցի հայերին:

«Նրանք պետք է խիղճ ունենան։ Մեզ վերմակներ են պետք։ Մեզ սնունդ է պետք։ Թեև, դժվար թե Հայաստանում այս ամենը մեզ տան։ Լավ, գոնե մի վերմակ տվեք, գոնե ուտելիք տվեք, որ կարողանանք գոյատևել։ Ցուրտ է, փայտ չկա։ Գիշերը ցուրտ է։ Ջուր չկա։ Տան տերն ասաց, որ ջրի համար պետք է վճարել 75 հազար դրամ։ Ես չեմ կարող այդքան գումար տալ, որտեղի՞ց վերցնեմ։ Ջուրը բերում ենք հարևաններից։ Այս տունը հին է, երկար ժամանակ այստեղ ոչ ոք չի ապրել, ուստի ամեն ինչ քանդված է»,- պատմել է Մոսիյանը։

Caliber.Az
Դիտումներ: 349

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

ՀԱՊԿ-ի ապագան հայկական դեմարշից հետո Երեք փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az- կայքում

1121
26 Հունվարի 2026 15:19
2

Ուղիղ երթուղիներ և օտար վախեր Հարավային Կովկասում Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

757
27 Հունվարի 2026 11:51
3

«Մեծ վերադարձ». Մամեդբեյլին դիմավորում է նոր բնակիչներին

444
27 Հունվարի 2026 12:20
4

COP17. Հայաստանը սպասում է Ադրբեջանի պատվիրակությանը

84
27 Հունվարի 2026 11:00
5

Ադրբեջան այցելող իսրայելցի զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է. Բայրամով

81
26 Հունվարի 2026 16:59
6

Բայրամովը Սաարին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

74
26 Հունվարի 2026 16:15
7

Իսրայելի ԱԳՆ ղեկավարը այցելել է Բաքվի Հաղթանակի զբոսայգի և Նահատակների ծառուղի

73
26 Հունվարի 2026 16:16
8

Թյուրքական բլոկը «Խաղաղության խորհրդում». նպատակներ և հեռանկարներ Թիլլախոջաևը և Սալիխովը՝ Caliber.Az կայքում

72
28 Հունվարի 2026 12:55
9

Թրամփի հին ու նոր տարին Ռաշադ Ռզակուլիևը՝ Caliber.Az կայքում

72
26 Հունվարի 2026 09:53
10

Ադրբեջանը Բահրեյնին է փոխանցել Ասիական խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը

71
26 Հունվարի 2026 17:31
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading