twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Պատերազմ և խաղաղություն Փաշինյանի խմբագրությամբ Մուսաբեկովն ու Պոլոսկովան՝ Caliber.Az-կայքում

05 Փետրվարի 2024 16:23

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցը, որի ընթացքում նա կոչ է արել Անկախության հռչակագրի դրույթները դիտարկել հարևան երկրների տեսանկյունից, ինչպես նաև կարծիք է հայտնել, որ, եթե հռչակագիրը պահպանվի, ապա «մենք կունենանք պատերազմ ու երբեք խաղաղություն չի լինի», առաջին հայացքից խոսում է այն մասին, որ Երևանում, գոնե բարձրագույն ղեկավարությունում խաղաղ պայմանագրի հեռանկարների առնչությամբ քննարկումներ են ընթանում։ Որը դժվար թե լինի տեւական, քանի դեռ Հայաստանի անկախության մասին հռչակագիրը պարունակում է՝ Ղարաբաղի բռնակցման եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման անմիջական կոչեր։ Մյուս կողմից, առայժմ սահմանադրական հանրաքվեի անցկացման թեկուզ մոտավոր ժամկետներ չկան։

Առավել ևս, որ, հիանալիորեն իմանալով Հայաստանի իշխանությունների դես ու դեն նետվելու և խույս տալու հակվածությունը՝ հարցեր են ծագում. իսկ արդյո՞ք սա Փաշինյանի կողմից հնարք չէ, որը ուղղված է ժամանակի ձգձգմանը։ Բայց եթե Փաշինյանը վճռական է տրամադրված սահմանադրության փոփոխությունների հարցում, ապա կարող է արդյո՞ք հույս դնել հայ հասարակության աջակցության վրա։ Արդյո՞ք այն ընդունակ է ողջամիտ քայլի։

Այս հարցերով Caliber.Az-ի խմբագրությունը դիմել է իրավասու փորձագետներին։

Այսպես, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով, Փաշինյանը պարզապես գնալու տեղ չունի, քանի որ Հայաստանի համար եկել է վճռական պահը՝ ապրել ֆանտազիաների մեջ, թե իրական կյանքում։

«Եթե ֆանտազիաների մեջ, ապա հայերը իրական վնաս են կրելու։ Որովհետև այս դեպքում հենց Հայաստանն է լինելու նրա մեղավորը, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները չեն ստացվում, որ նա գտնվում է տարածաշրջանային փակուղու մեջ և իրեն զգում է դրսից ռազմական ճնշման տակ։ Եվ այն Հայաստանը, որը տարածքային պահանջներ է ներկայցնում Ադրբեջանին ու Թուրքիային, երբեք չի ազատվի Ռուսաստանի վասալի կարգավիճակից։ Հետևաբար թող ողջ Հայաստանը, այլ ոչ միայն Փաշինյանը որոշի ու ընտրություն կատարի։ Բայց անկախ նրանից, թե ինչ կորոշեն հայերը՝ փոփոխություններ կմտցնեն սահմանադրության մեջ, թե ոչ, այն իրականությունները, որ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ոչ մի թղթեր, ոչ մի քվեարկություններ փոխել չեն կարող։ Պարզապես հիմա թող հայերն իրենք իրենց համար որոշեն, թե սկզբունքորեն ինչ են ուզում՝ ապրել իրենց երևակայությունների և իրենց պահանջատիրության աշխարհում, չունենալով դրանք ռազմական և քաղաքական ուժով ամրապնդելու հնարավորություն, թե վերածվել խաղաղ ու բարի դրացիության մեջ ապրող նորմալ պետության։ Ահա սա է հանրաքվեի ժամանակ ընտրության էությունը։ Դե, իսկ հետո Ադրբեջանը կորոշի՝ շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման բանակցությունները, թե ոչ»,- ասել է Ռ. Մուսաբեկովը։

Իր հերթին քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Դաշնության առաջին դասի պետական խորհրդական, ռուս քաղաքագետ Տատյանա Պոլոսկովան նշել է, որ երբ Փաշինյանը Հայաստանի կապիտուլյացիայից հետո առաջին բանակցություններ էին անցկացնում Իլհամ Ալիևի հետ, նա հիանալի գիտեր ու հիշում էր Հայաստանի սահմանադրության այդ կետի մասին:

«Եթե Փաշինյանն անկեղծ լիներ, նա արդեն այդ ժամանակ կբարձրացներ Հայաստանի սահմանադրության փոփոխությունների հարցը։ Ի դեպ, այս պահի վրա ուշադրություն են դարձրել նաև մի շարք փորձագետներ՝ տարակուսալով Փաշինյանի պահվածքից, ով այսքան ժամանակ, առնվազն վերջին երեք տարիներին, չի բարձրացրել այդ հարցը և դրանով հանդերձ զբաղվել է Ադրբեջանի հետ բանակցություններով։ Այստեղ իմ կարծիքը պարզ է՝ Փաշինյանը դա արել է միտումնավոր, նա ձգձգել է մինչև այսօր, երբ, նապաստակը գլխարկից հանող աճպարարի պես շորթել է այս կիսամոռացված փաստարկը, իբրև, եկեք քվեարկենք Հայաստանի Սահմանադրությունը փոխելու համար։ Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչպես են քվեարկելու Հայաստանում, և չեմ սկսի գուշակել այդ թեմայով։ Բայց վստահորեն կարող եմ ասել, որ սա Փաշինյանի հերթական խաղն է»,- ենթադում է Տ. Պոլոսկովան։

Նրա խոսքով, եթե նույնիսկ պատկերացնել Հայաստանի սահմանադրության փոփոխության հանրաքվեն, ապա սցենարը կարող է լինել նաև հետևյալը. ռեւանշիստներով գրգռված ժողովուրդը փողոց է դուրս գալիս՝ սահմանադրության մեջ Ղարաբաղի մասին հղումը թողնելու պահանջով, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում հակամարտության հերթական սրման, թեև դա ոչ մեկին պետք չէ՝ ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին։

«Բայց լիովին ակնհայտ է, որ Հայաստանի կողմից սանձազերծված ռազմական հակամարտությունը կավարտվի նրա պարտությամբ»,- ամփոփել է Տ. Պոլոսկովան։

Caliber.Az
Դիտումներ: 106

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

«Ժողովը կօգնի մեզ» Համահայկական գործկոմի նոր նպատակը

100
05 Սեպտեմբերի 2024 16:24
2

Շոշափել Եվրոպային Հայաստանում ուզում են հանրաքվե անցկացնել

59
06 Սեպտեմբերի 2024 14:51
3

Էներգետիկա, ռեկրեացիա, գյուղոլորտ. Քելբեջարը «Մեծ վերադարձի» մեկնարկին

59
05 Սեպտեմբերի 2024 09:55
4

Լկտիությունը, իհարկե, երկրորդ երջանկությունն է Բայց այն շատ խաբուսիկ է

57
06 Սեպտեմբերի 2024 18:36
5

Նախագահ Ի.Ալիևը նշել է ԵԽԽՎ-ից «էմբարգոն» հանելու պայմանը

52
06 Սեպտեմբերի 2024 17:47
6

Գյուլթեքին Քերիմովա. Ես վերադառնում եմ Շուշա՝ 35 տարի անց

51
05 Սեպտեմբերի 2024 11:47
7

Ադրբեջանի ՊՆ. հայերը գնդակոծել են Քելբեջարը

48
05 Սեպտեմբերի 2024 12:02
8

«Տեքստի 80 տոկոսն արդեն համաձայնեցված է» Ալիևը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին

47
06 Սեպտեմբերի 2024 13:50
9

Նախագահ. Ադրբեջանը պատրաստ է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը

44
06 Սեպտեմբերի 2024 17:40
10

Նավթ գտա՞ք։ Արա, կորցրեցինք! «Հին աշխարհի հիստերիկները»

44
06 Սեպտեմբերի 2024 15:18
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading