Տարածաշրջան
A+
A-
Էրդողան. Միջազգային հանրությունը ոչինչ չի ձեռնարկել 30-ամյա օկուպացիայի հետ կապված
08 Օգոստոսի 2022 17:50
«Առանց խաղադաշտում ուժեղ լինելու, դժվար է սեղանի շուրջ ուժեղ լինել, դրա ամենավառ օրինակը Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման գործընթացն է»։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին՝ արտասահմանյան երկրներում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
«Միջազգային հանրությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել շուրջ 30 տարվա օկուպացիայի, ջարդերի և ցեղասպանության հետ կապված։ Մեր ադրբեջանցի եղբայրները ստիպված են եղել տարիներ շարունակ ապրել օկուպացիայի դառնությամբ և կորուստներով։ Ադրբեջանի զինված ուժերըին հաջողվեց՝ Թուրքիայի աջակցությամբ վերջ դնել այս անարդարությանը: 44-օրյա լեգենդար պայքարի արդյունքում ազատագրվեց Ղարաբաղը, վերջ դրվեց 30-ամյա օկուպացիային»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Caliber.Az
Դիտումներ: 566