twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ադրբեջանում նշվում է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիշատակի օրը

12 Դեկտեմբերի 2025 09:43

Այսօր Ադրբեջանում համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիշատակի օրն է, լրանում է նրա մահվան 22-րդ տարելիցը:

Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այդ օրը երկրի բոլոր մարզերում, այդ թվում նաև մայրաքաղաք Բաքվում՝ անցկացվում են հիշատակի միջոցառումներ։

Պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, մամուլի ներկայացուցիչները կայցելեն Նշանավոր մարդկանց հուղարկավորության պատվո ծառուղի՝ Հեյդար Ալիևի գերեզման։ Հեյդար Ալիևի մահվան 17-րդ տարելիցի կապակցությամբ` հիշատակի միջոցառումներ կկազմակերպեն նաև արտասահմանյան երկրներում գործող ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները։

Նշենք, որ Հեյդար Ալիռզա օղլու Ալիևը ծնվել է 1923 թ. մայիսի 10-ին, Նախչըվան քաղաքում։ 1944 թվականից նա աշխատել է պետական անվտանգության մարմիններում։ 1964 թ. Հեյդար Ալիևը նշանակվում է ՊԱԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնում, իսկ 1967 թ. առաջադրվում է՝ Ադրբեջանի ԽՍՀ Նախարարների Խորհրդին առընթեր Պետական Անվտանգության Կոմիտեի նախագահի պաշտոնում՝ գեներալ-մայորի կոչումով։ Այդ տարիներին նա հատուկ բարձրագույն կրթություն է ստացել Լենինգրադում, իսկ 1957 թ. ավարտել է Ադրբեջանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1969 թ. Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի պլենումում Հեյդար Ալիևն ընտրվել է Ադրբեջանի ԽՍՀ Կենտկոմի առաջին քարտուղար, իսկ 1982 թվականին՝ ՍՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ, նշանակվել է ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում։ Այդպիսով նա դարձել է նախկին ԽՍՀՄ-ի ղեկավարներից մեկը։

1987 թ. հոկտեմբերին Հեյդար Ալիևը՝ որպես ՍՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի և անձամբ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից իրականացվող քաղաքականության դեմ բողոքի նշան՝ պաշտոնաթողություն է խնդրել։ 1990 թ. հունվարի 20-ին՝ խորհրդային զորքերի կողմից Բաքվում իրագործված արյունալի ողբերգության կապակցությամբ ելույթ ունենալով Մոսկվայում Ադրբեջանի ներկայացուցչությունում՝ Հեյդար Ալիևը պահանջել է պատժել՝ ադրբեջանական ժողովրդի դեմ ուղղված հանցագործության կազմակերպիչներին և իրագործողներին։ Չհամաձայնվելով ղարաբաղյան հակամարտության հարցում ԽՍՀՄ-ի ղեկավարության հայամետ քաղաքականության հետ՝ Հեյդար Ալիևը 1991 թ. հուլիսին լքել է Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության շարքերը։

1990 թ. հուլիսին վերադառնալով Ադրբեջան, Հեյդար Ալիևը սկզբում ապրել է Բաքվում, իսկ այնուհետև՝ Նախչըվանում։ Նույն տարում նա ընտրվել է Ադրբեջանի Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1991-1993 թթ. նա զբաղեցրել է Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահի, Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը։ 1992 թ. Նախչըվան քաղաքում կայացած՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության սահմանադիր համագումարի ժամանակ Հեյդար Ալիևն ընտրվել է կուսակցության նախագահ։ 1993 թ. հունիսի 15-ին նա ժողովրդի պահանջով վերադարձել է Բաքու, որտեղ ընտրվել է Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ, իսկ հունիսի 24-ին՝ Միլլի Մեջլիսի որոշմամբ, սկսել է իրականացնել Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազորությունները։ 1993 թ. հոկտեմբերի 3-ին, համաժողովրդական քվեարկության արդյունքում՝ Հեյդար Ալիևն ընտրվել է նախագահ, իսկ 1998 թ. հոկտեմբերի 11-ին կրկին վերընտրվել է այդ պաշտոնում։ Առողջական վիճակի հետ կապված, նա հրաժարվել է մասնակցել 2003 թ. հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրություններին։

Հեյդար Ալիևը վախճանվել է 2003 թ. դեկտեմբերի 12-ին՝ Քլիվլենդ քաղաքի (ԱՄՆ) կլինիկայում։

Caliber.Az
Դիտումներ: 173

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը Դավոսի հարթակում. երկխոսության ոգին Թեյմուր Աթաևի ակնարկը

199
20 Հունվարի 2026 22:57
2

Սև հունվար. ամեն ինչ հիշում ենք, ոչինչ չենք մոռանա Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

128
20 Հունվարի 2026 14:04
3

«Խաղաղության խորհուրդ». Բաքուն ընդունում է Թրամփի հրավերը

124
21 Հունվարի 2026 11:14
4

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հունվարի 20-ի ողբերգության կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

123
20 Հունվարի 2026 11:09
5

Մեծ վերադարձ. նախկին ներքին տեղահանվածների առաջին խումբը մեկնել է Խանքենդի

116
21 Հունվարի 2026 13:23
6

Այսօր լրանում է Հունվարի 20-ի ողբերգության 36-րդ տարելիցը

113
20 Հունվարի 2026 09:10
7

Այժմ Հայաստանն էլ է էներգետիկ ռեսուրսներ ներմուծում Ադրբեջանից. Ալիև

106
21 Հունվարի 2026 12:55
8

Զանգեզուրի միջանցք. առճակատումից մինչև փոխզիջում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

103
20 Հունվարի 2026 09:42
9

Դավոս 2026-ը և Ադրբեջանը համաշխարհային քաղաքականության կենտրոնում «Euronews»-ից մինչև պանելային ելույթներ

94
21 Հունվարի 2026 20:13
10

Դավոս 2026-ը և Ադրբեջանը համաշխարհային քաղաքականության կենտրոնում «Euronews»-ից մինչև պանելային ելույթներ

92
21 Հունվարի 2026 20:07
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading