twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

«ԱՄՆ նախագահը ընդունում է Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը» Ֆարհադ Մամեդովի դատողություները՝ «Խաղաղության խորհրդի» վերաբերյալ

21 Հունվարի 2026 17:31

Քաղաքագետ, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը իր Telegram ալիքում մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, որ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է   Ադրբեջանին՝ «Խաղաղության խորհրդի» հիմնադիր  երկիր դառնալ:
 
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրվել  է դառնալ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարրությամբ գործող «Խաղաղության խորհրդի» հիմնադիր։
 
Ի՞նչ է սա։
 
Ինչպես հետևում է ուղերձից, «Խաղաղության խորհուրդը» հանդիսանում է Եգիպտոսում կայացած Խաղաղության գագաթնաժողովի շարունակությունը, որին մասնակցել է Ադրբեջանի նախագահը։ Այս ձևաչափը  պետք է Գազայում ապահովի խաղաղություն և հանդիսանում է ԱՄՆ նախագահի նախաձեռնության ինստիտուցիոնալացումը։
 
Նշենք, որ Խաղաղության գագաթնաժողովից հետո միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով առաջ մղեցին իրենց անհրաժեշտ բանաձևը։ Սակայն «Խաղաղության խորհրդի» ձևավորումը շրջանցում է ՄԱԿ-ի մեխանիզմները։
 
«Խաղաղության խորհրդի» նախաձեռնության հաջողությունը, անկասկած, պետք է ունենա իր շարունակությունը... Որքան ավելի հաջող լինի Խաղաղության խորհրդի նախադեպը, այնքան ավելի լայն կլինի դրա աշխարհագրական ազդեցությունը և կարող է   դառնալ հակամարտությունների կարգավորման հարթակ՝ համաձայնագրերի շրջանակներում՝ առանց ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կառույցների հաշվառմամբ։
 
Ինչո՞ւ է սա անհրաժեշտ Ադրբեջանին։
 
Ադրբեջանի նախագահը նախաձեռնել է խաղաղության գործընթաց Հայաստանի հետ, որը հանգեցնում է Հարավային Կովկասի տարածաշրջանի վերակազմակերպմանը՝ Ադրբեջանի առաջատար դերում։ Դրա հետ մեկտեղ, անցյալ տարվա կեսերից ի վեր Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների միջև հաստատվել են փոխհարաբերություններ, որոնք ենթադրում են՝ հարաբերությունների որակի բարելավում և այս ճանապարհին խոչընդոտների վերացում։
 
ԱՄՆ նախագահը, «Խաղաղության խորհրդի» միջոցով որոշում է իր գործընկերներին ամբողջ աշխարհում: Ճիշտ այնպես, ինչպես դա արեց Բայդենը՝ Ժողովրդավարությունների գագաթնաժողովի միջոցով։ Սակայն նախագահ Թրամփն ավելի գործնական մոտեցում ունի կոնկրետ հարցերի նկատմամբ և նա կարող է շատ ավելի հեռու գնալ, քան իր նախորդները։
 
Չնայած բոլոր անորոշություններին, մենք ականատես ենք լինում ՄԱԿ-ից դուրս ձևաչափեր ստեղծելու փորձի, և նախաձեռնողը աշխարհի ամենահզոր երկիրն է՝ Միացյալ Նահանգները։ Ադրբեջանը ԱՄՆ գործընկերների ցանկում է, և ԱՄՆ նախագահը ընդունում է Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը», - գրում է Ֆարհադ Մամեդովը։

Caliber.Az
Դիտումներ: 102

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading