twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանը էժան են գնել» Երեք փորձագիտական կարծիք՝ Caliber.Az-ում

23 Հունվարի 2025 14:34

Ջո Բայդենի նախագահության վերջում ստորագրված ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության խարտիան թերահավատություն է առաջացնում փորձագետների և քաղաքագետների շրջանում, քանի որ փաստաթուղթը ստորագրվել է գրեթե ծնկի վրա, որպես դեմոկրատների կողմից ԱՄՆ-ում հայկական լոբբիի ծառայությունների համար վճարելու յուրահատուկ փորձ։
 
Ինչպես համարում է Գերմանացի քաղաքագետ Եվգենի Կուդրյացը՝ խարտիան դժվար թե ուժեղ ազդեցություն ունենա տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վրա և էական միավորներ ու բոնուսներ չի տա Երևանին։ Caliber.Az-ի հետ զրույցում նա նշել է, որ Վաշինգտոնը նման բազմաթիվ պայմանագրեր ունի տարբեր երկրների հետ։
 
«Խարտիայի ինքնին ստորագրումը զարմանալի փաստ չէ, քանի որ Հայաստանը սրընթաց հեռանում է Մոսկվայի հետ համագործակցությունից և, ընդհանրապես, Ռուսաստանի ազդեցության տակից։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Երևանի նման քայլը Մոսկվային կարծես առանձնապես չի տպավորել՝ դրա նկատմամբ արձագանքը եղել է ծայրահեղ զուսպ։ Հնարավոր է, որ Մոսկվայում հասկանում են, որ Երևանը շուտով ոտք կդնի իր իսկ փոցխի վրա. բանը նրանում է, որ Հայաստանում դեռ անցյալ տարի նախաձեռնեցին Եվրամիությանը անդամակցելը, և Բրյուսելում այդ որոշումը ակտիվորեն աջակցում են, բայց դրանով հանդերձ Երևանը ցանկություն է հայտնում մնալ ԵԱՏՄ-ում և օգտվել նրա բոլոր արտոնություններից։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը հստակ հասկացրել է, որ ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում Հայաստանը ստիպված կլինի հստակ ընտրել կողմը և ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, նա, անշուշտ, ստիպված կլինի բաժանվել։ Փաշինյանը, ըստ ամենայնի, փորձում է այս հարցը գլուխ բերել հնարավորինս զգույշ, սակայն արդեն հասկանալի է, որ Արևմուտքի հետ մերձեցման գործընթացը Երևանի համար անցավալի չի լինի։
 
ԱՄՆ-ի հետ պայմանագրի դեպքում ամեն ինչ նույնպես կարող է վերածվել անկանխատեսելի քաղաքական բարդությունների Երևանի համար: Հայաստանում ընդհանրապես վատ են հաշվարկում քայլերը շախմատի տախտակի վրա։ Ադրբեջանը, ինչպես ինձ է թվում, այստեղ ընդհանրապես չպետք է արձագանքի՝ սա բազմավեկտոր և բացարձակ անկախ քաղաքականությամբ երկիր է, որն ի տարբերություն Հայաստանի ոչ մի ինքնիշխանի աջակցության կարիքը չունի, և հետևաբար կարող է Երևանին քաղաքական տախտակի վրա հարյուր քայլ խաղամիավոր զիջել։
 
Դժվար է հստակ ասել, թե Թրամփը ինչպես կվերաբերվի այդ խարտիային, բայց, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի նոր նախագահը դա այնուամենայնիվ ուժի մեջ կթողնի։ Ամերիկան շահագրգռված է Հայաստանի, որպես տարածաշրջանում Ռուսաստանի հակակշռի վրա ազդեցության մեջ, մինչդեռ, իրավիճակը դեռ կարող է արմատապես փոխվել»,- ենթադրում է  Ե. Կուդրյացը։
 
Բելառուսի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Օլեգ Լեշենյուկի կարծիքով՝ Ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության ակտիվացումը կարող է բավականին լուրջ հետևանքներ ունենալ ինչպես հենց Հայաստանի, այնպես  էլ ողջ տարածաշրջանի համար։
 
«Պայմանագիրը ենթադրում է երկակի նշանակության ապրանքների արտահանումը վերահսկող, տեղեկատվության փոխանակման հարցերով աշխատանքային խմբի ստեղծում; կան նաև հինգ կետեր պաշտպանության և անվտանգության ոլորտում, որոնց շրջանակներում կսկսվեն երկկողմ խորհրդակցություններ։ ԱՄՆ-ը կսկսի պատրաստել հայ զինվորականներին, ինչպես նաև ուսուցանել ոստիկանությանը և անվտանգության այլ ծառայություններին։ Դա նախադրյալներ կստեղծի Կովկասում և Եվրասիայում լարվածության աճի համար։ Այս պահին Հայաստանը շարունակում է արգելափակել Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիրը, ձգձգում է սահմանների սահմանազատման հարցը, դրանով հանդերձ ակտիվորեն դասավորում է ռազմավարական հարաբերություններ արևմտյան գործընկերների հետ, հայտարարում է ԵՄ-ին անդամակցելու ցանկության մասին։ Միևնույն ժամանակ, Հայաստանը դեռևս հանդիսանում է  ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի անդամ, չնայած Փաշինյանի՝ այս անդամակցությունը «սառեցնելու» ջանքերին։ Եվս մեկ այլ երկիր ենթարկվում է Արևմուտքի խոստումներին և ֆինանսական ներդրումներին, միանգամայն հավանական է, որ մենք շուտով կլսենք նաև հայտարարություններ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին։ Իսկ դա արդեն նախադրյալներ կստեղծի դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման համար»,- կարծում է քաղաքագետը։
 
Իսկ քաղաքական գիտությունների թեկնածու, ռուսաստանցի քաղաքագետ Դմիտրի Գրադովի կարծիքով՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության խարտիան՝ Երևանի համար կոնկրետ քաղաքական երաշխիքներ և քաղաքական «ծածկույթ» չներկայացնող բավականին անորոշ փաստաթուղթ է։
 
«Առաջին հերթին պետք է հասկանալ, որ նման պայմանագրերը հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ-ի համար, քանի որ դրանք գործնականում օրինականացնում են հակառակ կողմի հետ համագործակցությունը՝ հետախուզության, լրտեսության և տարածաշրջանի հարևանների մասին ռազմավարական տեղեկատվության փոխանցման ոլորտում, ներառյալ ռազմատեխնիկական համագործակցությունը, եթե այդպիսիք կան: Այսինքն, այսպիսով, Հայաստանը վերածվում է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի պաշտոնական լրտեսության խցիկի,  մնացած բոլոր հարցերով նա Վաշինգտոնի համար շատ ավելի քիչ է հետաքրքիր։ Որոշ քաղաքական աջակցության անորոշ խոստումների դիմաց Հայաստանը նաև պատրաստ է դառնալ ատոմային էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի էքսպերիմենտների փորձադաշտ՝ համաձայնվելով իր մոտ տեղակայել ամերիկյան մի շարք մոդուլային փոքր ատոմակայաններ, մինչդեռ մյուս երկրները բոլորովին չեն ցանկանում այդ ոլորտում համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ կան բնապահպանական և նախագծերի ինքարժեքի շուրջ հարցեր:
 
Ինքնին պայմանագիրը՝ բոլորովին մշուշոտ երաշխիքներով ու պարտավորություններով փաստաթուղթ է, որն ավելի շատ հուշագիր է հիշեցնում, օրինակ, եթե համեմատել ԱՄՆ-ի նման պայմանագրերը Վրաստանի ու Ուկրաինայի հետ։ Վերջին դեպքերում շատ ավելի կոնկրետություն և որոշակի պարտավորություններ կան, ինչը հաստատում է միտքն այն մասին, որ Հայաստանը էժան են գնել՝ փոխարենը շատ քիչ բան խոստանալով։ Այո, հնարավոր է, որ Բաքվի և Երևանի միջև լուրջ ռազմական կոնֆլիկտի դեպքում ԱՄՆ-ը կարող է ինչ-որ քաղաքական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, բայց շատ բան լրջորեն զրոյացվում է Թրամփի և նրա թիմի գալով, որը կարող է այդ փաստաթուղթը դարձնել չափազանց ձևական՝ իրագործելու առումով: Այո, Թրամփին և Պետդեպարտամենտին, հավանաբար, կհետաքրքրեն փաստաթղթի ռազմատեխնիկական նախապատմությունը Ռուսաստանին զսպելու տեսանկյունից, դարձյալ հետախուզության և լրտեսության ոլորտում, բայց մնացած ամեն ինչում շատ բան կարող է դանդաղել։
 
Հնարավոր է, որ ԱՄՆ-ը ձեռնարկի կապիտալ ֆինանսավորել Հայաստանի տնտեսությանը՝ փաստորեն, նման բնույթի պայմանագրերը դա ենթադրում են, սակայն  այդ գործընթացը որքանով ակտիվ կլինի Թրամփի օրոք՝ նույնպես մեծ հարց է։ Հարկ է հիշել, որ Թրամփը՝ անկանխատեսելի դերակատար է և կարող է կանոններով չխաղալ, այնպես որ եթե Երևանում կարծում են, որ նրանց հաջողվել է ԱՄՆ-ին կապել որոշ անվերապահ պարտավորություններով, որոնք Թրամփը նույնպես ստիպված կլինի կատարել՝ մեծ մոլորություն է։ Հիշենք, թե Թրամփը որքան վստահ և կտրուկ խզեց պայմանագիրը Իրանի հետ՝ Թեհրանին մերկացնելով երկակի խաղի մեջ, թեև Օբամայի օրոք Իրանի հետ համագործակցության  շատ երկար ու տքնաջան աշխատանք էր անցկացվել։ Նույն իրավիճակն է Չինաստանի հետ։ Թրամփը՝ քաղաքական գործիչ է, ով չի ողջունում երկակի հատակով և անորոշ պարտավորություններով համագործակցությունը, այնպես որ Հայաստանը իրենից ներկայացնում է ԱՄՆ-ի համար չափազանց կասկածելի դաշնակցի հենց այն օրինակը, որի հետ համագործակցությունը Թրամփը կարող է նույնիսկ զոհաբերվել հանուն նրան, որպեսզի գտնել ընդհանուր լեզու Մոսկվայի հետ։ Այս դեպքում Երևանը աշխարհաքաղաքական հզոր պարտություն կկրի և վերջնականապես կկորցնի իր քաղաքական կշիռը տարածաշրջանում, սակայն դժվար թե տարածաշրջանում նրա հարևաններից որևէ մեկը մեծապես ափսոսա դրա համար:
 
Դե և վերջւմ՝ տորթի գլխավոր բալը, մասնավորապես, այն է, թե  ինչպես կարձագանքի այս քայլին Թեհրանը, որը չի կարող անտարբեր մնալ Երևանի նման դավաճանության նկատմամբ։ Արդեն հիմա մենք տեսնում ենք, որ Թեհրանն ամրապնդում է Ռուսաստանի հետ տարածաշրջանում համագործակցությունը, և այդ տանդեմը կարող է մեծացնել ճնշումը Երևանի վրա, իսկ  որևէ բան հակադրել նման ճնշմանը, ներառյալ նույնիսկ ԱՄՆ-ին՝ չափազանց դժվար կլինի Երևանի համար»,- եզրափակել է Դ. Գրադովը։

Caliber.Az
Դիտումներ: 515

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading