«Պատերազմներ, որոնցում կարող է ներքաշվել Ադրբեջանը...» Ֆարհադ Մամեդովի դատողությունները
Քաղաքագետ, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը իր Տելեգրամ ալիքում վերլուծել է՝ տարածաշրջանում պատերազմների ռիսկերը, որոնցում կարող է ներքաշվել Ադրբեջանը։
«Հարավային Կովկասի աշխարհագրությունն այնպիսին է, որ հակամարտության ներուժը գնահատվում է որպես շատ բարձր։ Մեր տարածաշրջանը, ինչպես էլ նայես՝ ֆրոնտիր է... Ֆրոնտիր մայրցամաքների, ռազմաքաղաքական և տնտեսական բլոկների, խոշոր և հզոր հարևանների միջև...
Երեք տասնամյակի ընթացքում Ադրբեջանը գտնվում էր Հայաստանի հետ հակամարտության մեջ։ Իր տարածքի ապաօկուպացիայի հետ մեկտեղ, Բաքուն ջանքեր է գործադրել՝ մեծապես Ռուսաստանի և փոքր չափով ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից պարտադրված կոնֆլիկտային կառավարման կապանքներից դուրս գալու համար։ Օկուպացված տարածքների առկայությամբ հանդերձ Ադրբեջանը ապահովել է առավելագույն ինքնիշխանություն։
2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի հակաահաբեկչական միջոցառումները պայմաններ են ստեղծել տարածաշրջանում փոփոխությունների համար, որոնք տեղի են ունենում խաղաղ մթնոլորտում և գլխավոր դերակատարներ են հանդիսանում տարածաշրջանի երկրները։
Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը. «...Ես վստահ եմ, որ այսուհետ ադրբեջանական ժողովուրդը կապրի խաղաղության մեջ»։
Հայաստանի հետ խաղաղության օրակարգը ընդլայնվում և խորանում է: 2026 թվականի հունիսին Հայաստանում խորհրդարանական ընտրությունները պետք է սահմանեն խաղաղության գործընթացում անդարձելի կետը...
Սակայն, Հարավային Կովկասի շուրջ, այո և ընդհանրապես միջազգային հարաբերություններում կազմավորվում են իրավիճակներ, որոնց դեպքում Ադրբեջանը կարող է ներքաշվել պատերազմի մեջ: Մենք կփորձենք դիտարկել հնարավոր տարբերակները դրանց արդիականության չափով:
Իրան
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ: 2025 թվականի 12-օրյա պատերազմի ժամանակահատվածում Հարավային Կովկասը մի կողմ մնաց ակտիվ ռազմական գործողություններից: Հաշվի առնելով, որ ներկայիս հարվածների նպատակը կարող է դառնալ իրանական ռեժիմի փոխումը, ապա Իրանի իշխանությունները կարող են նաև այլ կերպ պատերազմել: Առնվազն, վերջին պատերազմի փորձի հիման վրա, հարվածները կսկսվեն Իրանի ռազմական և քաղաքական ղեկավարության դեմ դիվերսիաներով, արդյունքում պաշտոններ կստանձեն նոր մարդիկ, որոնց որոշումները առավելագույնս անկանխատեսելի են և կարող են դիպչել Ադրբեջանին:
Քաղաքացիական պատերազմ Իրանում գործող կառավարության կողմնակիցների և նրանց տարբեր բնույթի հակառակորդների միջև: Այս դեպքում հնարավոր է քաոսաին իրավիճակ սահմանային գոտում, անվերահսկելի զինված խմբավորումների ձևավորում, որոնք սահմանը կընկալեն որպես սահմանագիծ, որի ուղղությամբ պետք է հալածել թշնամուն: Ադրբեջանը այստեղ կարող է լինել առաջնագծում, և Բաքուն ստիպված կլինի արձագանքել իր սահմանների անվտանգությունը պահպանելու համար։
Ռուսաստան
Հարավային Կովկասի երկրներից մեկի վրա ուղղակի ռազմական ներխուժում կամ Վենեսուելայի նման հատուկ ռազմական գործողության կրկնություն: Ճիշտ է, Ռուսաստանի մոտ Հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) հետ չի ստացվում, սկսում են ՀՌԳ-ն, իսկ արդյունքում սովորական զավթողական պատերազմը ստացվում է: Այս սցենարը դեռևս պահպանում է իր արդիականությունը, չնայած Ուկրաինայում պատերազմի անավարտ լինելուն։
Պուտինի և Թրամփի միջև հարաբերությունների վատթարացման դեպքում, իսկ դա հնարավոր է, Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել այն տարածաշրջաններում, որտեղ ԱՄՆ-ը՝ անվտանգության ապահովաման առումով պարտավորություններ չունի: Պարզ ասած, Հարավային Կովկասի երկրները գտնվում են այն երկրների ցանկում, որոնց համար ԱՄՆ-ը Ռուսաստանին չի սպառնա միջուկային զենքով այդ երկրները ռուսական ներխուժման դեպքում։
Հայաստան
Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ռուսամետ ուժերի հաղթանակի դեպքում հնարավոր է, որ Ռուսաստանը դաշնակցային պարտավորությունների շրջանակներում մեծացնի իր ռազմական ներկայությունը Հայաստանում և կարող է սահմանային վեճերը օգտագործել իրավիճակը սրելու համար։
Ամենաարտասովոր սցենարը կայանում է նրանում, որ նույնիսկ չնայած ընտրություններում ռուսամետ ուժերի պարտությանը, Ռուսաստանը հատկապես այդ քաղաքական ուժին է ճանաչում որպես հաղթող և օրինական իշխանություն, որպեսզի նրանց կոչերը օգտագործի ռազմական ներխուժման համար։ Սա ծայրահեղ ռիսկային խաղ է, որի համար ներկա փուլում Մոսկվայի մոտ ռեսուրսներ չկան։
Թուրքիայի պատերազմները
Ադրբեջանը հանդիսանում է Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակիցը՝ դիմումի դեպքում ռազմական օգնություն ցուցաբերելու պարտավորությամբ։ Շատ դեպքերում այս պայմանավորվածությունները դիտարկվոում են որպես Թուրքիայի ռազմական օգնություն Ադրբեջանին, սակայն ներկայիս պատմական ժամանակաշրջանը կարող է արդիականացնել Ադրբեջանի ռազմական օգնությունը Թուրքիային։ ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում, Սև ծովում և Արևելյան Միջերկրական ծովում կառաջանա անվտանգության վակուում։ Մերձավոր Արևելքը նույնպես մնում է որպես անկայունության օջախ, թեև ընդհանուր իրավիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծում Թուրքիայի համար», - գրում է Ֆարհադ Մամեդովը։







