twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Հաջիզադե. Երևանը Բաքվին է փոխանցել ականապատ դաշտերի ոչ ճշգրիտ քարտեզներ

04 Ապրիլի 2025 10:35

Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված ականապատ քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս։
 
Այս մասին «Envoy» ամսագրին տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
 
«Չնայած միջազգային ճնշումներից հետո Հայաստանը տրամադրել է որոշ քարտեզներ, դրանք ընդգրկել են ականապատ տարածքների միայն մի փոքր մասը և եղել են միայն 25 տոկոսով ճշգրիտ: Ականների պայթյունների վերջին դեպքերի ավելի քան 55 տոկոսը տեղի է ունեցել՝ այդ քարտեզներով չընդգրկված տարածքներում»,- ընդգծել է  արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
 
Նրա խոսքով, թեև Հայաստանի քարտեզները ցույց են տալիս ադրբեջանական տարածքներում մոտ 400 հազար ականների տեղակայում, սակայն իրական թիվը մոտենում է  1,5 միլիոնի։
 
«Հայաստանի այս մոտեցումը՝ ականային վտանգի համատեքստում հանդիսանում է ևս մեկ հետքայլ՝  հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում խաղաղության և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների ուղղությամբ։
 
Այս առումով, մենք հույժ կարևոր ենք համարում, որպեսզի  միջազգային հանրությունը հետևողական միջոցներ ձեռնարկի՝ Հայաստանի կողմից եկող ականային սպառնալիքը դատապարտելու համար, և ակնկալում ենք, որ Երևանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք դեռ ամբողջությամբ չեն փոխանցվել Ադրբեջանին։ Չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանը տրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները ապահովելու՝  հարկադիր վերաբնակների անվտանգ վերադարձը և տուժած տարածաշրջանների վերականգնումը»,- նշել է նա։

Caliber.Az
Դիտումներ: 359

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading