Տարածաշրջան
A+
A-
Զախարովա. Ֆրանսիան կրկին խախտել է միջազգային նորմերը
29 Օգոստոսի 2024 08:42
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ֆրանսիան կրկին խախտել է խոսքի ազատության միջազգային նորմերը՝ կապված Telegram մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովի կալանավորման հետ։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այս ամենը ևս մեկ անգամ ցույց տվեց Ֆրանսիայի ղեկավարության իրական վերաբերմունքը, որն առանց քաշվելու ոտնահարել է խոսքի և կամարտահայտման ազատությունների ոլորտում միջազգային նորմերը միայն մեկ պատճառով. որովհետև, եթե նրանք պաշտպանում են որոշակի չափանիշներ, ապա ոչ միայն պետք է համապատասխանեն դրանք, նրանք պետք է պաշտպանեն և իրականացնեն դրանք»,- ճեպազրույցում ասել է դիվանագետը։
Caliber.Az
Դիտումներ: 41