twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է անվանել Միրզոյանի պնդումները

25 Մարտի 2025 23:44

Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է անվանել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից՝ իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հնչեցված պնդումները։
 
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասված է՝ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
 
«Մարտի 25-ին Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսում՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն պնդումները, թե իբր Ադրբեջանը նոր պայմաններ է առաջ քաշել՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալուց հետո, լիովին անհիմն են», - ասվում է հայտարարության մեջ:
 
Նրա խոսքով, Հայաստանի արտգործնախարարը քաջատեղյակ է, որ վերջին երկուսուկես տարիների ընթացքում բանակցային գործընթացի կարևոր թեմաներից են՝ Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը ու ինքնիշխանությանը հակասող դրույթի վերացման պահանջը, ինչպես նաև Մինսկի խմբի պաշտոնական վերացումը։
 
«Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջների մասին փաստերը, որոնք արտացոլված են Սահմանադրության, Հայաստանի ազգային օրենսդրության մեջ, դատական հայցերով և քաղաքական հայտարարություններով հայկական կողմին ներկայացվել են դեռևս 2023 թվականի մայիսին՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։ Երրորդ երկրները նույնպես լիովին տեղեկացված են այդ մասին:
 
Հաշվի առնելով վերը նշվածը, հայկական կողմի պնդումները, թե իբր Ադրբեջանը առաջին անգամ է առաջ քաշում այդ պայմանները՝ նպատակ ունեն մոլորեցնել միջազգային հանրությանը, և այդ մարտավարությունը որևէ արդյունք չի տա։ Եթե ​​հայկական կողմը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, ապա նա պետք է անհապաղ  փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ՝ հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից և չխուսափի՝ Մինսկի խմբի պաշտոնական վերացման ուղղությամբ համագործակցությունից»,- հայտարարել է Այխան Հաջիզադեն։

Caliber.Az
Դիտումներ: 246

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Իռլանդիա, թե՞ ԱՐԱլանդիա «Հին աշխարհի հիստերիաները»

145
31 Հունվարի 2026 09:07
2

Ֆրանսիական ձախորդի շոուն Գուր-Արիեն և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

126
30 Հունվարի 2026 15:00
3

Փարիզի նո՞ր ինտոնացիա Հարավային Կովկասում Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

109
30 Հունվարի 2026 11:51
4

Բայրամովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

76
30 Հունվարի 2026 11:41
5

Արաբական ներդրումները Ադրբեջանում գերազանցել են 600 միլիոն դոլարը

70
30 Հունվարի 2026 10:34
6

Բեռլինի կենդանաբանական այգուց 12 եվրոպական զուբր է ուղարկվել Ադրբեջան

67
30 Հունվարի 2026 12:43
7

Քննարկվել է՝ Զանգեզուրի միջանցքը Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցերում ներառելու հարցը

66
30 Հունվարի 2026 11:07
8

Ուկրաինա, խաղաղություն և իմաստի ծարավ Սերգեյ Դացյուկը՝ Caliber.Az կայքում

65
30 Հունվարի 2026 09:15
9

Ադրբեջանի և ԱՄԷ-ի ԱԳՆ ղեկավարները քննարկել են միջազգային անվտանգության հարցեր

65
30 Հունվարի 2026 13:45
10

Միլլի Մեջլիսի խոսնակը և Օմանի արտաքին գործերի նախարարը քննարկել են՝ Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը

64
30 Հունվարի 2026 10:06
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading