twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ադրբեջանի ընդգրկումը Աբրահամի համաձայնագրում կամրապնդի խաղաղությունն ու անվտանգությունը» Հայտնի ռաբբիները դիմել են Թրամփին

12 Մարտի 2025 16:29

Իսրայելական «The Jerusalem Post» օրաթերթը՝ Աբրահամի համաձայնագրում Ադրբեջանի ընդգրկման նշանակության մասին հոդված է հրապարակել։ Caliber.Az-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այս նյութի թարգմանությունը:
 
«Վերջին օրերին դիվանագիտական  մեծ փորձ ունեցող տասնյակ ռաբբիներ՝ Աբրահամի համաձայնագրում Ադրբեջանի հնարավոր ընդգրկման մասին նամակներ են հղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։ Խումբը ղեկավարում են Սիմոն Վիզենտալի կենտրոնի հիմնադիր, ռաբբի Մարվին Հիերը և ԱՄԷ-ի գլխավոր ռաբբի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների ընկեր և համաձայնագրի հեղինակ Էլի Աբադին։ Բարձրաստիճան ստորագրողների թվում է՝  Ամերիկայի և Կանադայի Ռաբինական դաշինքի դատարանի ղեկավար՝ ռաբբի Արյե Ռալբագը:
 
Իրենց նամակներում նրանք նշել են մեկ կարևոր կետ՝ Աբրահամի համաձայնագրին միացած երկրները ստացել են խրախուսանքներ Վաշինգտոնից: Իսկ Ադրբեջանն էլ, որը համարվում է Իսրայելի ամենահուսալի ռազմավարական գործընկերը և ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Մերձավոր Արևելքում, չի ստացել ամերիկյան աջակցությունը։
 
Առավել ևս, երկիրը առաջվա պես գտնվում է Վաշինգտոնի պատժամիջոցների տակ՝ 907-րդ ուղղման համաձայն, որը սահմանափակում է ամերիկյան օգնությունը Ադրբեջանին, չնայած տարածաշրջանային անվտանգությանը մեջ նրա ավանդին։ 
 
«Երկրները, որոնք միացել են Աբրահամի համաձայնագրին, դրական խթաններ և օգուտներ են ստացել՝ Իսրայելի հետ խաղաղություն հաստատելու դիմաց: Ի տարբերություն դրանց, Ադրբեջանը երեք տասնամյակ առաջ առանց որևէ արտաքին ազդեցության դարձել է Իսրայելի հատկապես հուսալի գործընկերն ու իսկական բարեկամը, գրում են ռաբբիները։ «907-րդ ուղղման չեղյալ հայտարարելը գնահատնման շատ լավ ժեստ կլիներ»:
 
Ռաբբի Մարվին Հիերը, որը ելույթ է ունեցել 2017 թվականին Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ, «Newsweek» ամսագրի կողմից ճանաչվել է Ամերիկայի ամենաազդեցիկ ռաբբի: Նա եղել է նաև միջնորդ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Հորդանանի թագավոր Հուսեյնի միջև բանակցություններում։ Հիերը նշել է, որ համաձայնագրերում Ադրբեջանի ընդգրկումը «կուժեղացնի դրանց նշանակությունը և ցույց կտա, որ փոխադարձ հարգանքի և համագործակցության վրա հիմնված դաշինքները կարող են ծաղկել՝ անկախ կրոնական կամ քաղաքական տարբերություններից»:
 
Ռաբբի Էլի Աբադին նամակում ընդգծել է Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը, որպես Իսրայելի էներգետիկ ռեսուրսների կենտրոնական մատակարար և կարևոր կամուրջ Արևելքի ու Արևմուտքի միջև։ «Այս երկիրը դարձել է Իսրայելի հատկապես հուսալի գործընկերն ու իսկական բարեկամը, Միացյալ Նահանգների առանցքային ռազմավարական դաշնակիցը և հրեական պետությանը աջակցել է ցանկացած իրավիճակում, նույնիսկ մուսուլմանական աշխարհի մշտական ընդդիմության և ճնշման պայմաններում», - ասվում է նամակում։
 
Ռաբբիները հավելել են, որ Ադրբեջանը իրենից ներկայացնում է նրա եզակի օրինակ, թե ինչպես տարբեր կրոններն ու մշակույթները կարող են միասին գործել։
 
Կարևոր շրջադարձային պահ
 
Թրամփին ուղղված իրենց նամակում ռաբբիները նշել են. «Ձեր քաղաքականությունն ու տեսլականը, պարոն նախագահ, տանում են հեղափոխական փոփոխությունների Մերձավոր Արևելքում, դրանով հանդերձ պաշտպանելով ԱՄՆ-ի հիմնական դաշնակից՝ Իսրայելի պետությանը, և նպաստելով կայունությանը, խաղաղությանը և տնտեսական բարգավաճմանը: Ձեր առաջին նախագահական ժամկետում դուք իրականացրիք Աբրահամի համաձայնագրերը, իսկ հիմա մտադիր եք դրանք նոր երկրների միացման հաշվին ընդլայնել և ամրապնդել։ Մենք հաստատապես համոզված ենք, որ Իսրայելի տարածաշրջանային անվտանգության հենասյուն և հավատարիմ դաշնակից Ադրբեջանի ընդգրկումը՝ կուժեղացնի համաձայնագրերի նշանակությունը և կօգնի ավելի ամուր հիմքեր ստեղծել ողջ Մերձավոր Արևելքում:
 
Միջազգային հարաբերությունների փորձագետների և հրեական համայնքի բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով, խնդրանքի հաստատումը կարող է իրենից նշանավորել նշանակալից շրջադարձ՝ Մերձավոր Արևելքի ռազմավարական հարաբերություններում և ընդլայնել գործընկերների շրջանակը տարածաշրջանում»,- ասվում է հոդվածում։

 

Caliber.Az
Դիտումներ: 399

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

«Խաղաղության խորհուրդ». Բաքուն ընդունում է Թրամփի հրավերը

151
21 Հունվարի 2026 11:14
2

Մեծ վերադարձ. նախկին ներքին տեղահանվածների առաջին խումբը մեկնել է Խանքենդի

145
21 Հունվարի 2026 13:23
3

Այժմ Հայաստանն էլ է էներգետիկ ռեսուրսներ ներմուծում Ադրբեջանից. Ալիև

130
21 Հունվարի 2026 12:55
4

Դավոս 2026-ը և Ադրբեջանը համաշխարհային քաղաքականության կենտրոնում «Euronews»-ից մինչև պանելային ելույթներ

127
21 Հունվարի 2026 20:13
5

Դավոս 2026-ը և Ադրբեջանը համաշխարհային քաղաքականության կենտրոնում «Euronews»-ից մինչև պանելային ելույթներ

118
21 Հունվարի 2026 20:07
6

Ալիևը տեսանյութ է հրապարակել «Խաղաղության խորհրդի կանոնադրության» ստորագրման արարողությունից ՏԵՍԱՆՅՈՒԹ

106
23 Հունվարի 2026 11:59
7

Ալիևի դավոսյան մեսիջները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

104
22 Հունվարի 2026 11:02
8

Ի.Ալիևը Դավոսում ստորագրել է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը» Ուղիղ հեռարձակում / ԼՈՒՍԱՆԿԱՐ

101
22 Հունվարի 2026 15:19
9

Բաքվի խոսքը ընդդեմ Երևանի մեկնաբանությունների Վերադարձ առանց ուժի

99
22 Հունվարի 2026 15:55
10

ԱՄԷ-ի հեղինակավոր Շեյխ Զայեդ հիմնադրամը կիսվել է՝ Ադրբեջանի նախագահի մասին հրապարակմամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

94
23 Հունվարի 2026 22:54
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading