twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Հիդայաթ Ազիմովը Բրազիլիայում քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

02 Ապրիլի 2025 11:49

Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության փոխնախարար Հիդայաթ Ազիմովի գլխավորած պատվիրակությունը՝ Ռիո դե Ժանեյրո քաղաքում (Բրազիլիա) մասնակցում է LAAD Defense&Security Expo-2025 ցուցահանդեսին։
 
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են Պաշտպանական արդյունաբերության նախարարությունից, ցուցահանդեսին, որին մասնակցում են 40 երկրների մոտ 300 պատվիրակներ, ցուցադրվում են՝ հրաձգային զենքեր, տարբեր տրամաչափի զինամթերք, հետախուզական և մարտավարական գործողությունների համար նախատեսված զրահապատ մեքենաներ, հրետանային համակարգեր, տորպեդներ, սուզանավեր, հակատանկային կառավարվող հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ տեսակի սպառազինություն։
 
Միջոցառման շրջանակներում Հիդայաթ Ազիմովը հանդիպել է՝ Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Շուայ Ալփայի, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ղեկավարության, Baykar-ի, Nurol Makina-ի, ASPİLSAN Enerji-ի և ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունների ղեկավարության հետ։ Հանդիպումների ժամանակ ընդգծվել է՝ պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսների կարևորությունը, քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, մտքերի փոխանակում է տեղի ունեցել՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Caliber.Az
Դիտումներ: 203

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading