twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ինչի՞ մասին են պայմանավորվել Հաջիևն ու Սանային Թեհրանում Կարևոր բանակցությունների մանրամասները

03 Փետրվարի 2025 09:22

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն այցելել է Իրան։
 
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, տեղեկությունը տարածել է Իրանում Ադրբեջանի դեսպանատունը։
 
Հ.Հաջիևը հանդիպել է Իրանի նախագահի խորհրդական Մեհդի Սանայիի հետ և մտքեր փոխանակել՝ երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային համագործակցության հարցերի շուրջ:
 
Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, հանդիպման ընթացքում ընդգծվել է՝ Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։
 
Իրանի նախագահի քաղաքական խորհրդական Մեհդի Սանայիի հրավերով Թեհրան ժամանած Հիքմեթ Հաջիևը հաստատել է՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համակողմանի  հարաբերություններ զարգացնելու իր երկրի վճռականությունը։ Նա հայտարարել է. «Ադրբեջանի Հանրապետությունը շահագրգռված է բարիդրացիության հիման վրա՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ընդլայնմամբ՝ առանց որևէ սահմանափակումների և ի շահ երկու կողմերի։ Երկկողմ հարաբերությունների առանցքային ասպեկտը հանդիսանում է՝  փոխադարձ վստահության ամրապնդումը և հնարավոր թյուրիմացությունների վերացումը»։
 
Ադրբեջանի նախագահի օգնականը մասնավորապես ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Իրանին սպառնացող վտանգ չկա ու չի լինելու։
 
Իր հերթին, Սանային նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն կարևոր և արժեքավոր հարևան է Իրանի Իսլամական Հանրապետության համար, այլև երկիր, որի հետ Իրանը խորը պատմական, ընկերական և բարեկամական կապեր ունի։ Նա հավելել է.
 
«Երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը չի համապատասխանում նրանց ներուժին և երկու կողմերի շահերին։  Մենք պետք է մեր փոխգործակցությունը դուրս բերենք զուտ դիվանագիտական ​​ձևաչափից և այն տարածենք նաև հանրային և մասնավոր ոլորտներում։ Մեր երկրների ժողովուրդների միջև շփումների խորացումը էական ազդեցություն կունենա համագործակցության ամրապնդման վրա։ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարությունը հարևան պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում ուղղված է՝ լարվածության ցանկացած դրսևորումներից զերծ ռազմավարական գործընկերության ձևավորմանը։

Caliber.Az
Դիտումներ: 289

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Թուրքիայի ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետը ժամանել է Ադրբեջան

287
15 Սեպտեմբերի 2025 14:09
2

Քելբեջարում 33 տարվա ընթացքում առաջին անգամ հնչել է դպրոցական զանգը

280
15 Սեպտեմբերի 2025 13:44
3

SOCAR-ը՝ Խանքենդիի գազիֆիկացման մասին

275
15 Սեպտեմբերի 2025 16:15
4

Լաչինի մի քանի դպրոցներ նշել են Գիտելիքի օրը

272
15 Սեպտեմբերի 2025 17:12
5

Ադրբեջանը «Զապադ-2025» զորավարժությունների դիտորդ երկրների շարքում է

268
15 Սեպտեմբերի 2025 12:39
6

Խանքենդիում զինված Ավանեսյանը ահաբեկչական հարձակում է պատրաստել Օգտագործելով ինքնաձիգ և նռնակներ / Մանրամասներ

259
15 Սեպտեմբերի 2025 09:29
7

Նախկին հարկադիր վերաբնակ. Մենք կբարեկարգենք մեր Քելբեջարը

258
15 Սեպտեմբերի 2025 14:07
8

Այս տարի Սոս գյուղում կվերականգնվի 75 տուն

255
15 Սեպտեմբերի 2025 17:52
9

Ի.Ալիև. Վերջին հինգ տարիների պատմությունը՝ Հաղթանակի պատմությունն է

253
15 Սեպտեմբերի 2025 10:13
10

Զաքիր Հասանովն ընդունել է Սելջուկ Բայրաքթարօղլուին

247
15 Սեպտեմբերի 2025 17:34
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading