twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

«Thej.ca». Ֆրանսիան արգելակում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը Թարգմանությունը Caliber.Az-ի

02 Դեկտեմբերի 2022 20:11

Կանադական «Thej.ca» լրատվական կայքը Ռեյչել Ավրահամի՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Ֆրանսիայի բացասական դերին նվիրված հոդված է հրապարակել։ Caliber.Az-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հոդվածի թարգմանությունը։

Խմբագրությունից. Ռեյչել Ավրահամը հանդիսանում է իսրայելցի լրագրող և Տնտեսական աշխարհի կենտրոնի խմբագիրը:

Վերջերս Ֆրանսիայի Սենատը ՝ Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելուն և Ադրբեջանի տարածքում հայկական անջատողական կազմավորումը ճանաչելուն կոչ անող բանաձև է ընդունել։ Կրակի վրա յուղ լցնելով, Ֆրանսիայի Սենատը նաև Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել զորքերը «հայկական տարածքից», որտեղ նրանք իբր մտել են այս տարվա սեպտեմբերին, երկու երկրների միջև իրավիճակի սրացման ժամանակ։ Ֆրանսիան անտեսել է ադրբեջանցիների զոհվելը և գրավել է միակողմանի դիրք, թեև սահմանային առճակատման նախաձեռնողները եղել են հայ դիվերսանտները։

Չնայած նրան, որ ընդունված բանաձեւը չունի պարտադիր իրավական ուժ, այն մեծապես արգելակում է երկու երկրների միջեւ խաղաղության գործընթացը։ Սա հատկապես արդիական է, եթե հաշվի առնել այն փաստը, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը բազմիցս հանդես է եկել կանխակալ հայանպաստ հայտարարություններով։ Թեև նա երբեք կոչ չի արել ճանաչել «լղհ»-ն, սակայն նշել է, որ Ղարաբաղը հանդիսանում է «վիճելի տարածք», չնայած նրան, որ այդ հողերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի համաձայն պաշտոնապես ճանաչվել են որպես Ադրբեջանի մաս։ Մակրոնը ասել է նաեւ, որ «Ադրբեջանը սանձազերծեց սարսափելի պատերազմ, որը հանգեցրեց բազմաթիվ զոհերի եւ դաժան կոտորածի»։

Նոյեմբերի 25-ին «Reuters» գործակալությունը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել է Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը ԵՄ ղեկավարի և Մակրոնի մասնակցությամբ։ Նա հայտարարել է, որ Մակրոնը գրավել է հակաադրբեջանական դիրքորոշում. «Պրահայում հանդիպումից մեկ շաբաթ էլ չանցած, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը իր հարցազրույցում քննադատել է Ադրբեջանին և մեզ մեղադրել է մի բանի մեջ, որը մենք չենք արել։ Պարզ է, որ նման հանգամանքներում, նման վերաբերմունքով, Ֆրանսիան չի կարող լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մաս»։

Գիտությունների դոկտոր և Դիվանագիտության կենտրոնի խորհրդատվական խորհրդի անդամ դոնա Գրասիա Լիզզի Վահաբը նույնպես աջակցություն է հայտնել Ադրբեջանի դիրքորոշմանը. «Լինելով ամերիկացի գիտնական, ես մանրամասն ուսումնասիրել եմ ադրբեջանական սփյուռքը։ Տարածաշրջանային հարաբերություններին Ֆրանսիայի անհիմն միջամտությունը, ինչպես երևում է, ավելի շատ պայմանավորված է համաշխարհային ասպարեզում իր նախկին դերը խաղալու փորձով, քան առանցքային հարցերի արդարացի կարգավորմանը իրական աջակցությամբ»:

«Բարեբախտաբար, կան այնպիսիք, ովքեր հաստատ չեն շահի Ֆրանսիայի կառավարության մասնատված մոտեցումից։ Այդչափ կարևոր փուլում անհրաժեշտ է հարգել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և թույլ տալ, որ ամեն ինչ իր հունով գնա»,- հավելել է Վահաբը։

Սակայն ամեն ինչ պետք է դիտարկել հեռանկարում: Գիտությունների դոկտոր և Դիվանագիտության կենտրոնի խորհրդատվական խորհրդի անդամ դոնա Գյրասիա Մաքսիմ Գաուինը, հակառակ ամեն ինչի՝ Ֆրանսիան համարում է «ավելի ադրբեջանամետ» երկիր, քան ԱՄՆ-ը. «Ֆրանսիան 2015 և 2020 թվականներին Ադրբեջան է մատակարարել մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկա։ Համեմատած Ֆրանսիայի խորհրդարանի հետ՝ 1992 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսը արգելափակել է Ամերիկայի և Ադրբեջանի միջև ցանկացած ռազմական համագործակցությունը։ Չնայած այս արգելքը արհամարհում են, ԱՄՆ Կոնգրեսը երբեք չեղյալ չի հայտարարել 907-րդ ուղղումը»:

Դրանով հանդերձ նա հավելել է, որ այն փաստը, որ հայերը Ֆրանսիայում օգտվում են անպատժելիությունից՝ խորացնում է իրավիճակը. «Հայկական սփյուռքի ծայրահեղական ներկայացուցիչները 2020 թվականին սպառնացել են լրագրողներին, բայց նրանք ոչ մի բողոք չեն ներկայացրել։ Երբ հայերը հարձակվեցին ու ծեծեցին ադրբեջանցիներին, ոչ ոք բողոք չներկայացրեց։ Սա ստեղծեց անպատժելիության մթնոլորտ։ Բարեբախտաբար, իրավիճակը սկսեց փոխվել Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների շնորհիվ։ Հիշեցնեմ, որ այն ժամանակ հայերը սպառնում էին նաեւ Թուրքիայի դեսպանին»։

Չնայած նրան, որ Ալիևը դժգոհ է Մակրոնից, Գաուինը պնդում է, որ Ֆրանսիայի քաղաքական տարածքում կան նրանից ավելի վատ մարդիկ. «Մակրոնի ընտրումը և դրան հետևած օրենսդրական մարմինների ընտրությունները փոխել են երկրի ներսում քաղաքական հաշվեկշիռը։ Կենտրոնական կուսակցությունները կրախի են մատնվել։ Սենատում գերակշռում են ինչպես ծայրահեղ աջ, այնպես էլ ձախ կուսակցությունները: Մակրոնի կուսակցությունը, որը հանդիսանում է կենտրոնամետ, ձեռնպահ է մնացել Սենատում քվեարկությունից։ Ռևանշիստական տրամադրությունները աջակցող ծայրահեղ աջերն ու ձախերը գերակշռում են Ֆրանսիայի Սենատում, և հայկական սփյուռքը օգտվում է դրանից: Անպատժելիության զգացումը նրանց դարձնում է վտանգավոր»։

Caliber.Az
Դիտումներ: 257

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի հավատում Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը Հարցման արդյունքները

173
12 Նոյեմբերի 2025 13:51
2

Ֆրանսիայի և Հայաստանի միջև քառորդ միլիարդ եվրոյի արժողությամբ ռազմական պայմանագրեր Նոր սերնդի ինքնագնաց հրետանային հրանոթներ և հակատանկային համակարգեր

145
12 Նոյեմբերի 2025 18:40
3

Տրագիկոմիկ Տոնոյան Հոխորտանքից մինչև խայտառակություն

127
13 Նոյեմբերի 2025 19:09
4

«Մեծ վերադարձ». Խոջալուն և Աղդերեն դիմավորում են նոր բնակիչներին

125
13 Նոյեմբերի 2025 13:32
5

ԵՄ լրտեսական առաքելությունը շարունակում է «գործողությունները» հայ-ադրբեջանական սահմանին

111
13 Նոյեմբերի 2025 17:38
6

Ադրբեջանի չինական HQ-9BE-երը և պակիստանյան JF-17C Block III-երն՝ ընդդեմ Հայաստանի հին S-300-ի Forbes-ը Կովկասում նոր իրականության մասին

107
14 Նոյեմբերի 2025 14:43
7

Ադրբեջանական բանակում տեղի է ունեցել բժշկական պատրաստության դասընթացի բացման արարողությունը

95
13 Նոյեմբերի 2025 10:33
8

Ժամանակով և հաղթանակով փորձարկված Սահմանադրություն Թեյմուր Աթաևի ակնարկը

92
12 Նոյեմբերի 2025 17:45
9

Բաքվում ընթացող դատավարության ժամանակ դատախազը ՀՀ քաղաքացիների համար պահանջել է ազատազրկում ԼՈՒՍԱՆԿԱՐ

89
14 Նոյեմբերի 2025 09:54
10

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի խոսնակը՝ զինվորների քաջության մասին. «Մեզ 300 կամավոր էր պետք, բայց մեկ քայլ առաջ արեցին 600-ը...

89
13 Նոյեմբերի 2025 17:44
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading