Քաղաքականություն
A+
A-
Թուրքիայի դեսպան. Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը օգուտ կբերի ողջ աշխարհին
18 Փետրվարի 2025 16:23
Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին։
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը «Խազար» համալսարանում «Տեխնոլոգիաների աշխարհաքաղաքականություն» թեմայով ակադեմիական սեմինարի ժամանակ։
Աքգյունը հայտարարել է, որ Թուրքիան կարևոր դեր է խաղում Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնման և վերակառուցման գործում։
«Անկարան կշարունակի ամրապնդել բարեկամական և եղբայրական կապերը Բաքվի հետ։ Մեր համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում»,- ասել է դիվանագետը։
Caliber.Az
Դիտումներ: 79