twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայկական անպտղաբեր ծաղիկ Երևանի շահարկումները խաղաղ պայմանագրի շուրջ

03 Հունիսի 2025 16:06

Հայաստանի կառավարությունը նպատակաուղղված շարունակում է Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ շահարկումները՝ որպեսզի խուսափել Բաքվի խաղաղ օրակարգի առանցքային պահանջները կատարելուց: Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմում պարբերաբար հայտարարում են Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիր կնքելու և նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պատրաստակամության մասին, ճիշտ է, իրենց վերապահումներով: Այս գաղափարը հնչեցրել է նաև ինքը՝ Հայաստանի վարչապետը, այս տարվա ապրիլին ելույթ ունենալով ՀՀ խորհրդարանում. «Մենք առաջարկում ենք կնքել խաղաղ պայմանագիր և միաժամանակ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այսինքն՝ նույն օրվա մեջ երկու փաստաթղթերի ստորագրում»:
 
Օրերս նմանատիպ հայտարարություն է հնչել նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի շուրթերից: Այսպես, պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել է. «Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին հայտարարությունը ստորագրել խաղաղ պայմանագրի ստորագրման օրը», դրանով հանդերձ նշելով, որ խաղաղ պայմանագրի տեքստը վերջնականապես համաձայնեցված է:
 
Սակայն, Գրիգորյանը չի պարզաբանել Երևանի սահմանադրական երկընտրանքը, չնայած հենց այս հարցն է մնում որպես խաղաղ պայմանագիր կնքելու հիմնական խոչընդոտը:
 
«Ինչ վերաբերում է սահմանադրությանը՝ դուք արդեն գիտեք Հայաստանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ», - ասել է նա բոլորովին անհասկանալի մի բան՝ բաց թողնելով Երևանի համար այս զգայուն թեմայի մանրամասները։
 
Եվ այստեղ մենք նորից ողջ ակնհայտությամբ հանդերձ դառնում ենք նրա ականատեսները, որ հայկական կողմը փորձում է լղոզված հայտարարությունների միջոցով սահմանադրական հարցի լուծումը անորոշ ժամանակով հետաձգել, ըստ երևույթին հույս ունենալով, որ որոշ ժամանակ անց կկարողանա այն ընդհանրապես հանել խաղաղ պայմանագրի շրջանակներից։
 
Երևում է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում գիտակցել, որ Երևանի համար նման սցենարը, անշուշտ պարտվողական է՝ Ադրբեջանի համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ Բաքվի անսասան դիրքորոշման պատճառով։
 
Հայկական իշխանությունների արկածախնդրությունը դրսևորվում է նաև նրանում, որ այս ամենով հանդերձ՝ պաշտոնական Երևանը համառորեն փորձում է միջազգային հանրությանը պարտադրել Հայաստանի, որպես «խաղաղապահ երկիր» և, իբր «Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության» պատճառով «զոհի» կերպարը։ Սա հաստատում են Հայաստանի իշխանությունների կողմից՝ Հայաստանի խաղաղությանը հավատարիմ լինելու մասին հայտարարությունները, ինչպես նաև նրանց կեղծիքով լի մեղադրանքները Ադրբեջանի հասցեին՝ այսպես կոչված «Ղարաբաղում էթնիկ զտումների» և «հակամարտությունը Հայաստանի տարածք տեղափոխելու ծրագրերի» վերաբերյալ։
 
Ամենևին էլ պատահականություն չէ, որ խորհրդարանում իր ապրիլյան ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հետևյալը. «ԵԱՀԿ Մինսկի խումբը դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզվել, որ Ադրբեջանը այս քայլը չի համարում իր տարածքում հակամարտությունը փակելու և այն Հայաստան տեղափոխելու քայլ»։
 
Հայաստանի վարչապետի նման հայտարարությունները ճշմարտությունից նույնքան հեռու են, որքան Երկիրը Ալֆա Կենտավրոսից և, ըստ էության, հանդիսանում են ոչ այլ ինչ, քան մաքուր պոպուլիզմ և Ադրբեջանին համաշխարհային հանրության աչքում «ագրեսոր» ներկայացնելու հերթական փորձ։
 
Եվ դա պաշտոնական Բաքվի կողմից բազմիցս կրկնվող հայտարարությունների ֆոնին այն մասին, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ և նրանից պահանջում է նմանատիպ մոտեցում։ Դեռևս 2020 թվականի հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Մենք գործում ենք օրենքների շրջանակներում։ Մենք չենք հավակնում այլ երկրների հողերին, բայց մեր հողերն էլ ոչ մեկին չենք տա»։ Բաքվի այս դիրքորոշումն այսօր ևս մնում է անփոփոխ՝ Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջներից, որոնք ամրագրված են նրա սահմանադրության մեջ։
 
Այսպիսով, ուրվագծվում է հետևյալ պատկերը. Բաքվի դիրքորոշումը չափազանց հստակ և օրինաչափ է, ի տարբերություն «հավերժ բազմաչարչար» հայկական կողմի, որի դիրքորոշումը անտրամաբանական է՝ ցանկացած հետևողականության լիակատար բացակայությամբ։ Համոզիչ լինելու համար մեջբերենք ևս մեկ փաստ։ Անցյալ շաբաթ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել իր խաղաղության օրակարգը առաջ մղելու գործում։ «Մենք երբեք ոչ մեկին չենք մոլորեցրել՝ առաջ մղելով մեր խաղաղության օրակարգը։ Խաղաղություն կառուցելու տրամաբանության մեջ Հայաստանը առաջընթաց է գրանցել», - ասել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Եվ միաժամանակ նրա հայտարարությունը հայ լրագրողներին. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրման գործում առաջընթաց չի նկատվում»։
 
Կարծում ենք, որ այստեղ մեկնաբանելու բան չկա, այո և դրա պատճառն էլ չկա։ Անհետևողականությունը, ինչպես ասում են, ակնհայտ է։ Թվում է, թե այս ամբողջ թափթփոցը կապված է հայկական կողմից հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու տեսլականի լիակատար բացակայության հետ։ Երևանը ի՞նչ կարող է հակադարձել Բաքվին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, կամ Հայաստանի սահմանադրության վերանայման հարցերում։ Պատասխանը ակնհայտ է՝ ոչինչ։
 
Այստեղ արժե նշել նաև այն, որ, տորպեդահարելով Բաքվի խաղաղության օրակարգը՝ Երևանում երկարատև հետաձգում են նաև Անկարայի հետ հարաբերությունների նորմալացումը, ինչը, ի դեպ, չի մնում թուրքական կողմի ուշադրությունից դուրս։ Դրա վառ ապացույցն են՝ նախագահ Էրդողանի վերջին ուղերձները՝ ուղղված հայկական կողմին։ «Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի կնքման հետ կապված գործընթացին», - ասել է Թուրքիայի առաջնորդը՝ Հայաստանի ղեկավարությանը հիշեցնելով Անկարայի հետ խաղաղություն հաստատելու բանաձևի մասին։
 
Տեղի ունեցող ամեն ինչը վերլուծելու դեպքում, ինքնաբարեբար առաջանում է եզրակացություն, որ այս ողջ խառնաշփոթը Հայաստանի իշխանությունները սկսել են միայն նրա համար, որպեսզի թաքցնեն իրական նպատակը՝ տարածաշրջանում նոր պատերազմի սանձազերծումը։ Նման սցենարն ավելի իրատեսական է դառնում Հարավային Կովկասում լարվածության նոր օջախներ ստեղծելու մեջ շահագրգռված Հնդկաստանի և Ֆրանսիայի կողմից Հայաստանի ակտիվ ռազմականացման, ինչ-որ «կենսական այգիներ» բացելու միջոցով հայ հասարակության մեջ ռևանշիստական տրամադրություններ բորբոքման և այլնի և այլնի ֆոնին։
 
Երևի, Հայաստանի ղեկավարությունը այդպես էլ չի յուրացրել Երկրորդ ղարաբաղյան պատերազմի դասերը, որը հանդիսացավ՝ Հայաստանի իշխանությունների կողմից ձգձգված հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու անկամության արդյունք։ Եվ հիմա այս երկիրը «ոտք է դնում նույն փոցխի վրա», նորից, իր ուղեղի ողջ սահմանափակությամբ հանդերձ, համառորեն ձգտում է չնկատել ակնհայտը. Ադրբեջանի «Երկաթե բռունցքը» դարձել է ավելի հզոր, և նրա ջախջախիչ հարվածից Հայաստանին չեն կարղ պաշտպանել ոչ մի հովանավոր՝ ո՛չ հյուսիսային, ո՛չ արևմտյան, ո՛չ ասիական: Չկարողացան 2020 թվականին՝ հիմա էլ չեն կարողանա:

Caliber.Az
Դիտումներ: 277

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Գազ, խաղաղություն Հայաստանի հետ և Բաքվի դիվանագիտական հավասարակշռությունը Ամբողջական հարցազրույց Հիքմեթ Հաջիևի հետ

292
08 Հունիսի 2025 14:43
2

Մարդասիրական օգնություն, բայց ոչ զենք. Հաջիևը՝ ռուս-ուկրաինական պատերազմին Ադրբեջանի մոտեցման մասին

115
08 Հունիսի 2025 10:04
3

Ադրբեջանը պահպանում է կարմիր գծերը Թոֆիկ Զուլֆուգարովը՝ Caliber.Az-ի եթերում

108
09 Հունիսի 2025 08:56
4

Ալիևն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն Աբու Դաբիում

102
09 Հունիսի 2025 12:48
5

Աբու Դաբիում կայացել է Ալիևի և Փաշինյանի հանդիպեումը ՏԵՍԱՆՅՈՒԹ

92
10 Հունիսի 2025 14:32
6

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԻՆ-ները պայմանավորվել են գործընկերությունը զարգացնելու մասին

85
08 Հունիսի 2025 13:42
7

Ադրբեջանցի դիվանագետներին պատմել են՝ հայկական օկուպացիայի հետ կապված նախաձեռնված դատական գործընթացների մասին

83
08 Հունիսի 2025 09:23
8

Ամեն ինչ լավ է, արա. «Հին աշխարհի հիստերիկերը»

79
08 Հունիսի 2025 09:22
9

«Ինսայդերական» շահարկում Ադրբեջանին շանտաժի ենթարկելու նոր փորձ

78
08 Հունիսի 2025 16:37
10

Բայրամովը՝ միջազգային ասպարեզում Ադրբեջանի աճող հեղինակության մասին

75
09 Հունիսի 2025 12:21
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading