Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանցիները կարող են Չինաստան մեկնել առանց վիզայի
30 Մայիսի 2025 16:30
Միլլի Մեջլիսը վավերացրել է Ադրբեջանի և Չինաստանի միջև փոխադարձ անվիզա ուղևորությունների մասին համաձայնագիրը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, օրինագիծն ընդունվել է մեկ ընթերցմամբ Միլլի Մեջլիսի այսօրվա լիագումար նիստում։
Փաստաթղթի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները, որոնք ունեն սովորական անձնագրեր, կարող են մուտք գործել մյուս կողմի տարածք առանց վիզայի և այնտեղ մնալ առավելագույնը 30 օր, ինչպես նաև ընդհանուր առմամբ ոչ ավելի, քան 90 օր՝ 180-օրյա ժամանակահատվածում։ Փաստաթուղթը վերաբերում է միայն կարճաժամկետ ուղևորություններին։
Անվիզա ուղևորությունների մասին համաձայնագիրը կնքվել է անորոշ ժամկետով։
Caliber.Az
Դիտումներ: 39