twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Հնդկաստանի ձախողված հաշվարկը Հարավային Կովկասում Սերգեյ Ստրոկանը՝ Caliber.Az կայքում

30 Մայիսի 2025 11:59

Caliber.Az-ի հարցազրույցը՝ ռուս լրագրող, հնդագետ, գրող, ռուս-ադրբեջանական միջկառավարական փորձագիտական խորհրդի անդամ Սերգեյ Ստրոկանի հետ։
 
— Հնդկաստանը ակտիվորեն զենք է մատակարարում Հայաստանին, իսկ վերջերս մի շարք հնդկական ընկերություններ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ բոյկոտ են հայտարարել Ադրբեջանին և Թուրքիային։ Ինչի՞ հետ է, ձեր կարծիքով, կապված Հնդկաստանի նման մոտեցումը, որն անխոհեմ խաթարում է իր հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ կոտրելով խաղաղ հավասարակաշռությունը տարածաշրջանում։
 
— Գիտեք, խոսելով Նյու Դելիի հետխորհրդային տարածքում ու Եվրասիայի անծայրածիր տարածքներում արտաքին քաղաքականության մասին, մենք ձեզ հետ միասին կարող ենք միանգամայն շրջանառության մեջ դնել «ադրբեջանական անոմալիա» տերմինը։ Եկեք վերծանենք, թե ինչ է նկատի առնվում։ Բան այն է, որ  «Զարգացած Հնդկաստան» ռազմավարության իրականացման ընթացքում Դելիի՝ աշխարհի չորրորդ տնտեսությունը դառնալու նկրտումները կանխատեսում են հարաբերությունների զարգացում տնտեսական ուժի կենտրոնների հետ, որոնք գոյություն ունեն  և ի հայտ են գալիս Մեծ Եվրասիայի անծայրածիր տարածքներում։ Ինչպես նաև նկատի է առնվում հարաբերությունների ամրապնդում Արևմուտքի հետ։ Եվրասիական տարածքում Հնդկաստանը միանգամայն ակտիվորեն զարգացնում է իր հարաբերությունները նախկին խորհրդային հանրապետությունների հետ և շատ սերտորեն համագործակցում է Պարսից ծոցի պետությունների հետ։
 
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շրջագայում է Պարսից ծոցի երկրներում և կարող է Կատարի էմիրին հեշտությամբ անվանել իր եղբայր, չնայած  նրան, որ նա ըստ էության՝ հինդու ազգայնական է։ Եվ այս ամենի հաշվառմամբ՝ հետխորհրդային երկրների և Մերձավոր Արևելքի պետությունների հետ նման ապագային միտված ջերմ հարաբերությունների ֆոնին, Ադրբեջանի հետ անբարենպաստ հարաբերությունները թվում են ինչ-որ անոմալիա։ Սա ինչ-որ անբնական բան է և չի տեղավորվում ինքնին Հնդկաստանի զարգացման ռազմավարության մեջ։
 
Ես այս ամենում տեսնում եմ որոշակի հակասություն։ Մանավանդ որ մեր երկրները միավորվում է, օրինակ, այնպիսի նախագիծ, ինչպիսին է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որի օպերատորները, բացի Ռուսաստանից և Իրանից, հանդիսանում են Հնդկաստանն ու Ադրբեջանը։
 
Կարծում եմ, պետք չէ որևէ մեկին բացատրել, թե ինչ է Ադրբեջանը, որ այն էներգետիկ և լոգիստիկ կենտրոն է, մի երկիր, որը զարգացնում է նոր տեխնոլոգիաներ և, մասնավորապես, Բաքվում կայացած COP29 միջազգային կլիմայական գագաթնաժողովում հայտարարել է գլոբալ խնդիրները լուծելու իր հավակնությունների մասին։
 
Բայց, այսպես թե այնպես, այս անոմալիան գոյություն ունի, և դրա մի մաս է հանդիսանում Հայաստանին զենքի մատակարարումներ։ Հնդկաստանը, որն ինքը երկար ժամանակ գնել է ռուսական զենք, այժմ համակված է իր զենքը վաճառելու գաղափարով։ Նյու Դելին ակտիվորեն փորձում է հայտնի «Made in India» ռազմավարության ոգով իրականացնել իր զենքի ընդլայնումը ամբողջ աշխարհում։
 
Դրանով հանդերձ, չգիտես ինչու հնդկական կողմը հաշվի չի առնում, որ նման դասավորության դեպքում անխուսափելի են Ադրբեջանի հետ հարաբերություններում բացասական հետևանքները։ Դելիում չգիտես ինչու կարծում են, որ հնարավոր է միաժամանակ և՛զինել Հայաստանին, որը, ըստ էության, ամբողջությամբ չի հրաժարվել իր ռևանշիստական գաղափարներից, և՛ դրանով հանդերձ, կարծես ոչինչ չի պատահել, լինել գործընկեր Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում։ Հնդկաստանի նման դիրքորոշումը, կրկնում եմ, հղի է ծախսերով։
 
Երկրորդ հարցը ծագում է ինքնաբարեբար. «Հնդկաստանը ինչի համար է այդքան համառորեն զինել Հայաստանին»։ Մի երկրին, որը, մեղմ ասած, այնքան էլ չի տեղավորվում ուժեղ զարգացած Հնդկաստանի ռազմավարության մեջ, ունի թույլ, մեկուսացված տնտեսություն, զուրկ է ռեսուրսներից և հնարավորություններից, որը որևէ ներդրում չի կարող ունենալ նոր խոշոր ներդրումների ներգրավում կանխատեսող «Made in India» ծրագրի իրականացման գործում։ Ի՞նչ խոշոր ներդրողներ կարող են գալ Հայաստանից Հնդկաստան։ Եվ այստեղ մենք մոտենում ենք Հարավային Ասիայի տարածաշրջանի հետ կապված ավելի լուրջ խնդրին։
 
Պարզ է դառնում, որ Հայաստանին աջակցությունը՝ մեծ աշխարհաքաղաքական պատմության մի մասն է, որը պետք է դիտարկել Հնդկաստանի և Պակիստանի, ու նրա գործընկերների և դաշնակիցների միջև առճակատման պրիզմայի միջով։ Քանի որ անտեսանելի բարիկադները բաժանում են ոչ միայն Հնդկաստանն ու Պակիստանը, այլ նաև այն պետություններին, որոնք պատրաստ են աջակցել այս կամ այն երկրին։ Այստեղ ստացվում է շատ բազմաբաղադրիչ պատմություն, օրինակ՝ այն փաստը, որ Պակիստանը աջակցում է Չինաստանին, ինչպես նաև Թուրքիային։
 
Բառացիորեն օրերս կայացել է Թուրքիայի և Պակիստանի առաջնորդներ՝ վարչապետ Շարիֆի և նախագահ Էրդողանի հանդիպումը։ Նրանք պայմանավորվել են ահաբեկչության դեմ պայքարելու մասին։ Բայց հենց աստեղ կա Հնդկաստանի դիրքորոշումը, որը համարում է, որ ամբողջ համաշխարհային ահաբեկչությունը ծնունդով Պակիստանից է, հարց տալով. «Ինչպե՞ս կարելի է ահաբեկչության դեմ պայքարի հարցում պայմանավորվել աշխարհի գլխավոր ահաբեկչի հետ»։ Սա ըստ իրերի հնդկական տրամաբանությանը։
 
Բնականաբար, բոլոր երկրները, որոնք հայտնվում են բարիկադների մյուս կողմում. Չինաստանը, Պակիստանը, Թուրքիան, Ադրբեջանը՝ դրանք այն պետություններ են, որոնց շահերը հնարավորինս տարբերվում են Հնդկաստանի անվտանգության ռազմավարությունից։ Հաշվի առնելով սա՝ կարելի է ենթադրել, թե որտեղից է գալիս Հայաստանին զինելու այս անտրամաբանական, համառ ցանկությունը՝ հնդկական տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի աջակցեն Հայաստանին որպես Ադրբեջանի հակակշիռ՝ Թուրքիայի, Պակիստանի և նրանց միացողների դեմ որոշակի պայմանական հակակշիռ ունենալու համար։ Պարզապես հակապակիստանյան տրամադրությունները Հնդկաստանում հասել են իրենց գագաթնակետին։
 
Եվ դարձյալ կրկնում եմ՝ իմ կարծիքով, Հնդկաստանը, ինչպես ասում են, խաղադրույքը ակնհայտորեն դրել է սխալ ձիու վրա՝ այս դիրքորոշումը հակասում է ինքնին Հնդկաստանի շահերին։ Քանի որ երկու աթոռների վրա նման ձևով նստելը, երբ Հնդկաստանն արդյունավետ առևտրաշրջանառություն ունի Ադրբեջանի հետ, իսկ մյուս կողմից՝ Բաքվին բոյկոտ է հայտարարում, ևս մեկ անգամ կնշեմ, որ հղի է ծախսերով։ Հնդկաստանը ակնհայտորեն թերագնահատում է նման քաղաքականության հետևանքները։ Պարզապես այն պատճառով, որ նման մոտեցումը թունավորում է ադրբեջանա-հնդկական հարաբերությունները. քանդվում է երկրների միջև երկարատև վստահությունը, սա ազդում է ներդրումային միջավայրի, սպասումների, համագործակցության հեռանկարների և այլնի վրա։
 
- Ձեզ չի՞ թվում արդյոք, որ Հնդկաստանի և այլ երկրների թեթև ձեռքով Հայաստանի սրընթաց զինումը՝ Երևանի բացահայտ պոպուլիստական հայտարարությունների ֆոնին՝ այնուամենայնիվ խոսում է այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի։
 
- Անշուշտ, նման միտման մեջ ոչ մի լավ բան չկա։ Թե ինչով է առաջնորդվում Հայաստանը, ինձ համար հավանաբար դժվար է ասել, բայց կարծում եմ, որ այստեղ առկա է գործոնների համադրություն։ Առաջինը, ներքաղաքական օրակարգը։ Դրանով հանդերձ, որ Փաշինյանը, այսպես ասած, շարժվում է դեպի խաղաղություն և արդեն համաձայնեցրել է խաղաղ պայմանագիրը, պարզվում է, որ սահմանադրությունը նա այնուամենայնիվ չի կարողանում փոխել։ Կամ չի ուզում։ Մանավանդ կա նաև ընդդիմություն, որը մղված է ռևանշիզմի և «միացումի» գաղափարներով, այսինքն Հայաստանում «քաղաքական դետոքսիկացիա» դեռևս չի սկսվել։
 
Ինձ թվում է, որ էությունը հետևյալում է. Հայաստանը զինվում է, քանի որ չի ուզում ունենալ մտրակվող տղայի տեսք։ Բայց այնուամենայնիվ զենք է գնում ոչ նրա համար, որպեսզի կռվել Ադրբեջանի հետ։ Որովհետև որքան էլ որ նա տարբեր տեսակի զենքեր գնի ֆրանսիացիներից և հնդիկներից, պարզ է, որ դա թույլ չի տա նրան որևէ ռազմական հաղթանակի հասնել։ Եթե հորթը սկսի պոզահարել կաղնու ծառին, ապա բոլորին հասկանալի է, թե ինչ տեղի կունենա։ Համարում եմ, որ մկանների այս աճը Հայաստանը ցանկանում է փոխառել որոշակի քաղաքական դիվիդենտների հետ, քանի որ զենքը միշտ չէ, որ ձեռք է բերվում կռվելու համար։ Օրինակ՝ միջուկային զենքը, որն ավելի շուտ հանդիսանում է զսպման կամ ճնշման մեթոդ, քան փաստացի զենք։
 
Այնպես որ, կարծում եմ, որ այս ամենը ավելի շատ նրա համար է, որպեսզի Ադրբեջանի վրա ճնշման հանդիպակաց լծակներ ունենալ։ Չեմ կարծում, որ Հայաստանը իսկապես ռիսկի կանի դիմել նման ինքնասպանական քայլի, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Չէ որ այդ գործողությունների արդյունքը կարող է չափազանց ողբալի ավարտ ունենալ Հայաստանի համար։
 
Կարծես թե հայկական կողմը այդպիսի հսկայական աշխատանք է կատարել խաղաղ պայմանագրի վրա, Երևանը, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի հետ համաձայնեցրել է խաղաղ պայմանագրի բոլոր 17 կետերը, բայց ամեն ինչ դեմ է առել է սահմանադրությանը։ Դրանով հանդերձ, Փաշինյանը, պետք է պատշաճ հատուցել նրան, խաղաղ նախաձեռնությունների իրականացման մասով այնուամենայնիվ կատարել է այնպիսի աշխատանք, որը նրանից առաջ ոչ մի հայ առաջնորդ չի արել։
 
Ադրբեջանի տրամաբանությունը, փաստարկները հասկանալի և բացատրելի են. Բաքուն չի ուզում հող թողնել նոր ռևանշիստական տրամադրությունների, նոր «միացումի» համար։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանը դանդաղում։ Եկեք այս հարցին պատասխնելու համար այնուամենայնիվ զեղչ անենք նրա վրա, թե ինչպիսի առաջնորդ է և ինչպիսի երկիր է։
 
Նախագահ Ալիևից Փաշինյանի սկզբունքային տարբերությունը նրանում է, որ Ալիևն ունի ամրության և քաղաքական աջակցության հսկայական պաշար։ Նա՝ հանրաճանաչ ժողովրդական առաջնորդ է, ինչը չի կարելի ասել Փաշինյանի մասին։ Եվ, հետևաբար, իր գործողություններում Փաշինյանը ստիպված է հայացք նետել հասարակության մի մասի, քաղաքական դասի մի մասի, խորհրդարանում ընդիմախոսների, էլիտայի մի մասի վրա, որը պահանջում և ցույց է տալիս, թե սահմանադրության ինչպիսի փոփոխություններ պետք է անցկացվեն։ Հետևաբար, մի կողմից, նա հասկանում է, որ ամեն ինչ պետք է փոխել՝ բայց, կարծես, նրա ձեռքերն ու ոտքերը կապված են։ Փաշինյանի շուրջ շատ են հուշողներ, խորհրդատուներ, ովքեր ասում են. դուք սխալ ուղղությամբ եք գնում, և, ընդհանրապես ծախել ես Հայաստանը։ Հետևաբար, Փաշինյանը առաջ է շարժվում կրիայի քայլերով, փորձելով հաճոյանալ և՛ մերոնց, և՛ ձերոնց, և որքան ժամանակ դա տեղի կունենա, արդյոք ընդհանրապես տեղի կունենա, դժվար է ասել։
 
— Դատելով Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի վերջերս Երևանում կայացած մամուլի ասուլիսից և Մոսկվայի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնման մասին հայտարարություններից՝ Հայաստանը, կարծես, ձախողվելով Արևմուտքում, պատրաստ է նորից վերադառնալ իր նախկին սյուզերան՝ Ռուսաստանին։ Դուք համաձա՞յն եք նման տեսակետի հետ։
 
— Անցյալ ուրբաթ ես «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում էի, որտեղ առաջարկեցի ներմուծել «եվրո-ձախողում» կամ «եվրոհատակ» տերմինը, որքան էլ կոպիտ հնչի։ Եվ հետևաբար ես այսպես կասեի՝ Հայաստանի եվրոհավակնությունները դեմ են առել Եվրամիության կողմից «եվրո-ձախողմանը»։ Պատկերավոր ասած՝ Հայաստանն ինքը իրեն, այսպես ասած, փորձել է «մարդու տալ», ընդ որում,  փեսան չգիտեր կամ միայն մշուշոտ կռահում էր։ Բանը նրանում է, որ այս պահին Եվրոպան զավթված է քաղաքական ժամիշխանների և թզուկների կողմից, որոնք ի վիճակի չեն Հին Աշխարհի երկարաժամկետ շահերին համապատասխանող քաղաքականություն վարել։ ԵՄ-ն այժմ նման է թանկարժեք շոկոլադների տուփի, որի ներսում խշխշում են դատարկ փաթեթներ։ Դուք այն բացում եք, իսկ դրանք ոչ թե քառասուն, այլ երեք ու կես են. երկուսը՝ նորմալ, մեկը՝ կծած։ Ահա մոտավորապես այսպիսի տեսք ունի այսօրվա Եվրամիությունը։ Համապատասխանաբար, իր բոլոր խնդիրներով հանդերձ, Եվրամիությանը միայն Հայաստանի նման «երջանկություն» է պակաս։
 
Իսկ նրա հաշվառմամբ, որ Թուրքիան արդեն 30 տարի կանգնած է ԵՄ նախաբաղնիքում և կշարունակի նույնքան ժամանակ կանգնել, ապա պարզ է, որ ոչ ոք երբեք ոչ մի Հայաստանին ԵՄ չի ընդունի։ Հետևաբար, երբ Ռուսաստանը կոշտ հարց դրեց, որ նա այլևս չի կարող նստել երկու աթոռի վրա, և հայկական կողմը հասկացավ, որ Եվրամիությունում նրան առանձնակի չեն սպասում, իսկ Մակրոնը՝ պարզապես պարտվող քաղաքական գործիչ է՝ պարզ դարձավ, որ պետք է նահանջի։
 
Մի խոսքով, դեմ առնելով այս եվրա-ձախողմանը՝ Հայաստանը հասկացավ, որ շտապել է՝ փորձելով, որպես վիրավորված հարսնացու, խռովել և ծամածռություններ անել Ռուսաստանի կողմը։ Եվ հիմա գալիս է դառը զարթոնքի և ակնհայտ ընտրության դարաշրջանը։

Caliber.Az
Դիտումներ: 145

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

«Խաղաղապահ» առանց մանդատի Հայ-ֆրանսիական աբսուրդի թատրոն

227
28 Մայիսի 2025 10:28
2

Հայաստանը հորինում է գնդակոծություններ, Ադրբեջանը պատասխանում է փաստերով Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հայտարարությունը

211
29 Մայիսի 2025 12:05
3

Ալիևը և Էրդողանը Լաչինի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը ՏԵՍԱՆՅՈՒԹ

199
28 Մայիսի 2025 11:37
4

Հայկական անորոշության երթուղին Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

172
30 Մայիսի 2025 13:25
5

Վերադարձի և արդարության հաղթանակի խորհրդանիշ Երազանքի մարմնավորում վերածնվող Լաչինում

162
29 Մայիսի 2025 11:09
6

Կեղծիքի կաթողիկոս Երբ հովիվը տանում է դեպի անդունդ

159
29 Մայիսի 2025 16:28
7

Հնդկաստանի ձախողված հաշվարկը Հարավային Կովկասում Սերգեյ Ստրոկանը՝ Caliber.Az կայքում

145
30 Մայիսի 2025 11:59
8

Հայկական ջոկերը երազում է ռևանշի մասին Ժավորոնկովն ու Մամեդովը՝, Caliber.Az-կայքում

95
28 Մայիսի 2025 11:25
9

«Աբրահամի համաձայնագրերը սկսվեցին Ադրբեջանից» Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը Washington Reporter-ին

75
29 Մայիսի 2025 19:51
10

Ուժի նոր կենտրոնի ձայնը Եղբայրական պետությունների Լաչինի գագաթնաժողովը

72
29 Մայիսի 2025 11:41
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading