Փոխվել է Միլլի Մեջլիսում Նախարարների կաբինետի հաշվետվության ամսաթիվը
Ադրբեջանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է պատգամավորների առջև Նախարարների կաբինետի տարեկան հաշվետվության ամսաթիվը փոխելու մասին օրինագիծը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, խոսքը վերաբերում է «Ադրբեջանի Հանրապետության Նախարարների կաբինետին Ադրբեջանի Հանրապետության Միլլի մեջլիսի վստահության հարցը լուծելու իրավունքի լրացուցիչ երաշխիքների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններին։
Ընթացիկ տարբերակը սահմանում է, որ Նախարարների կաբինետը տարեկան հաշվետվություն է ներկայացնում իր գործունեության մասին Մլիլի մեջլիսի գարնանային նստաշրջանի հինգերորդ նիստում։ Նոր փոփոխությունների համաձայն՝ Նախարարների կաբինետը պարտավոր կլինի տարեկան հաշվետվություն ներկայացնել մինչև մարտի 31-ը։
Փոփոխությունների նպատակն է բարձրացնել հաշվետվությունների ներկայացման ընթացակարգի ճկունությունը և ավելի լավ համաձայնեցնել խորհրդարանի և կառավարության միջև ժամկետները՝ համաձայն նրանց աշխատանքային գրաֆիկների։ Թեև ամսաթիվը կորոշվի կողմերի համաձայնությամբ, առաջարկվում է այն սահմանափակել տարվա առաջին եռամսյակով։
Օրինագիծն ընդունվել է երրորդ ընթերցմամբ: