Վերադարձի և արդարության հաղթանակի խորհրդանիշ Երազանքի մարմնավորում վերածնվող Լաչինում
Խորհրդանիշ... Հավանաբար, մեզանից յուրաքանչյուրը հասկանում է, թե ինչի մասին է խոսքը այս սահմանման յուրովի ընկալման մեջ: Սակայն, ինչպես էլ այս տերմինը ընկալվի, սովորաբար դրա ճակատի հետևում մարդը չի երևում: Այս կամ այն անձնավորության ապրումները, ուրախությունները կամ զգացմունքների պայթյունը: Հատկապես սրա մասին եմ մտածում այսօր առավոտից՝ Լաչինի միջազգային օդանավակայանի բացման առաջիկա արարողության ֆոնին: Հատկապես, նույն մայիս ամսին, բայց 1992 թվականին, հայկական զինված ուժերի կողմից Լաչինի շրջանի օկուպացիայի հիշողությունների առումով:
Բայց դրանով հանդերձ խորհրդանշական է դրսևորվում նաև շուրջ 30 տարի առաջվա մայիսը: Երբ 1996 թվականին համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը Շուշայի և Լաչինի շրջանների մի խումբ բնակիչների հետ հանդիպման ժամանակ նրանց վստահեցրեց՝ Շուշա և Լաչին քաղաքների անպայման ազատագրման մասին. «Վստահ ենք, որ մեր այս հողերը կազատագրվեն: Շուշայի, Լաչինի բնակիչները կվերադառնան իրենց տներ, իրենց հողեր: Դրանում կասկած չկա»: Այս տողերը կարդալուց հետո ինչ-որ մեկը կմտածի փայլուն հեռատեսության մասին: Կամ գուցե, այստեղ զգալի աստիճանով այն մասին է, թե՞ որքանով էր Հեյդար Ալիևը ներսից ճանաչում ադրբեջանական ժողովրդի ուժը, հզորությունն ու հայրենասիրությունը և հավատում դրան ինչպես ոչ մեկը:
2022 թվականի օգոստոսի 26-ին համազգային առաջնորդի վստահությունը հաղթանակեց: Որպես Հայրենական պատերազմում տարած հաղթանակի շարունակություն՝ քաջարի ադրբեջանական բանակը վերականգնեց Լաչինի, Զաբուխ և Սուս գյուղերի վերահսկողությունը: Մեկ ամիս անց նախագահ Իլհամ Ալիևը Լաչինում բարձրացրեց երկրի պետական դրոշը:
Սակայն, Հայաստանը շարունակեց «Լաչինի միջանցք» ատելի անունով կոչվող այդ ճանապարհը օգտագործել հանցավոր նպատակներով: Երկու տարուց ավել համաշխարհային հանրությանը հաղորդվում էր՝ Լաչինի ճանապարհի հայկական կողմից ականների, զինամթերքի և անձնակազմի տեղափոխման համար օգտագործման մասին տեղեկատվությունը: Զուգակեռաբար Բաքուն աշխարհին տեղեկացնում էր՝ հայ հանցավոր տարրերի կողմից ադրբեջանական տարածքներում գտնվող հանքավայրերի անօրինական շահագործման մասին, որտեղ ժամանակավորապես տեղակայված էին ռուս խաղաղապահներ: Բայց Ադրբեջանի ինքնիշխանության խախտման այս աղաղակող փաստերին միջազգային արձագանքի բացակայության հետևանքով, 2022 թվականի վերջին ադրբեջանցի բնապահպան ակտիվիստները սկսեցին Խանքենդի-Լաչին ճանապարհին բողոքի ցույցեր անցկացնել: Իսկ 2023 թվականի ապրիլին, չնայած հայկական կողմի ինչ որ զրպարտություններին, Լաչին-Խանքենդի ճանապարհի սկզբում Հայաստանի հետ սահմանին բացվեց սահմանային անցակետ: Դրա լույսի ներքո, Ֆրանսիայից և մի շարք այլ երկրներից՝ տարբեր քաղաքական գործիչների անօրինական ներթափանցումը Հայաստանից Ադրբեջանի տարածք մոռացության մատնվեց: 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի կողմից իրականացված տեղական հակաահաբեկչական միջոցառումներից հետո, Լաչինի ևս մի քանի գյուղեր վերադարձան Ադրբեջանի վերահսկողության տակ։
Ինչպես օկուպացիայից ազատագրված բոլոր տարածքներում, Լաչինի շրջանում մթնոլորտը բնութագրվեց հզորագույն շինարարական և վերականգնման աշխատանքներով։ Կյանքը սկսեց եռալ, իսկ «Գյուլաբիրդ» հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնումից հետո, շրջանում սկսեցին բազմապատկվել ենթակառուցվածքային օբյեկտները։ Որը տեղի ունեցավ այս տարածաշրջան բնակիչների վերադարձի և նոր օբյեկտների կառուցման ֆոնին։ Եվ երեկ նախագահ Իլհամ Ալիևը՝ Լաչինի շրջանի Բեյլիք գյուղում վերաբնակեցված բնակիչների հետ հանդիպման ժամանակ նրանց հանձնեց իրենց տների բանալիները։
Իսկ եթե Լաչինի օդանավակայանի այսօրվա բացումը դիտարկել՝ արարողությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի ներկա գտնվելու տեսանկյունից, ապա այստեղ սիմվոլիզմը դրսևորվում է նաև միջազգային, այսպես ասած, կտրվածքում։ Որի գիտակցման նպատակով կարող ենք կարճ էքսկուրս կատարել դեպի 2020 թվականի սեպտեմբերի 29-ը, երբ ադրբեջանական ժողովրդի Հայրենական պատերազմի սկսվելուց երկու օր անց պետության ղեկավար Իլհամ Ալիևը ընդգծեց, որ Ադրբեջանի համար այս ճակատագրական պատմական պահին «մեր կողքին են այն երկրները, որոնք բացահայտ արտահայտել են իրենց դիրքորոշումը՝ եղբայրական Թուրքիան և եղբայրական Պակիստանը»։ Ինչի հետ կապված պետության նախագահը երախտագիտություն հայտնեց «մեր թուրք եղբայրներին և Պակիստանի մեր եղբայրներին», ովքեր «այս կարևոր պահին ցուցաբերում են վճռական դիրքորոշում», որը «մենք երբեք չենք մոռանա», իսկ «մեր բարեկամությունն ու եղբայրությունը կշարունակվի»։ Այսպիսով, Լաչինի օդանավակայանի բացման արարողությանը երեք երկրների ղեկավարների համատեղ մասնակցությունը չի հանդիսանում արդյո՞ք շարունակվող եղբայրության խորհրդանիշ։
Այստեղ էլ՝ ևս մեկ խորհրդանիշ։ Հնչող։ Յուրահատուկ։ 2007 թվականին, այսպես կոչված, Ղարաբաղի խամաճիկ անջատողական ռեժիմի «ղեկավար» Արկադի Ղուկասյանը իր հանցագործ շրջապատին բարձրաձայն կոչ արեց չհավատալ «հեքիաթներին այն մասին, որ Լաչինը կհանձնվի Ադրբեջանին, դա տեղի չի ունենա»։ Հետաքրքիր է, թե ինչի՞ մասին է մտածում այդ նույն Ղուկասյանը հիմա՝ իր «հեքիաթներին չհավատալ» արտահայտությունից 20 տարուց քիչ անց։ Գուցե նա խորհում է այն մասին, որ գոյություն ունի արմատապես այլ իրականություն։ Իսկ այսօր մենք Արկադի Ղուկասյանին հիշում ենք այն պատճառով, որ այս պահին նրա անունը լուսաբանվում է բացառապես՝ ռազմական և այլ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող հայ քաղաքացիների քրեական գործով Բաքվում ընթացող դատական նիստի պրիզմայով։ Եվ ոչ ոք, ինչպես Ղուկասյանը, որպես մեղադրյալ ընդունեց այն փաստը, որ Լաչինում և Քելբեջարում օկուպացիայի ժամանակահատվածում անօրինական վերաբնակեցում է անցկացվել։
Համաձայնվենք, որ շատ խորհրդանիշներ կան՝ օկուպացիայից ազատագրված երկրի տարածքում այսօր երրորդ միջազգային օդանավակայանի բացման արարողության և դրա շուրջը։ Բացի այդ էլ, որ տեղի է ունենում Ադրբեջանի անկախության օրը՝ մայիսի 28-ին։
Փայլուն իրադարձությու՜ն։ Ակնառու սիմվոլի՜զմ։ Եվ Ադրբեջանի ցնցող հեռանկարներ համաշխարհային տարածությունում։ Մանավանդ, որ ադրբեջանական ժողովրդի եզակի երկաթե բռունցքը միշտ տեղում է։