twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ադրբեջանը՝ Ղարաբաղում հակաահաբեկչական գործողություն իրականացնելու օրինական իրավունք ունի» Ռուսաստանցի փորձագետը՝ հայերի սադրանքների մասին

29 Հունիսի 2023 15:45

Ռուսական խաղաղապահ քանակակազմի (ՌԽՔ) ժամանակավոր պատասխանատվության գոտում հայկական ավազակախմբերի կողմից ադրբեջանական բանակի դիրքերի նոր գնդակոծումները բավականին հստակ ցույց տվեցին, որ պետք չէ հույս դնել խաղաղության և հանդարտության վրա։ Ակնհայտ է նաև այն, որ հայկական կողմի բացահայտ սադրանքը, որի ժամանակ վիրավորվել է ադրբեջանցի զինվորը՝ կապված է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև ընթացող բանակցությունների հետ՝ կողմերի միջև երկխոսությունը խաթարելու նպատակով։ Անհնար է չնկատել նաև այն փաստը, որ զինված սադրանքները գնալով ավելի հաճախ իրականացվում են ռուս խաղաղապահների տեղակայման գոտուց, որոնք ըստ ավանդույթի «դիմհար կերպով չեն տեսնում» ադրբեջանական հողում հայ զինյալներին:

Ցավոք, հայերի ապակառուցողական գործունեության մեջ Մոսկվայի ձեռքը այսօր հատկապես ակնհայտ է երևում։ Այլապես ինչպե՞ս գնահատել Զախարովայի վերջին հայտարարությունը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, ով բաց տեքստով նշել է, որ Մոսկվային դուր չեն գալիս Բաքվի և Երևանի բանակցությունները ամերիկացի և եվրոպացի միջնորդների մասնակցությամբ։ Եվ նման հարձակումները մեկ անգամ չէ, որ հնչել են։ Պատճառն ակնհայտ է. Վաշինգտոնում և Բրյուսելում բանակցություններն առավել արդյունավետ են: Կարծես դիմակները դեն են նետվել՝ Ռուսաստանը ուրվագծել է իր ապակառուցողական դիրքորոշումը։ Բարեբախտաբար, նրա համար դժվար չէ ազդել իրավիճակի վրա՝ ՌԽՔ-ի ներկայացուցիչները սերտորեն փոխկապակցված են, ինչպես բազմիցս համոզվել ենք՝ հայ անջատողականների հետ: Ադրբեջանը, բնական է, պատշաճ հակահարված է տվել հայ սադրիչներին. հունիսի 28-ին ադրբեջանական զինուժը պատասխան հարվածով ոչնչացրել է հինգ հայ ահաբեկիչների։ Սակայն դա չի վերացնում խնդրի նշանակությունը ընդհանրապես՝ հասկանալի է, որ տարածաշրջանում հանգստություն հնարավոր է միայն ղարաբաղյան հողից հայկական բանակի մնացորդների իսպառ անհետանալուց հետո։ Եվ եթե Հայաստանն ու Ռուսաստանը հետաձգեն դա, ապա Ադրբեջանը կարող է այդ խնդրով ինքնուրույն զբաղվել՝ արագ և կոշտ մաքրելով իր տարածքը անջատողական կեղտից: Չարժե հետո խղճալ հայկական կողմին և մեղադրել ադրբեջանական կողմին՝ Բաքուն մեկ անգամ չէ, որ զգուշացրել է, ինչպես ասում են՝ լավ իմաստով։ Եվ ողջամիտ մարդիկ դրանում աջակցում են նրան։

Ինչպես համարում է քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Դաշնության առաջին կարգի պետական խորհրդական Տատյանա Պոլոսկովան՝ «ադրբեջանական հողի վրա ցանկացած անօրինական զինված կազմավորումները չափազանց վտանգավոր են՝ այսօր նրանք այստեղ են, իսկ վաղը, անվերահսկելի շարժվելով, կարող են հայտնվել բոլորովին այլ տեղում, սպառնալով խաղաղ քաղաքներին ու գյուղերին»։

Քաղաքագետը կասկած չունի նրանում, որ Ադրբեջանը նման միջադեպերի կրկնության դեպքում հակաահաբեկչական գործողություն իրականացնելու օրինական իրավունք ունի՝ Caliber.Az-ին հայտարարել է Պոլոսկովան։

«Ես հասկանում եմ, որ դրանք՝ զոհեր են, դժվար, ծանր ելք է, բայց պետք է ինչ-որ կերպ պահպանել անվտանգությունը»,- ընդգծել է նա։

Իսկ հույս դնել նրա վրա, որ Փաշինյանը կստորագրի խաղաղության պայմանագիրը և ամեն ինչ մի ժամվա ընթացքում կդադարի, նրա կարծիքով՝ չարժե։ Պարզապես այն պատճառով, որ վաղը հայ ժողովրդի մեջ դեռևս համեմատաբար մեծ ժողովրդականություն վայելող Փաշինյանի տեղը կարող է գալ ինչ-որ մեկ ուրիշը։ Եվ այդ «ինչ-որ մեկը» նորից կսկսի վերանայել գոյություն ունեցող պայմանավորվածությունները։

«Բայց նրանում, որ սադրանքները ուղղված են հատկապես բանակցությունները խաթարելուն՝ ես ոչ բոլորովին եմ վստահ։ Չէ որ նման բանը միայն անուղղակիորեն է ազդում բանակցությունների վրա։ Եթե պետությունները որոշել են պայմանավորվել, ապա կպայմանավորվեն, իսկ այս դեպքում խաղաղ համաձայնագրի ստորագրմանը խանգարում է հատկապես Երեւանը։ Փաստ է նաև այն, որ Հայաստանը ոչ մի կերպ չի փորձում իր զինված կազմավորումները դուրս բերել Ղարաբաղից։ Իսկ առհասարակ, ինչպես ինձ է թվում, Փաշինյանը մոտ ապագայում չի դիմի խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Հայաստանում, ինչպես տեսնում ենք, հասարակությունը դեռ պատրաստ չէ ընդունել այս իրողությունը։ Ինչո՞ւ։ Թեկուզ այն պատճառով, որ, բացի վարչապետի հրապարակային աղմկահարույց հայտարարություններից, բնակչության հետ ոչ մի գործնական աշխատանք չի տարվում։ Ընդհակառակը, բորբոքվում են ռեւանշիստական տրամադրություններ։ Եթե Փաշինյանը ցանկանար ստորագրել խաղաղության պայմանագիրը, ապա կանցկացվեր համապատասխան տեղեկատվական, ընդգծում եմ, բացի ընդհանուր քաղաքականից՝ աշխատանքը։ Այդ թվում նաև կանոնավոր զորամասերում։ Այս դեպքում մենք դա չենք տեսնում։ Եվ դա խորհելու տեղիք է տալիս»,- նշել է քաղաքագետը։

Փաշինյանը, Պոլոսկովայի բնորոշմամբ, անում է տարբեր քաղաքական կուլբիտներ, բայց կառուցողական որոշումներ չի կայացնում։ «Ինչու՞ Երևանը առաջվա պես, ահա երկու տարուց ավելի է, չի զբաղվում սահմանների որոշման հարցով»,- հարցնում է Տ. Պոլոսկովան։

Առհասարակ շատ բան, նրա խոսքով, ինքնին խոսում է իր մասին։ Օրինակ, երբ Հայաստանում Փաշինյանին դիմում են հարցով, թե ինչու է նա կողմ Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելուն, նա, որպես կանոն, հարցին պատասխանում է հարցով. «Իսկ դուք ի՞նչ է՝ նոր պատերազմ եք ուզում»։

«Չեմ կարծում, որ այս պատասխանը կառուցողական է և ուղղված է ռեւանշիստական տրամադրությունների նվազեցմանը։ Այսինքն, իմ կարծիքով, միանգամայն սպասելի է, որ քանի դեռ բանակցություններ են ընթանում, կլինեն սադրանքներ և ի դեմս հայկական սփյուռքի ռևանշիստական ուժերը դրան ամեն կերպ խանգարելու են։ Բայց եթե կողմերն իսկապես ուզում են պայմանավորվել, ապա կհանգեն դրան։ Իսկ եթե դա ընդամենը բանակցությունների նմանակերպում է Հայաստանի կողմից, ապա սա ուրիշ հարց է՝ այստեղ կարելի է կառչել ամեն մի մանրուքից և ամեն ինչ չեղարկել։ Իմ կարծիքով, Երևանը հատկապես նմանակերպում է բանակցությունները, իսկ իրականում տրամադրված է զինված սադրանքներին, տարածաշրջանում անվտանգության մթնոլորտի խափանմանը՝ ամեն ինչ, ինչով Հայաստանը զբաղվել է այսքան տարիներ»,- ամփոփում է ռուս քաղաքագետը։

Caliber.Az
Դիտումներ: 317

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Բաքվի չեզոքությունը՝ անփոփոխ է, մարդասիրական օգնությունը՝ թափանցիկ Կործանիչների մասին տաբլոիդային ֆանտազիա՝ ընդդեմ իրականության

202
24 Նոյեմբերի 2025 19:31
2

«Մեծ վերադարձ». Մամեդբեյլին ընդունում է նոր բնակիչներին

122
24 Նոյեմբերի 2025 17:30
3

Վարդանյանի գործով դատավարության ժամանակ դիտարկվել է շտապօգնության մեքենայի գնդակոծության հետ կապված դրվագը ԼՈՒՍԱՆԿԱՐ

120
25 Նոյեմբերի 2025 09:22
4

Շուշայում անցկացվել է Ադրբեջանի և Թուրքայի ուղեղային կենտրոնների առաջին ֆորումը

118
24 Նոյեմբերի 2025 18:34
5

Բաքու - Երևան. «Խաղաղության կամուրջ»՝ հին դառնությունների միջով Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

106
25 Նոյեմբերի 2025 09:28
6

Հայերն ու ադրբեջանցիները Բաքվում «Խաղաղության կամուրջ» են ստեղծում

96
24 Նոյեմբերի 2025 09:19
7

«Խաղաղության կամուրջը» ապագայում ենթադրում է հանդիպումներ քաղաքացիական հասարակության ավելի շատ ներկայացուցիչների հետ. Ֆարհադ Մամեդով

89
24 Նոյեմբերի 2025 09:28
8

Ադրբեջանի ազատագրված տարածքներում ստեղծվել են նոր փոքր ընտանեկան ձեռնարկություններ

85
24 Նոյեմբերի 2025 21:20
9

Ադրբեջանի նախագահը գրառում է կատարել Քելբաջարի ազատագրման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ

85
25 Նոյեմբերի 2025 10:01
10

Վենեդիկություն երևանյան ձևով Նախկին խմբագրի շրջագայությունը և նրա պատմվածքները

85
25 Նոյեմբերի 2025 17:33
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading