Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանը միացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի նախաձեռնությանը
28 Հունիսի 2023 14:03
Ադրբեջանը միացել է՝ գենդերային հավասարության վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախաձեռնությանը։
Այս մասին Caliber.Az-ին հայտնել է Գլխավոր ասամբլեայի ղեկավարի մամուլի քարտուղար Պաուլինա Կուբյակը։
Նա հայտնել է, որ քարոզարշավը անցկացվում է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի նախագահ Չաբա Կյորյոշիի և «ՄԱԿ-կանայք» ստորաբաժանման գործադիր տնօրեն Սիմա Բախուսի համատեղ նախաձեռնությամբ։
Պ.Կուբյակը հավելել է, որ սոցիալական նախագիծն ուղղված է գենդերային հավասարության վերաբերյալ ՄԱԿ-ի առցանց դասընթացների խթանմանը:
Ադրբեջանի հետ միասին քարոզարշավին միացել են համաշխարհային կազմակերպության անդամ 34 երկրներ։
Caliber.Az
Դիտումներ: 133