Քաղաքականություն
A+
A-
Ադրբեջանը ցավակցություն է հայտնել Չեխիային
22 Դեկտեմբերի 2023 11:32
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Չեխիային։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասվում է X սոցիալական ցանցում Ադրբեջանի ԱԳՆ էջում։
«Խորապես վշտացած ենք Պրահայի Կարլովի համալսարանում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով մարդկանց զոհվելուց:
Խորին ցավակցությունն ենք հայտնում այդ ողբերգական հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարությունում։
Նշենք, որ Պրահայի Կարլովի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում տեղի ունեցած հրաձգության հետևանքով՝ առնվազն 15 մարդ է զոհվել, ևս 24-ը՝ վիրավորվել։
Caliber.Az
Դիտումներ: 126