Ալիեւի պահանջները, Փաշինյանի խորամանկությունները և Թրամփի պլանները «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ
Caliber.Az-ի խմբագրությունը ձեր ուշադրությանն է ներկայացնում՝ «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ հաղորդաշարի հերթական թողարկումը, որտեղ պատմվում է Ադրբեջանի և ոչ միայն նրա հետ կապված շաբաթվա գլխավոր լուրերի մասին։
ԱԴՐԲԵՋԱՆ - ՀԱՅԱՍՏԱՆ
Ադրբեջանում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց 118 ընտրատարածքներում մասնակցել է ավելի քան 16 հազար թեկնածու։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրանսպորտի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել, որում հանդես է եկել ծրագրային ելույթով։ Նա ուշադրությունը կենտրոնացրել է Զանգեզուրի միջանցքի հարցի վրա ու Երևանից նորից պահանջել՝ կատարել Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը և միջանցք տրամադրել՝ մայրցամաքային Ադրբեջանի և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև անարգել հաղորդակցության համար: Ի.Ալիևը հավելել է, որ «սա է մեր պահանջը, եթե հաշվի առնել, որ 1920 թվականի նոյեմբերին խորհրդային իշխանությունը մեզնից խլեց Արևմտյան Զանգեզուրը և հանցագործություն կատարեց ադրբեջանական ժողովրդի դեմ»։ Այնուհետև նախագահը հիշեցրել է նաև Ադրբեջանի դեմ կատարված այլ հանցագործությունների մասին, ներառյալ Ադրբեջանի տարածքում այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» ստեղծումը և Ցարական Ռուսաստանի կողմից հայերի Ադրբեջանի տարածքներում վերաբնակեցումը։ Դրանով հանդերձ, Ի.Ալիևը ևս մեկ անգամ հատուկ ընդգծել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ։
Եվ անմիջապես հաջորդեց արդեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որում նա նույնպես արտահայտվել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի շուրջ։ Ավա՜ղ, Փաշինյանի թեզերը դարձյալ տալիս են կազուիստիկա՝ ամենավատթարագույն կատարմամբ։Այսպես, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե լուծարելու Ադրբեջանի կոչը՝ Փաշինյանը սկսեց խելամտորեն՝ նշելով, որ եթե չկա հակամարտություն, ապա չկա նաև դրա լուծման ձևաչափի անհրաժեշտություն։ Սակայն նա այնուհետև նորից արել է իրեն բնորոշ հռետորական խորամանկություն՝ ասելով, որ պետք է համոզվել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ունի նույն նշանակությունը Ադրբեջանի համար։ «Իսկ եթե Ադրբեջանի համար դա նշանակում է կանաչ լույս Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու և խորացնելու համար, ապա ի՞նչ իմաստ ունի ձեռնարկել այս գործողությունները»,- ասել է Փաշինյանը, որպես փաստարկ բերելով՝ Ադրբեջանում օգտագործվող «Արևմտյան Ադրբեջան» պատմական տերմինը որպես իբր ոտնձգություն Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։
Առաջինը, Արևմտյան Ադրբեջանը ընդամենը արդարացի տուրք է պատմությանը։ Ադրբեջանը պահանջ չունի այդ հողերի նկատմամբ և երբեք չի պաշտոնականացրել այդ պահանջները ո՛չ օրինական, ո՛չ էլ տեղում։ Բայց ահա Ղարաբաղի հայկական օկուպացիան՝ դա իրական իրավիճակ էր, որը տևեց շուրջ 30 տարի, և որին ականատես եղավ ողջ աշխարհը, ճիշտ այնպես ինչպես և Մինսկի խմբի դե յուրե գոյությունը՝ դա նույնպես իրական փաստ է։ Այսիսով, Փաշինյանը, հրաժարվելով լուծարել Մինսկի խումբը, խոստովանում է ռեւանշիստական գաղափարները պահպանելու մեջ։ Փաշինյանը նաև փաստորեն հերքել է՝ միմյանց նկատմամբ միջազգային պահանջներից փոխադարձաբար հրաժարվելու նախքին համաձայնությունը։ Բայց նրա արած ամենաօդիոզ հայտարարությունը եղել է նրա կողմից Եռակողմ հռչակագրի համաձայն՝ Ադրբեջանից Ադրբեջան անարգել մուտքը բացելու Բաքվի պահանջի հետ: «Կա հիշատակում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ուժերի մասին։ Բայց ոչ մի տեղ գրված չէ, որ այդ ուժերը պետք է ներկա լինեն տեղում»,- հայտարարել է նա։ Եթե հետևել այս տրամաբանությանը, ապա կարելի է շարունակել. «Հայաստանի Սահմանադրությունում ասվում է իշխանության մարմինների մասին, բայց ոչ մի տեղ գրված չի, որ նրանք պետք է ներկա լինեն տեղում»։ Միգուցե դուք, պարոն Փաշինյան, բոլոր հայ նախարարների, օրենսդիրների, դատավորների ու գեներալների հետ միասին պարզապես հեռանա՞ք ինչ-որ տեղ Մարսել և երկիրը հեռակա կարգով կառավարեք։
ՈՒԿՐԱԻՆԱ
Ուկրաինայում շարունակվում է ռուսական բանակի դանդաղ, բայց համատարած առաջխաղացում։ Հաղորդվում է, որ վերահսկողության տակ է վերցվել Դոնեցկի մարզի Վելիկա Նովոսելկա գյուղը։ Մեկ տարի արյունալի կռիվներից հետո ընկավ նաեւ Չասով Յարը։ Ռուսական զորքերը հայտարարել են նաև Խարկովի մարզի Նովոմլինսկ և Դվուրեչնայա բնակավայրերի գրավման մասին։ Ուկրաինան այդ ժամանակի ընթացքում ուժեղացրել է անօդաչու սարքերի հարվածները՝ ռուսական նավթային օբյեկտների ուղղությամբ: Դրանց թվում է՝ Ռյազանի նավթավերամշակման գործարանի վրա հարձակումը։
Միևնույն ժամանակ, անցած շաբաթ լրատվամիջոցներին արտահոսեց խաղաղության ամերիկյան ծրագիր, որը, ենթադրաբար, արտահոսել է Թրամփի թիմի կողմից: Դրա համաձայն՝ Թրամփը պատրաստվում է փետրվարի սկզբին հեռախոսազրույց անցկացնել Վլադիմիր Պուտինի հետ։ Նախատեսվում է պլանը քննարկել նաև Ուկրաինայի իշխանությունների հետ։ Հաջողության դեպքում նախատեսված է կոնկրետ ժամանակացույց: Առաջին հերթին՝ Զելենսկին պետք է չեղարկի 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ընդունված հրամանագիրը, որն արձանագրում է Պուտինի հետ բանակցությունների անհնարինությունը։ Այնուհետև փետրվարի և մարտի առաջին կեսին պետք է անցկացվեն Զելենսկու և Պուտինի հետ Թրամփի հանդիպումները։ Դրանք կարող են կայանալ ինչպես եռակողմ ձևաչափով, այնպես էլ երկու երկկողմանի հանդիպումների տեսքով, որոնց ժամանակ առաջնորդները պետք է «հաստատեն խաղաղության ծրագրի հիմնական պարամետրերը»: Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում Թրամփը չի արգելափակի Ուկրաինային ռազմական օգնություն ուղարկելը։ Զատիկի օրվանից սկսած, որն այս տարի բոլոր քրիստոնեական դավանանքները նշում են ապրիլի 20-ին, առաջարկվում է ողջ առաջնագծի երկայնքով զինադադար հայտարարել։ Ընդ որում Ուկրաինայի զինված ուժերը պետք է լքեն Ռուսաստանի Կուրսկի շրջանը։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնագիրը, ըստ պլանի, կգրանցվի Խաղաղության միջազգային համաժողովում, որը կայանալու է ապրիլի վերջին։ Մինչեւ մայիսի 9-ը՝ համաժողովի արդյունքներով, կողմերը պետք է ստորագրեն համատեղ հռչակագիր, որը կդառնա պատերազմի պաշտոնական ավարտ։
Խաղաղության պայմանագրի պայմանները ենթադրաբար հետևյալն են. Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հեռանկարից և հայտարարում է չեզոքություն։ ՆԱՏՕ-ն արտահերթ գագաթնաժողովում հավանություն է տալիս Ուկրաինայի ընդունումը արգելելու որոշմանը։ Ուկրաինան Եվրամիության լիիրավ անդամ է դառնում մինչև 2030 թվականը, ընդ որում եվրոպական կողմը ֆինանսական պարտավորություններ է ստանձնում երկրի հետպատերազմյան վերականգնման համար։ Ուկրաինան չի կրճատում կանոնավոր ստորաբաժանումների թիվը, իսկ ԱՄՆ-ն ապահովում է դրանց վերազինումն ու արդիականացումը։ Ուկրաինան հրաժարվում է կորցրած տարածքները վերադարձնելու ցանկացած ռազմական փորձից։ Դրանով հանդերձ նա պաշտոնապես պարտավոր չի լինի ճանաչել Ռուսաստանի ինքնիշխանությունը նրանց նկատմամբ։ ԱՄՆ-ը և Եվրամիությունը խաղաղ համաձայնագրի կնքումից անմիջապես հետո վերացնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը։ Մնացածը՝ հետագա երեք տարիների ընթացքում։ Առաջին հերթին դա վերաբերում է գազի ու նավթի ներկրման սահմանափակումներին։ Ուկրաինան պարտավորվում է թույլ տալ ընտրություններին մասնակցել՝ ռուսաց լեզվի և Ռուսաստանի հետ խաղաղ գոյակցության կողմնակիցներ հանպես եկող կուսակցություններին։ Հատուկ կետով դրվում է մարտական գործողությունների գոտի օտարերկրյա խաղաղապահներին մտցնելու մասին հարցը։ Առաջարկվում է այն քննարկել առանձին՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ հատուկ խորհրդակցություններից հետո։
Պուտինը կարճ հարցազրույցում նույնպես ուրվագծել է իր պայմանները։ Նա Զելենսկուն անվանել է «ոչ լեգիտիմ» և բացառել նրա հետ համաձայնագրի ստորագրման հնարավորությունը, բայց հնարավոր է համարել նրա հետ երկխոսությունը միջնորդների միջոցով։ Ռուսաստանի նախագահը նշել է նաև, որ Ռուսաստանի հետ բանակցությունների արգելքի չեղարկումը կարող է իրագործել միայն Գերագույն Ռադայի նախագահը՝ այն պատճառով, որ Զելենսկու նախագահական ժամկետն ավարտվել է։ Ուշագրավ է, որ Ռուսաստանի հավակնած տարածքների համատեքստում նա միայն ակնարկել է Դոնեցկի և Լուգանսկի շրջանները, ինչը կարելի է համարել փոխզիջում այն պայմանների համեմատ, որոնք նա դրել էր անցյալ տարի՝ այն ժամանակ դրանք ներառում էին նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանները։ Այնուամենայնիվ, շատ մեկնաբաններ հանգում են այն կարծիքի, որ բանակցությունների ժամանակ հիմնական հարցը դեմ է առնելու ոչ թե տարածքների, այլ Ուկրաինայի կանոնավոր զինված ուժերի թվաքանակին, որովհետև հատկապես դրանից է կախված լինելու՝ ապագայում իր ինքնիշխանությունը պաշտպանելու ուկրաինական պետության կարողությունը: