twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փաշիզմ, ֆաշիզմ, ռեւանշիզմ. ժամանակակից Հայաստանի երեք հենարան Նրանք պատրաստ են ընդունել ցանկացած կերպարանք

03 Փետրվարի 2025 22:41

Շատ կուզենայի, որ այս խոսքերը լսեին եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում։ Օրինակ,  այդ նույն Ֆրանսիայում, սկսած այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնից՝ իր ցավալիորեն ընկած և անկենդան ճոճվող վարկանիշով և վերջացրած երկրի գրեթե ողջ քաղաքական վերնախավով, որի մեծ անցյալը զարմանալի տեսք ունի ներկայիս խայտառակ ֆոնին։ Հետաքրքիր կլիներ նայել նաև ամերիկացի այն կոնգրեսականների և սենատորների արձագանքին, ովքեր մեծապես հարստացան՝ պաշտպանելով և՛ Հայաստանին, և՛ ղարաբաղի անջատողականներին։ Ընդհանրապես, «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան հայտարարությունից հետո ծիծաղելի լույսի ներքո հայտնվողների ցանկը շատ երկար է։
 
Ի՞նչ են հայտնել նրանք այս անգամ։ Օ, սա արժե լսել: «Հայաստանում ֆաշիզմի փոխարեն կա Փաշիզմ։ Փաշիզմը կործանարար սոցիալ քաղաքական համակարգ է, որը զուրկ է գաղափարական հենարանից և ոչ մի կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ լիբերալիզմի, առավել ևս ո՛չ ազգայնականության հետ»,- հաստատում են «Հայաքվեի» անդամները։
 
Այո, ըստ էության, Փաշինյանին ու նրա քաղաքական համախոհներին համեմատել են ֆաշիստների հետ։ Անշուշտ, այս խոսքերում կա ճշմարտության հսկայական բաժին։ Չէ որ, սկսենք սկզբնաղբյուրներից՝ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հետեւորդը։ Այդ նույնի, որի օրոք տեղի ունեցավ Ադրբեջանի տարածքների 20%-ի օկուպացիան, ինչպես նաև Խոջալիում խաղաղ ադրբեջանական բնակչության նկատմամբ ցեղասպանություն կատարվեց։ Ինչպես վերջերս հաստատվեց տեսաապացույցներով, Տեր-Պետրոսյանը եղել է մոլի ֆաշիստ, ազգային անհանդուրժողականության տեսության քարոզիչ։ Նա իշխանությունում իր գտնվելը դիտարկել է որպես «ադրբեջանական հարցի վերջնական լուծման» միջոց։ Նա բացահայտորեն խրախուսել է էթնիկ զտումները ադրբեջանցիների դեմ՝ համարելով, որ նպատակներն արդարացնում են միջոցները։
 
Այսպիսով, «ա» ասելով, «Հայաքվեյում» պետք է ասեին նաև «բ»: Այսինքն ֆաշիստ անվանեին նաև Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Իսկ նրա հետ միասին նաև Ռոբերտ Քոչարյանին,  և Սերժ Սարգսյանին։ Հայաստանի երկրորդ նախագահը հանդիսանում է «հայերի և ադրբեջանցիների գենետիկական անհամատեղելիության» մասին թեզի հեղինակ, որը «ռասայական գերազանցության» ճիշտ նույն տեսության օրինակն է, որի հիման վրա ժամանակին Գերմանիայում իշխանության եկավ Ադոլֆ Հիտլերը։
 
Իսկ Սերժ Սարգսյանն էլ բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալի հետ զրույցում հայտարարել է, որ Խոջալուի ցեղասպանությունը կատարվել է ահաբեկելու նպատակով և ապացուցելու այն, որ հայերը կարող են հանգիստ սպանել խաղաղ ադրբեջանական բնակչությանը։ Հիտլերյան Գերմանիայի առաջնորդներն էլ հանդես են եկել համակենտրոնացման ճամբարների գոյության նույն «արդարացումներով», որտեղ զանգվածաբար կոտորվում էին տարբեր ազգությունների մարդիկ, առաջին հերթին՝ հրեաներ։
 
Բայց «Հայաքվեյում» որոշեցին ներկայանալ «մասամբ հղիի» կարգավիճակով, չհիշատակելով Հայաստանի նախկին ղեկավարների ֆաշիզմը և կենտրոնանալով բացառապես Նիկոլ Փաշինյանի վրա։ Անպայման, դա պայմանավորված է նրա հետ, որ պատմական այս փուլում նրանք գտնվում են Փաշինյանի հետ բարիկադների տարբեր կողմերում։ Բայց իրականում Փաշինյանի և նրա նախորդների միջև ադրբեջանաֆոբիայի և, համապատասխանաբար, ֆաշիզմի առումով մեծ տարբերություն չկա։
 
Բավական է հիշել թեկուզ այն մասին, որ հենց Փաշինյանն էր կանգնած Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի իմիտացիայի դիրքում, այդ ամենն ուղեկցելով մեր երկրի հասցեին պարբերական սադրանքներով։ Մեկ Շուշայում նա հարբելով, սկսել է պարել։ Մերթ Խանքենդիում բղավել, որ «Ղարաբաղը՝ Հայաստան է, և վերջակետ»։ Ինչպես տեսնում ենք, գաղափարապես նա ոչնչով չի տարբերվում նույն Տեր-Պետրոսյանից կամ Քոչարյանից Սարգսյանի հետ միասին։ Նրանց միջև ոչ մի տարբերություն չկան նպատակին հասնելու մեթոդների ընտրության առումով։ Փաշինյանը, ինչպես հիշում ենք, կատարեց հրեշավոր պատերազմական հանցագործություն՝ ադրբեջանական խաղաղ քաղաքների վրա հրթիռային հարձակումներ կատարելու հրաման տալով, որի արդյունքում զոհվեցին ու վիրավորվեցին հարյուրավոր ադրբեջանցի ծերեր, կանայք, երեխաներ։
 
Այնպես որ, այո, փաշիզմը՝ ֆաշիզմի տարատեսակ է։ Եվ Հայաստանի ներկայիս վարչապետի՝ «խաղաղության աղավնի» ներկայանալու բոլոր փորձերը նույնքան ծիծաղելի են, որքան Քիմ Քարդաշյանի՝ ի պաշտպանություն մաքրաբարոյության ելույթները։ Ինչպես արդեն նշել են «Հայաքվեյում», հանուն իշխանությունը պահպանելու՝ Փաշինյանը պատրաստ է ընդունել ցանկացած կերպար։ Նա, ըստ էության, նաև ռևանշիստ է։
 
Այո, «Հայաքվեյի» շարժման ներկայացուցիչները լավ կլիներ հիշեին, որ ֆաշիզմը Հիտլերյան Գերմանիայում գլուխ բարձրացրեց՝ հենց ռեւանշիզմի գաղափարների, ռասայական գերազանցության գաղափարի միջոցով «պատմական արդարության հաղթանակին» հասնելու մեծ թվով գերմանացիների ձգտումների շնորհիվ։ Այնպես որ, մենք հերթական անգամ համոզվում ենք նրանում, որ պաշտոնական Բաքուն միանգամայն իրավացի է, Փաշինյանից պահանջելով փոփոխություններ մտցնել Հայաստանի սահմանադրության մեջ, որը դեռևս պարունակվում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Եվ Փաշինյանի պարզ խոսքերին, խոստումներին, երդումներին վստահելը սխալ կլինի։ Այդ թվում նաև այն պատճառով, որ նրա բոլոր ընդիմախոսները հոխորտում են նոր պատեերազմի անզուսպ ծարավով։ Եվ այստեղ ժամանակն է դիմել բոլոր քաղաքական գործիչներին՝ ԵՄ-ից և ԱՄՆ-ից։ Տեսեք, թե Ադրբեջանը ինչպիսի երկրի հետ է խաղաղ բանակցություններ վարում։ Փաշիզմով, ֆաշիզմով, ռեւանշիզմով հիվանդ երկրի հետ։ Անշուշտ, մեր երկիրը դրսևորում է նրբանկատության, տակտի, համբերատարության հրաշքներ՝ նման վտանգավոր հարևանների հետ հարաբերություններում։ Եվ ոչ ոք չպետք է զարմանա, եթե մի օր Ադրբեջանի այդ համբերությունը սպառվի։

Caliber.Az
Դիտումներ: 274

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

ԱԳՆ. Փարիզը խաղալիք է դարձել հայկական սփյուռքի ձեռքում

235
12 Ապրիլի 2025 11:53
2

Աբրամյանը՝ Շուշայի հրթիռակոծության մասին. նրանց նպատակը բնակչությանը ոչնչացնելն էր

175
14 Ապրիլի 2025 16:56
3

Շարունակվում են սադրանքները սահմանին. հայերը շարունակում են գնդակոծել ադրբեջանական դիրքերը

164
12 Ապրիլի 2025 10:21
4

Վկան դատարանում պատմել է Խանքենդիում 1988 թվականի իրադարձությունների մասին

161
12 Ապրիլի 2025 09:34
5

Աբրահամյան. Երևանից զենքը ադրբեջանական տարածքներ ուղարկում էր Վազգեն Սարգսյանը

153
14 Ապրիլի 2025 21:03
6

Փաշինյանը շատախոսում է, Ադրբեջանը ակնկալում է գործողություններ Առանց Բաքվի պայմանների կատարման՝ խաղաղ պայմանագիր չի լինի

112
15 Ապրիլի 2025 11:00
7

Արևմտյան Ադրբեջանի իրողությունները քննարկվել են Անթալիայի ֆորումում

104
12 Ապրիլի 2025 12:42
8

Թուրք փորձագետ. խաղաղություն Հայաստանին ավելի շատ է պետք, քան Ադրբեջանին

101
12 Ապրիլի 2025 10:50
9

36 «մոլորված» կոնգրեսականները ընդդեմ Ադրբեջանի Պոլոսկովան և Վելիզադեն՝ Caliber.Az-կայքում

101
15 Ապրիլի 2025 14:18
10

Թուրքական պարբերական. Փարիզը խաղալիք է դարձել հայկական սփյուռքի ձեռքում

98
12 Ապրիլի 2025 11:04
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading