twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ադրբեջանի ԱԳՆ-ն Բորելին մեղադրել է միակողմանի հայամետ դիրքորոշման մեջ

14 Փետրվարի 2024 12:20

«Մենք դատապարտում ու մերժում ենք՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անհիմն մեղադրանքները Ադրբեջանի հասցեին, որոնք նա արտահայտել է՝ փետրվարի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ»։

Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից՝ ռազմական ագրեսիա իրականացրած հայկական կողմին արդարացնելը, մեր կողմից դիտվում է որպես աչք փակել Հայաստանի ռազմական սադրանքի վրա։ Ցավոք, 5 ամսվա կայունությունից հետո ԵՄ-ն անտեսում է դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինվորի վիրավորումը՝ առանց որևէ սադրիչ գործոնների։

Սադրանքին ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած քայլերը համարժեք էին և տեղային։ Այս միջոցները կանխեցին նաև՝ ռազմական էսկալացիան ընդլայնելու հայկական փորձերը։

Դրա հետ մեկտեղ, մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ ափսոսանք է առաջացնում՝ զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ Եվրամիության բարձր ներկայացուցչի առաջարկը, որը գործնական նշանակություն չունի։ ԵՄ-ն պետք է հաշվի առնի, որ Եվրամիության առաքելության հովանու ներքո սահմանամերձ շրջաններում Հայաստանի կողմից տեղակայված վարձկանները վտանգ են ներկայացնում ադրբեջանական զինվորականների և քաղաքացիական բնակչության կյանքի համար։

Անընդունելի է հայազգի բնակիչներին, ովքեր կամովին լքել են Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանը, հարկադիր վերաբնակներ անվանելը։ Անընդունելի է նաև գոյություն չունեցող «Լեռնային Ղարաբաղ» անվանումն օգտագործել այս տարածաշրջանի նկատմամբ, որը հանդիսանում է Ադրբեջանի տարածքը։ ԵՄ-ն քաջատեղյակ է, որ ադրբեջանական կողմը բազմիցս կոչ է արել հայ բնակիչներին մնալ իրենց տներում։

Կրկին անգամ, ափսոսանքով նշում ենք, որ չնայած Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի խաղաղասիրական նախաձեռնություններին, Արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը միակողմանի հայանպաստ դիրքորոշում է գրավում, անջրպետ է ստեղծում Ադրբեջանի և Եվրամիության կառույցների միջև և, հետևաբար, լիովին մեկուսացնում է իրեն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից»,- ասվում է հայտարարության մեջ։

Caliber.Az
Դիտումներ: 253

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Իռլանդիա, թե՞ ԱՐԱլանդիա «Հին աշխարհի հիստերիաները»

118
31 Հունվարի 2026 09:07
2

Ֆրանսիական ձախորդի շոուն Գուր-Արիեն և Օսինչուկը՝ Caliber.Az-կայքում

107
30 Հունվարի 2026 15:00
3

Ինչպիսի՜ ցավ Քոչարյանը և մտորումներ հայկական բանակի մասին

101
29 Հունվարի 2026 23:00
4

Փարիզի նո՞ր ինտոնացիա Հարավային Կովկասում Մասնագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

94
30 Հունվարի 2026 11:51
5

Պատերազմի սպիները գետնի տակ. Ղարաբաղի ականային ողբերգությունը Պակիստանյան ԶԼՄ-ների հոդված

71
29 Հունվարի 2026 15:38
6

ԵՀ գլխավոր տնօրենը արդյունավետ բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ

69
29 Հունվարի 2026 13:29
7

«Մեծ վերադարձ». Մամեդբեյլին դիմավորում է նոր բնակիչներին

66
29 Հունվարի 2026 16:40
8

Վիլայաթ Գուլիև. Ադրբեջանն առաջարկել է առանց վիզայի մուտքի ռեժիմ սահմանել Բոսնիա և Հերցեգովինայի հետ

66
29 Հունվարի 2026 14:34
9

Բինալի Յըլդըրըմ. Ընդհանուր թուրքական այբուբենը՝ ԹՊԿ-ի նպատակների իրականացման հիմնարար տարրերից մեկն է

63
29 Հունվարի 2026 13:35
10

Հայաստանում երկարաձգվել է ձմեռային զորակոչը

63
29 Հունվարի 2026 15:12
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading