Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանի տնտեսությունում ներդրումներն ավելացել են
12 Դեկտեմբերի 2023 15:39
Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին Ադրբեջանի հիմնական կապիտալին հատկացվել է 15725,9 մլն մանաթ կամ 16,5%-ով ավելի շատ միջոցներ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով Պետական վիճակագրական կոմիտեին, անցած տարվա ընթացքում նավթագազային հատվածում ներդրումներն աճել են 24,7%-ով, իսկ ոչ նավթագազային հատվածում՝ 12,5%-ով։
9 422,3 մլն մանաթը կամ օգտագործված միջոցների 59,9%-ն ուղղվել է արտադրության ոլորտին, 5498,6 մլն մանաթը կամ 35%-ը՝ սպասարկման ոլորտին, 805 մլն մանաթը կամ 5,1%-ը՝ բնակելի տների շինարարությանը։
Caliber.Az
Դիտումներ: 166