Ադրբեջանում առաջարկում են կանանց հնարավորություն տալ սովորելու ռազմական բուհերում
Ադրբեջանում առաջարկվել է կանանց հնարավորություն տալ սովորելու բարձրագույն ռազմական ուսումնարաններում։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս հարցն արտացոլված է՝ Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատարի (օմբուդսմեն) 2021թ. զեկույցում:
Կանանց իրավահավասարության ու կրթության իրավունքն ապահովելու համար առաջարկվում է՝ նրանց հնարավորություն ընձեռել բարձրագույն մասնագիտացված ռազմական ուսումնարաններ ընդունվելու, ասվում է փաստաթղթում։
Նաև, ժամկետային զինծառայողների իրավունքների արդյունավետ պաշտպանության և զինված ուժերի անձնակազմի առողջությունն ապահովելու նպատակով, զեկույցում առաջարկվում է նաև՝ Ադրբեջանի Զինվորական ծառայության զորահավաքի և զորակոչի պետական ծառայության տեղական կառույցներում գործող զորակոչային և ռազմաբժշկական հանձնաժողովներում ներգրավել պրոֆեսիոնալ մասնագետների, ինչպես նաև ուժեղացնել վերահսկողությունը այդ հանձնաժողովների գործունեության նկատմամբ։