Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանում արդյունահանվել է ավելի քան 7,5 մլն տոննա նավթ և 12 մլրդ խմ գազ Տարվա 9 ամիսների արդյունքները
31 0Հոկտեմբերի 2023 10:21
2023 թվականի երրորդ եռամսյակում Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը (SOCAR) իրականացրել է ավելի քան 15 հազար մետր հորատման աշխատանքներ։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով SOCAR-ին։
Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունն արդյունահանել է մոտ 2 մլն տոննա նավթ և մոտ 2 մլրդ խմ գազ, նավթի արդյունահանման ծավալների փոքր աճ է գրանցվել։ Երկրում արդյունահանվել է ավելի քան 7,5 միլիոն տոննա նավթ և 12 միլիարդ խորանարդ մետր գազ։ Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ գազի արդյունահանումն աճել է 9,4%-ով։
Caliber.Az
Դիտումներ: 161