Սոցիում
A+
A-
Ադրբեջանում կրճատվում է՝ կորոնավիրուսով հիվանդների համար սահմանված կարանտինի ժամկետը ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
22 Հունվարի 2022 10:47
Կորոնավիրուսի «օմիկրոն»-ի նոր շտամի համաշխարհային տարածումը՝ հիվանդության դեմ պայքարի նոր մոտեցումներ է պահանջում։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են՝ Ադրբեջանի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, այդ կապակցությամբ, հաշվի առնելով նոր շտամի առանձնահատկությունները, փոխվում են թեստի ռազմավարությունը, կարանտինային ժամկետները, հիվանդների մոնիտորինգի և նրանց բուժման մեթոդները։
Այս առումով, հաշվի առնելով միջազգային փորձը, Ադրբեջանում հունվարի 24-ից՝ կրճատվում է կարանտինի և ինքնամեկուսացման ժամկետը կորոնավիրուսով հիվանդների (թեստի դրական արդյունքներ ունեցողների) և նրանց հետ սերտ կապի մեջ գտնվողների համար՝ 14-ից մինչև 7 օր:
Caliber.Az
Դիտումներ: 550