Ադրբեջանում մեծացել է զբոսաշրջիկների հոսքը Կենտրոնական Ասիայի երկրներից
2022 թվականին Կենտրոնական Ասիայի երկրներից Ադրբեջան է այցելել 73823 օտարերկրացի, ինչը 4,75 անգամ ավելի է, քան 2021 թվականին (15516)։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը՝ Ադրբեջանի Զբոսաշրջության պետական գործակալությանը հղումով, այցելուների թիվը Ղազախստանից կազմել է 30350 մարդ (տարվա ընթացքում աճել է 4,3 անգամ), Թուրքմենստանից՝ 11188 (տարվա ընթացքում աճել է 4,08 անգամ), Ուզբեկստանից՝ 26 309 (տարվա ընթացքում աճը 6,2 անգամ), Ղրղզստանից` 3,240 (տարվա ընթացքում աճը 3,87 անգամ), Տաջիկստանից` 2,736 (տարվա ընթացքում աճը 3,33 անգամ):
Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ հինգ տարվա ընթացքում Ադրբեջան են այցելել 411 141 օտարերկրացիներ՝ Կենտրոնական Ասիայի երկրներից (167 052 Ղազախստանից, 119 201 Թուրքմենստանից, 96 278 Ուզբեկստանից, 15 467 Ղրղզստանից և 13 143 Տաջիկստանից)։