twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայացել են

07 Փետրվարի 2024 19:58

Այսօր, փետրվարի 7-ին, Ադրբեջանում անցկացվում են արտահերթ նախագահական ընտրություններ։ Ընտրությունները սկսվել են ժամը 08:00-ին և կշարունակվեն մինչև 19:00-ն։

19:58

Ժամը 19:00-ին Ադրբեջանում ավարտվել են արտահերթ նախագահական ընտրությունները։ Սպասվում է՝ մոտ ժամանակում ընտրողների մասնակցության հրապարակումը:

17:45

Caliber.Az-ի փոխանցմամբ, ժամը 17:00-ի դրությամբ՝ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 70,85%-ը։ Այս թվերը հայտնել է՝ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Օրուջովը։

16:00

Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է՝ արտահերթ նախագահական ընտրություններում ընտրողների մասնակցության վերջին տվյալները։ Ըստ այս տվյալների՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 60,54%-ը (3 922 290 մարդ)։

12:37

Caliber.Az-ի փոխանցմամբ՝ ժամը 12:00-ի դրությամբ Ադրբեջանում նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 38,57%-ը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Օրուջովը։

10:57

Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, ժամը 10:00-ի դրությամբ Ադրբեջանում նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 19,44%-ը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Նշենք, որ Caliber.Az-ի թղթակիցների դիտարկումների համաձայն՝ ընտրողների բարձր ակտիվություն է նկատվում ողջ երկրում։ Շատ ընտրատեղամասերում վաղ առավոտից հերթեր են գոյանում։

Հիշեցնենք, որ ընտրելու իրավունք ունի 6 միլիոն 524 հազար 203 քաղաքացի։

08:19

Այսօր, փետրվարի 7-ին, Ադրբեջանում անցկացվում են արտահերթ նախագահական ընտրություններ։ Ընտրությունները սկսվել են ժամը 08:00-ին և կշարունակվեն մինչև 19:00-ն։

Ինչպես փոխանցում է Caliber.Az-ը՝ ընտրություններին մասնակցում է 7 թեկնածու.

1. Իլհամ Ալիև – նախագահի թեկնածու իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից;

2. Զահիդ Օրուջ – ինքնաառաջադրված թեկնածու;

3. Ռազի Նուրուլլաև – նախագահի թեկնածու «Ազգային ճակատ» կուսակցությունից;

4. Ֆազիլ Մուստաֆա – նախագահի թեկնածու «Մեծ արարում» կուսակցությունից;

5. Էլշադ Մուսաև – նախագահի թեկնածու «Մեծ Ադրբեջան» կուսակցությունից;

6. Գուդրաթ Հասանգուլիև – նախագահի թեկնածու «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից;

7. Ֆուադ Ալիև - ինքնառաջադրված թեկնածու։

Հարկ է հատկապես նշել, որ անկախ Ադրբեջանի պատմության մեջ առաջին անգամ են արտահերթ նախագահական ընտրությունները անցկացվում երկրի ողջ տարածքում։ Ազատագրված տարածքներում ձեւավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներ։

Քվեարկության գործընթացին հետևում են՝ ՄԽՎ-ի, ԱՊՀ-ի, ԻՀԿ-ի, Վրաստանի ԿԸՀ-ի, Մոնտենեգրոյի, Ուկրաինայի Մալդիվների ընտրական հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության և այլ պատվիրակությունները։ Ընդհանուր առմամբ, ընտրություններին հետեւելու համար գրանցված է ավելի քան 90 հազար դիտորդ։

Ընտրությունների կապակցությամբ գործում է «Ընտրություններ-2024» անկախ մեդիա կենտրոնը։ Ինչպես նաև ընտրությունները լուսաբանում են ընդհանուր առմամբ 34 ազդեցիկ լրատվամիջոցներ, այդ թվում նաև առաջատար համաշխարհային լրատվական կազմակերպություններ, ինչպիսիք են «Associated Press»-ը, BBC-ն, «Al Jazeera»-ն, «Kyodo»-ն և այլն:

Ընտրելու իրավունք ունի 6 միլիոն 524 հազար 203 քաղաքացի։

Հիշեցնենք, որ ընտրություններն անցկացվում են Ադրբեջանի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի կարգադրության հիման վրա։

Caliber.Az
Դիտումներ: 439

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Գյանջայի դատարան. Ավանեսյանը դատապարտվեցլ է 16 տարվա ազատազրկման

165
25 Դեկտեմբերի 2025 19:11
2

Ադրբեջան - 2025. ինքնիշխանության և միջազգային դիրքերի ամրապնդում Տարվա արդյունքները՝ Թեյմուր Աթաևի հետ

138
24 Դեկտեմբերի 2025 08:50
3

Արդյունաբերություն, էներգետիկա, զբոսաշրջություն. Ղարաբաղը բացահայտում է իր ներուժը Նախագահ Ալիևի այցի արդյունքներով

108
25 Դեկտեմբերի 2025 17:08
4

Ադրբեջան. Արդարության հաղթանակ Ուրբիցիդից մինչև վերածնունդ

101
26 Դեկտեմբերի 2025 16:22
5

«Հայաքվեյի» բենզինային հիստերիան Ռևանշիստները նորից կռվում են իրականության հետ

98
24 Դեկտեմբերի 2025 19:21
6

Առավոտ, որը չպետք է այսպիսին լիներ Հարվածից մեկ տարի անց և առանց պատասխանատվության

88
25 Դեկտեմբերի 2025 12:07
7

Իլհամ Ալիևը դառնում է 64 տարեկան

74
24 Դեկտեմբերի 2025 09:43
8

ՄՀՎԿ. Հայաստանում ընտրությունները հետաքրքրում են Ադրբեջանին

65
26 Դեկտեմբերի 2025 15:53
9

Վագիֆ Խաչատուրյանի առողջական վիճակի մասին

52
24 Դեկտեմբերի 2025 09:15
10

Թուրքիայի նախագահը շնորհավորել է Ալիևին

50
24 Դեկտեմբերի 2025 18:08
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading