Ադրբեջանցի զինծառայողն ինքնասպանություն է գործել
Քելբեջարի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ ՊՆ N զորամասի զինծառայող, Գահրամանով Արշադ Մաարիֆ օղլուն ինքնասպանություն է գործել հրազենային զենքի գործադրմամբ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասված է Զինվորական դատախազության հայտարարության մեջ։
Ստացված տվյալների համաձայն՝ Քելբեջարի զինվորական դատախազության և ԱՀ Զինվորական դատախազության քրեական բաժնի աշխատակիցները զննել են դեպքի վայրը և դիակը, որպես իրեղեն ապացույց առգրավվել են գործին առնչվող առարկաներ, ձեռք են բերվել ցուցմունքներ և այլ գործողություններ են կատարվել:
Փաստի առթիվ Քելբեջարի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ և կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ։
Ներկա պահին հետաքննությունը շարունակվում է։