Սոցիում
A+
A-
ԱՀԿ-ն Ադրբեջանին նոր սարքավորումներ է տրամադրել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի պահպանման համար
07 Ապրիլի 2022 18:35
Ադրբեջանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի և սովորական պատվաստանյութերի պահպանման սառեցման շղթայի համակարգի ամրապնդման նպատակով՝ Առողջապահության նախարարության հիգիենայի և համաճարակաբանության կենտրոնին է փոխանցել՝ պատվաստանյութի պահպանման 100 սառնարան՝ յուրաքանչյուրը 145 լիտր տարողությամբ և TƏBIB-ին՝ 200 սառնարան՝ յուրաքանչյուրը 98 լիտր տարողությամբ:
Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսական աջակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հավաստագրված բոլոր սառնարանները հագեցած են՝ էներգիայի կայունացուցիչով և ջերմաստիճանի 30-օրյա մոնիտորինգ ապահովող սարքով, հայտնում է Caliber.Az-ը։
Caliber.Az
Դիտումներ: 603