Բայրամով. Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցությունների որոշակի արդյունքներ կան
Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հեռախոսազրույցները որոշակի արդյունքներ են տվել:
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այսօր Վրաստանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը քննարկել են՝ հետհակամարտային իրավիճակը և հարկադիր վերաբնակների ազատագրված տարածքներ վերադարձի հարցը, ինչպես նաև իր վրացի գործընկերոջը տեղեկացրել է՝ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրման աշխատաքների մասին և այդ երկրի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ իր հեռախոսազրույցի մասին։
«Ես արդեն երկու հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Արդեն պայմաններ կան սահմանների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար»,- նշել է Դ.Բայրամովը։
Նախարարը նշել է նաև, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են Համատեղ սահմանային հանձնաժողովի անդամների կազը, պայմանավորվածություն են ձեռք բերել մոտ ապագայում Համատեղ սահմանային հանձնաժողովի նիստ անցկացնելու, ինչպես նաև խաղաղ համաձայնագրի մշակման աշխատանքային խմբի վերաբերյալ։
Դ.Բայրամովն ընդգծել է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման կարևորությունը։