«Բաքուն չի պատրաստվում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հայերի ճակատագիրը» Մամեդովը՝ Գրիգորյանի հարցազրույցի մասին
Ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը իր Telegram ալիքում կիսվել է՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցի վերաբերյալ իր տեսակետով։
Ֆ. Մամեդովի խոսքով, այս հարցազրույցը որոշ չափով հստակեցրեց ադրբեջանա-հայկական կարգավորման որոշ հարցեր, բայց միևնույն ժամանակ կասկածներ է հարուցում այս թեմայի մի շարք ասպեկտների վերաբերյալ։
«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հերթական հարցազրույցը՝ նոր ուղերձներ: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ սեպտեմբեր ամսից առաջ հայկական զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ վերջին հայտարարությունից հետո, այսօր Ա.Գրիգորյանը փաստացի հնչեցնում է Ադրբեջանի հիմնական պահանջների պատասխանները։
Առաջինը. Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ.
Երկրորդը. Հայաստանը մտածում է հայ-ադրբեջանական օրակարգի թեմաները տարանջատել Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների թեմայից և ընդունելի է համարում խաղաղության պայմանագրի Ադրբեջանի հինգ սկզբունքները։
Երրորդը. ճանապարհային քարտեզը հետևյալն է՝ ապաշրջափակում, սահմանի երկայնքով գործընթացի սկիզբ, խաղաղության պայմանագիր։
Այսպիսով, Հայաստանի ղեկավարությունը շարունակում է ընդառաջել Ադրբեջանի պահանջներին, որոնք արտահայտել է նախագահ Իլհամ Ալիևը։ Առաջին տպավորությունն այն է, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել, և այս ամենը կարող է տևել երկու-չորս ամիս։
Այնուամենայնիվ, կան հարցեր.
Ո՞րն է «ԼՂ հիմնախնդրի ապառազմականացումը»։ Բաքվի պարտավորությունները՝ ուժ չկիրառելու Ղարաբաղի հայ բնակչության դեմ?! Ինչպե՞ս կարող է Բաքուն նման պարտավորություն ստանձնել, եթե իր տարածքում զինված ռազմական հանցագործներ կան։
Ո՞րն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի ղեկավարության ընկալմամբ։
Դե, չեք կարող ասել, որ Ղարաբաղը Ադրբեջան է, դուք ասում եք, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի և այլն։ Լավ! Դե ասեք, որ ճանաչում ենք 86,6 հազար քառակուսի կմ շրջանակներում։. Դե, դիրքորոշումն ավելի պարզ դարձնելու համար։
- Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Ղարաբաղի հայերի թեմաների տարանջատում. Ինչի է դա նման? Բաքուն չի պատրաստվում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հայերի ճակատագրի մասին ոչինչ: Տեսականորեն արտասահմանյան գործընկերների հետ հնարավոր է քննարկել վերաինտեգրման ծրագրեր, փորձ, նախագծեր այս ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ, իհարկե, առաջընթաց կա։ Կարևոր է պահպանել նման հայտարարությունների դինամիկան և դրանք հիմնավորել գործողություններով»,- գրել է Ֆ. Մամեդովը: