Բոսնիա և Հերցեգովինայում տեղի կունենա Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համաժողով
Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում տեղի կունենա միջազգային կոնֆերանս՝ նվիրված Ղարաբաղում ադրբեջանական Խոջալու քաղաքում հայկական զինված ուժերի կողմից իրականացված ցեղասպանության 31-րդ տարելիցին։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ փետրվարի 23-ին նախատեսված միջոցառմանը կմասնակցեն պատգամավորներ Ադրբեջանից, Բոսնիա և Հերցեգովինայից, երկրի կառավարության, այդ երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջազգային համաժողովում կհնչեն զեկույցներ՝ համաշխարհային հանրությանը մեկ անգամ ևս ներկայացնելու հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական բնակչության նկատմամբ իրագործված Խոջալուի ցեղասպանության մասին տեղեկություններ, ողբերգության վերաբերյալ փաստաթղթեր և նյութեր։