Քաղաքականություն
A+
A-
Բրիտանացի պատգամավորը դեմ է արտահայտվել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ձայնի իրավունքի սահմանափակմանը
23 Հունվարի 2024 10:23
Նախօրեին Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստում բրիտանացի պատգամավորը դատապարտել է իր գործընկերների որոշումը, որոնք առաջարկել են բողոքարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության անդամ Յան Լիդել-Գրեյնջերը կազմակերպությունում ունեցած ելույթի ժամանակ գործընկերներին կոչ է արել զգույշ լինել այս հարցում։
«Սա սխալ որոշում է։ Նման քայլը ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի։ Մենք պետք է շատ զգույշ լինենք նման որոշումներ կայացնելիս»,- ասել է նա:
Caliber.Az
Դիտումներ: 182







